
Զելենսկին մտադիր է դիմել ԱՄՆ զենք արտադրողներին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է հաջորդ շաբաթ ելույթ ունենալ ամերիկյան զենք արտադրողների ֆորումում՝ РИА Новости-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները։ «Նախագահ Զելենսկու ելույթը «Ապագայի ուժերը» համաժողովում հաստատվել է»,- ասել է ԱՄՆ ազգային պաշտպանական-արդյունաբերական ասոցիացիայի ներկայացուցիչը: Ասոցիացիան հաջորդ չորեքշաբթի համաժողով է անցկացնելու Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Reuters-ի փոխանցմամբ՝ ֆորումին կմասնակցի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։…