Ուկրաինային զենքի մատակարարումը չի կրճատվել, հակառակը՝ նույնիսկ ավելացել է. Բորել

Ուկրաինային զենքի մատակարարումը չի կրճատվել, հակառակը՝ նույնիսկ ավելացել է. Բորել

Եվրամիությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որը կուսումնասիրի, թե արդյոք ԵՄ երկրները կարո՞ղ են համալրել զենքի պաշարները համատեղ ռազմական պատվերների միջոցով՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Միության պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո։ Նա հավելել է, որ Եվրոպան իր զենքի պաշարների մեծ մասը տրամադրել է Կիևին: Բորելը նաև տեղեկացրել…

Read More
Բերբոկն առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը

Բերբոկն առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկն առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Նրա խոսքով՝ չնայած այդ հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներին՝ Եվրոպան պետք է համատեղ լուծում գտնի։ «Իմ առաջարկն այն է, որ դադարեցվի վիզաների դյուրացված կերպով տրամադրման համաձայնագիրը, երկարաժամկետ վիզաներ այլևս չտրամադրվեն, որպեսզի պետություններին հնարավորություն տրվի ավելի մանրամասն ստուգել, թե ինչ նպատակով են օգտագործվում…

Read More
Հունաստանը ձգտում է Եվրամիությունում բնական գազի առավելագույն գին սահմանել. Միցոտակիս

Հունաստանը ձգտում է Եվրամիությունում բնական գազի առավելագույն գին սահմանել. Միցոտակիս

Հունաստանը պնդում է, որ Եվրամիությունում պետք է բնական գազի առավելագույն գին սահմանել և էլեկտրաէներգիայի գինը չկապել բնական գազի գնին: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը նախարարների խորհրդի նիստում։ Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմուն հայտնել է, որ իշխանությունները էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար տնային տնտեսություններին և ձեռնարկություններին սեպտեմբերի համար 1,9 մլրդ եվրո են հատկացրել և…

Read More
Լողի մրցույթ Ախալքալաքում. Ովքե՞ր հաղթեցին

Լողի մրցույթ Ախալքալաքում. Ովքե՞ր հաղթեցին

Այսօր՝ օգոատոսի 30֊ին Ախալքալաքի լողավազանում տեղի ունեցավ լողի մրցույթի եզրափակիչ փուլը եւ պարգեւատրման արարողությունը։ Նախընտրական փուլը հաղթահարողներն այսօր վերջին անգամ մրցեցին։ Մրցույթին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը՝ փոխքաղաքապետերի ու քաղաքապետարանի այլ աշխատակիցների հետ, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը՝ շրջանային ժողովի փոխնախագահի եւ այլ աշխատակիցների հետ։ Մրցման ընթացքին հետեւողնորը եւ մասնակիցներին ոգեւորողները շատ էին։ Լողավազանի…

Read More
Հայտնում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին. Թիերի Ռիբո
		30.08.2022 . Արցախ

Հայտնում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին. Թիերի Ռիբո 30.08.2022 . Արցախ

Ղարաբաղյան հակամարտության շրջանում 90-ականներից ի վեր և 2020 թ. սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է զինվորական և քաղաքացիական ավելի քան 4 900 անձի՝ որպես անհայտ կորած։  «Հայտնում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին: Երբ որևէ մեկը անհայտ կորում է, ընտանիքն իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվել…

Read More
Կիևում Թուրքիայի դեսպանին կանչել են Ուկրաինայի արտգործնախարարություն

Կիևում Թուրքիայի դեսպանին կանչել են Ուկրաինայի արտգործնախարարություն

Օգոստոսի 29-ին Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեդ Գյուլդարան հրավիրվել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին Թուրքիայի դեսպանին մտահոգություն է հայտնել ռուսական «Sparta II» նավով Սիրիայից Ռուսաստան С-300ПМУ-2 հրթիռային համալիրների տեղափոխման վերաբերյալ ուկրաինական կողմի տեղեկության կապակցությամբ՝ նշված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում: Նշվում է, որ թուրք դեսպանին ներկայացվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության…

Read More
Երևույթին տրված մտացածին մեկնաբանությունները դատարկաբանություններ են. Արցախի դատախազությունը` Աղավնոյում և Բերձորում տների հրկիզումների մասին

Երևույթին տրված մտացածին մեկնաբանությունները դատարկաբանություններ են. Արցախի դատախազությունը` Աղավնոյում և Բերձորում տների հրկիզումների մասին

