Վերակառուցվում է Արցախի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի շենքը 09.09.2022 . Արցախ

Վերակառուցվում է Արցախի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի շենքը
		09.09.2022 . Արցախ


Պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է Ստեփանակերտի Անդրանիկ փողոցի հարակից տարածքում գտնվող երկհարկ շենքը, որտեղ գործելու է Արցախի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Շենքը վերակառուցման արդյունքում կապահովվի բոլոր անհրաժեշտ պայմաններով և կծառայի որպես կրթական հաստատություն։

Վերակառուցման աշխատանքներն իրականացնում է «Սպեկտր» ՍՊ ընկերությունը։