
Ջերմուկում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին փաստերը կրկնում են այլ համայնքներում Ադրբեջանի ԶՈՒ գործելակերպը. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության ու կենսական անփոխարինելի հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված արարքներ են, սակայն դրանք շատ ծանոթ ձեռագրով շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Այդ մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում: «Այսօր Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին…