Եվրահանձնաժողովը կվերահսկի ԵՄ-ում ռուսական նավթի գների սահմանափակումների պահպանումը
		02.09.2022 . Միջազգային

Եվրահանձնաժողովը կվերահսկի ԵՄ-ում ռուսական նավթի գների սահմանափակումների պահպանումը 02.09.2022 . Միջազգային

Եվրահանձնաժողովը կաշխատի ԵՄ երկրների հետ, որպեսզի նրանք հետևեն ռուսական նավթի գնի սահմանաչափին՝ համաձայնեցված G7-ի շրջանակում: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները սեպտեմբերի 2-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Այս միջոցառումն ուղղված է էներգակիրների արտահանումից Ռուսաստանի եկամուտների նվազեցմանը, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորման կրճատմանը։ Նավթի գինը կսահմանափակվի…

Read More
Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է ոչնչացման վտանգի տակ գտնվող հայկական եկեղեցիների ու վանքերի վիճակը

Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է ոչնչացման վտանգի տակ գտնվող հայկական եկեղեցիների ու վանքերի վիճակը

 Թուրքիայի խորհրդարանում ներակայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է անտեսման կամ ավերման պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող եկեղեցիների ու վանքերի ներկայիս վիճակը։   Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը: Փայլանն առաջինը այցելել է  Վարագավանք: «Artı Gerçek»-ի փոխանցմամբ՝ գանձագողերի գործողությունների և  անտեսման հետևանքով վանքը մեծ…

Read More
ԱԷՄԳ -ն մշտական հիմունքներով Զապորոժիեի ԱԷԿ-ում կթողնի իր երկու աշխատակցին

ԱԷՄԳ -ն մշտական հիմունքներով Զապորոժիեի ԱԷԿ-ում կթողնի իր երկու աշխատակցին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վեց աշխատակից մի քանի օր կմնա Զապորոժիեի ԱԷԿ-ում, կմասնագիտանա երաշխիքների և միջուկային անվտանգության հարցերում, ևս երկուսը ատոմակայանում կմնան մշտական ​​հիմունքներով, Ռուսաստանը դա ողջունում է, РИА Новости-ին հայտնել Է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, հինգշաբթի ժամանել էր Զապորոժիեի…

Read More
«Ջավախք» համույթը Հունաստանից հաջողություններով է վերադարձել

«Ջավախք» համույթը Հունաստանից հաջողություններով է վերադարձել

Ախալքալաքի «Ջավախք» համույթը օգոստոսի 20-ին Հունաստանում կայացած «Պառալիա 6-րդ պարի միջազգային» փառատոնից վերադարձել է   հաղթանականերով։Փառատոնին Ջավախքից ուղեւորվել է 31 մասնակից, նրանցից յուրաքանչյուրին տրվել է հավաստագրեր, առանձին պատվոգիր եւ հուշամեդալ է ստացել նաև համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը՝ գեղեցիկ ելույթ ունենալու և լավագույնս համույթը ղեկավարելու համար։Ալիք Քսպոյանը մեծ հիացմունքով է խոսում…

Read More
Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել անվտանգային իրավիճակը ԼՂ-ում
		02.09.2022 . Միջազգային

Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել անվտանգային իրավիճակը ԼՂ-ում 02.09.2022 . Միջազգային

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման…

Read More
Վենետիկի միջազգային կինոփառատոնը բուռն շրջանում է

Վենետիկի միջազգային կինոփառատոնը բուռն շրջանում է

Վենետիկի կինոփառատոնը, որը հիմնադրվել է 90 տարի առաջ, ամենահինն է Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Այս տարի այն անցկացվում է 79-րդ անգամ։ 11 օր Palazzo del Casino-ում և Lido di Venezia-ի սրահներում հանրությանը կցուցադրվեն համաշխարհային կինոյի նոր գործեր։ Հիմնական մրցույթին կներկայացվի 23 ֆիլմ ամբողջ աշխարհից: Դրանցից 13-ը եվրոպական արտադրության են։ Իտալիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը գլխավորում…

Read More
Արայիկ Հարությունյանն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերների չեզոքացմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող բազմաթիվ հարցերի: Նախագահը նշել է, որ իշխանությունները պետք է համբերատար լինեն ու ըմբռնումով մոտենան Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրության կողմից հնչող քննադատություններին` չնայած հանրային…

Read More
Անառարկելի է Արցախի անկախ պետականության հարատևության հրամայականը. Գեղամ Ստեփանյան

Անառարկելի է Արցախի անկախ պետականության հարատևության հրամայականը. Գեղամ Ստեփանյան

1991 սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, այն ձևավորվեց՝ առարկայական արտահայտություն հաղորդելու Արցախի հայության` իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու իրավունքին, այն է` «ազատորեն սահմանել իր քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովել իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»: Իրավական տեսանկյունից անթերի այս գործընթացն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արտացոլումն է` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և ԽՍՀՄ օրենսդրության վրա:…

Read More
Առաջին անգամ նավթագազային խոշոր միջազգային ընկերությունն ամբողջությամբ լքել է Ռուսաստանը

Առաջին անգամ նավթագազային խոշոր միջազգային ընկերությունն ամբողջությամբ լքել է Ռուսաստանը

Նորվեգական Equinor նավթագազային ընկերությունը հայտարարել է Ռուսաստանի հետ Խարյագինի համաձայնագրից դուրս գալու ավարտի մասին։ Այսպիսով, այն դարձավ այս ոլորտում առաջին խոշոր միջազգային ընկերությունը, որն ամբողջությամբ դուրս եկավ Ռուսաստանից։ Խարյագինի նավթային հանքավայրը գտնվում է Արկտիկայի շրջանում՝ Նենեցական Ինքնավար Մարզի տարածքում։ Equinor-ի դուստր ձեռնարկությունը տիրապետում էր ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսին: Մյուս բաժնետերերն էին ֆրանսիական Total Energies-ը (20…

Read More
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հուշարձանի բացմանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հուշարձանի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ներկա է եղել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը: Երկրի ղեկավարն իր խոնարհումն ու երախտագիտությունն է հայտնել Արտյոմ Ավագյանի ծնողներին՝ հայրենասիրական ոգով հերոս զավակ դաստիարակելու համար: Միաժամանակ նախագահը նշել է, որ, հիշելով և փառաբանելով հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած…

Read More
Հանդիպում՝ հողերի համակարգված գրանցման հարցերի շուրջ

Հանդիպում՝ հողերի համակարգված գրանցման հարցերի շուրջ

Այսօր՝  սեպտեմբերի 2֊ին Ախալքալաքում, քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակում խորհրդատվական հանդիպում է կայացել քաղաքացիների հետ՝ կապված հողերի համակարգային գրանցման բարեփոխման հետ։ Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեետրի ազգային գործակալության ներկայացուցիչները քաղաքացիների հետ խորհրդակցել են հողերի համակարգված գրանցման հարցերի շուրջ։Շահագրգիռ քաղաքացիների հետ հանդիպմանը ներկա էին քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և վարչական միավորների ներկայացուցիչները։ …

Read More
Մահափորձ Արգենտինայի փոխնախագահի դեմ
		02.09.2022 . Միջազգային

Մահափորձ Արգենտինայի փոխնախագահի դեմ 02.09.2022 . Միջազգային

Բուենոս Այրեսում մահափորձ է կատարվել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Կիրշների դեմ, նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել է, հայտնում է The Guardian-ի բրիտանական հրատարակությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Կիրշների՝ իր տան մոտ կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Մահափորձի տեսագրությունից երևում է, որ տղամարդը ատրճանակն ուղղել է փոխնախագահի դեմքին, սակայն չի կրակել։ Ըստ տեղական լրատվամիջոցների, որոնց վկայակոչում է The…

Read More
Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը՝ սկիզբ դնելով մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը: Այս տարեդարձը մենք այսօր դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված…

Read More
Հայաստանի և  Ռուսաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

Read More
Իրանը կանաչ լույս է վառել ներմուծումների համար բիթքոինի, կրիպտոարժույթի օգտագործմանը

Իրանը կանաչ լույս է վառել ներմուծումների համար բիթքոինի, կրիպտոարժույթի օգտագործմանը

Իրանն օրենք է ընդունել, որը սահմանում է բիթքոինի և այլ կրիպտոարժույթների իրավական դաշտը: Նոր օրենքի համաձայն՝ պետական ​​և տեղական ձեռնարկությունները կարող են կրիպտոարժույթն օգտագործել որպես վճարամիջոց երկիր ներմուծումների համար: «Իրանն ընդունել է մի ակտ, որը թույլ է տալիս օգտագործել բիթքոին և կրիպտոարժույթով վճարումներ ներմուծման համար համապարփակ իրավական դաշտի շրջանակում»,- ասվում է տեղական Tasnim լրատվականի զեկույցում:…

Read More
Խոնարհվում եմ Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի առաջ. Արցախի ՆԳ նախարար

Խոնարհվում եմ Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի առաջ. Արցախի ՆԳ նախարար

Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել  Հանրապետության հռչակման օրվա առթիվ:   «31 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, տասնամյակների պայքարի արդյունքում, արցախցիների արդար պահանջով՝ հռչակվեց Արցախի Հանրապետությունը:   Չդադարող պատերազմների, սահմանային լարվածությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, անցած 31 տարիներին արցախահայությունը մայր Հայաստանի և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների…

Read More

Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հավատարիմ է իր ընտրած ուղուն. Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հավատարիմ է իր ընտրած ուղուն. Արայիկ Հարությունյան

Read More