Արցախի դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոսին Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց:   «Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու…

Read More
Շառլ Միշելը հայտնել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին

Շառլ Միշելը հայտնել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին: «Նախապատրաստական հեռախոսազանգեր նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ՝ Բրյուսելում վաղը կայանալիք չորրորդ հանդիպման նախօրեին»,- գրել է Միշելը: Հիշեցնենք, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական…

Read More
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածն արդեն պատրաստ է. Արցախի ՆԳՆ
		30.08.2022 . Արցախ

Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածն արդեն պատրաստ է. Արցախի ՆԳՆ 30.08.2022 . Արցախ

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը կդադարի գործել Բերձորի միջանցքով:   Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, արդեն պատրաստ է:   «Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են այստեղ և կհսկեն քաղաքացիների անվտանգ ելումուտը:   Խաղաղապահներն…

Read More
Մոսկվայում մեկնարկել է սահմանազատման և սահմանագծման հարցերով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է սահմանազատման և սահմանագծման հարցերով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

Մոսկվայում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ մեկնարկել է սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ երկրորդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին։

Read More
Ասֆալտապատվել է Ստեփանակերտի Ադմիրալ Իսակով 2 փողոցը

Ասֆալտապատվել է Ստեփանակերտի Ադմիրալ Իսակով 2 փողոցը

Պետական բյուջեի միջոցով Ստեփանակերտի Ադմիրալ Իսակով 2 փողոցում ավարտվել են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները՝ հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:    Ընդհանուր առմամբ իրականացվել է 2200 հազար քառակուսի մետր ճանապարհային հատվածի վերին ծածկի ասֆալտապատում։     Կապալառուն «Քարավան» ՍՊ ընկերությունն է։

Read More
ԱՄՆ իշխանությունները կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքը

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքը

ԱՄՆ իշխանությունները կոչ են անում ժամանակավորապես դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքը՝ նվազագույնի հասցնելու ճառագայթման վտանգը՝ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Ռուսաստանը պետք է ապահովի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների անվտանգ և անարգել մուտքն ատոմակայան: Նաև կարծում ենք, որ Ռուսաստանը պետք է համաձայնի կայանի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծմանը»,- ընդգծել է…

Read More
32 100 դիմորդ դարձել է ուսանող, որոնցից 6550-ը ստացել է պետական ​​դրամաշնորհ |

32 100 դիմորդ դարձել է ուսանող, որոնցից 6550-ը ստացել է պետական ​​դրամաշնորհ |

2022 թվականի միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքներով 32 100 դիմորդ իրավունք է ստացել ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում քննություններին հայտագրված դիմորդների 77%-ը դարձել է ուսանող։ «2022 թվականին ուսումը շարունակելու իրավունք է ձեռք բերել ավելի քան 32 100 դիմորդ, ինչը կազմում է գրանցված դիմորդների ավելի քան 77%-ը։…

Read More
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ռազմական օգնության տրամադրումը Թայվանին. Քիրբի

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ռազմական օգնության տրամադրումը Թայվանին. Քիրբի

Միացյալ Նահանգները չի պատրաստվում ընդունել Թայվանի մերձակայքում Չինաստանի ռազմական ակտիվությունը և մտադիր է շարունակել անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերել կղզուն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվում «մեկ Չինաստանի» քաղաքականությունից և չի աջակցում Թայվանի անկախությանը: «Ոչինչ չի փոխվել նաև այն առումով,…

Read More
Հայաստանում բարձր են գնահատում, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

Հայաստանում բարձր են գնահատում, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հարց — Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով: Պատասխան — Վերահաստատում ենք մեր…

Read More
TBC բանկի Ախալքալաքի մասնաճյուղում ըստ նախնական տեղեկությունների կողոպուտի փորձ է տեղի ունեցել

TBC բանկի Ախալքալաքի մասնաճյուղում ըստ նախնական տեղեկությունների կողոպուտի փորձ է տեղի ունեցել

TBC բանկի Ախալքալաքի մասնաճյուղում ըստ նախնական տեղեկությունների կողոպուտի փորձ է տեղի ունեցել։ Ըստ մեր ունեցած տեղեկության գիշերը փորձել են մտնել TBC բանկ, կոտրել են ներսի ապակին։ Արդյո՞ք գողություն  է եղել թե ոչ այս պահին տեղեկություն չունենք։ Մեր ունեցած տեղեկության հանաձայն իրավապահներին հաջողվել է բացահայտել հանցագործության փորձ կատարողին։ Այս պահին դեպքի…

Read More