Ֆինլանդիան պատրաստվում է ռուսաստանցիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք սահմանել

Ֆինլանդիան պատրաստվում է ռուսաստանցիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք սահմանել

Ֆինլանդիան չի ցանկանում տարանցիկ երկիր լինել Շենգենյան վիզա ստացող ռուսաստանցիների համար: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Նրա խոսքով՝ այդ հարցի լուծման համար Հելսինկին նախատեսում է փոխել օրենսդրությունը։ Հաավիստոն նշել է, որ դա ուղղված կլինի Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը սահմանափակելուն կամ ամբողջությամբ դադարեցնելուն: Նախարարը հավելել է, որ այդ թեման առաջիկայում…

Read More
Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հանրաքվեներ անցկացնելու համար ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ

Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հանրաքվեներ անցկացնելու համար ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ

Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ անցկացնելու համար Եվրամիության երկրները նոր պատժամիջոցներ կսահմանեն Մոսկվայի դեմ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Կշարունակենք աջակցել Ուկրաինային, անհրաժեշտության դեպքում՝ նաև ռազմական մատակարարումներով»,- ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, որ ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները ՄԱԿ-ի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի նախագահի տեղակալի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի նախագահի տեղակալի հետ

Սեպտեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Արչիլ Թալակվաձեի հետ։ ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով դրան միջազգային հանրության կողմից համարժեքորեն արձագանքելու անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-վրացական բազմաշերտ համագործակցության վերաբերյալ՝ մատնանշելով դրանում խորհրդարանների ունեցած կարևոր դերը։ Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում առկա…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարի հետ

Սեպտեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև բազմաոլորտ համագործակցությանը՝ այդ թվում նաև երկու երկրների խորհրդարանների մակարդակով։ ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Աղբյուրը՝ Վրաստանում Հայաստանի դեսպանություն։

Read More
«Թվային կյանքի որակը-2022» ինդեքսում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

«Թվային կյանքի որակը-2022» ինդեքսում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

«Թվային կյանքի որակը-2022» ինդեքսում (Digital quality of life index 2022) հոլանդական Surfshark ընկերությունը դիտարկել է 117 երկիր։ Վարկանիշը հիմնված է հինգ գործոնի վրա՝ համացանցի մաչելիություն, որակ, էլեկտրոնային ենթակառուցվածք, էլեկտրոնային անվտանգություն ու կառավարում։ Համաձայն ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի 117 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ Ասիայում՝ 10-րդը (34 երկրներից)։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր…

Read More
Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա միջազգային հանրության հասցեական արձագանքին. ՀՀ նախագահը՝ Իսպանիայի նորանշանակ դեսպանին

Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա միջազգային հանրության հասցեական արձագանքին. ՀՀ նախագահը՝ Իսպանիայի նորանշանակ դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները կշարունակեն արձանագրել զարգացման դրական դինամիկա: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսպանական հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարբեր…

Read More
Եվրոպական 8 երկրների դեսպաններ եւ UNICEF-ի ներկայացուցիչն Ախալքալաքում էին

Եվրոպական 8 երկրների դեսպաններ եւ UNICEF-ի ներկայացուցիչն Ախալքալաքում էին

Երեկ՝ սեպտեմբերի 21֊ին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների, UNICEF-ի ներկայացուցիչ Հասան Խալիլի, Վրաստանում Եվրոպական 8 երկրների դեսպանների եւ Ախալքալաքի երիտասարդների միջեւ տեղի ունեցավ հանդիպում֊քննարկում։ Ներկա էին  Վրաստանում ներկայացված 8 երկրների դեսպաններ՝ Էստոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Շվեդիայի, Բուլղարիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, UNICEF- ի ներկայացուցիչ Հասան Խալիլը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ…

Read More
Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և ՏՏ ոլորտներում կապերի սերտացումը. ուղերձների փոխանակում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև

Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և ՏՏ ոլորտներում կապերի սերտացումը. ուղերձների փոխանակում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 22-ին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինդոնեզացի գործընկերոջն ուղղված իր ուղերձում կարևորել է երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ինդոնեզական համագործակցությունը…

Read More
Քուվեյթի դիրքորոշումը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Քուվեյթի դիրքորոշումը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Քուվեյթի Պետությունը շեշտում է Հայաստանի և Ադրբեջան անկախությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության և անվտանգության ապահովումը: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Ալ Էնեզին: «Անհրաժեշտ ենք համարում ջանք չխնայել հրադադարի հաստատման ուղղությամբ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունը, զսպվածություն դրսևորել և տարաձայնությունները լուծել երկխոսության…

Read More
«Աստանայի եռյակի» արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում

«Աստանայի եռյակի» արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել «Աստանայի եռյակի» արտգործնախարարների հանդիպումը: Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Մևլութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են իրադրությունը Սիրիայում, ինչպես նաև երկրի կարիքավոր բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը՝ հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից: «Տեղի է ունեցել կարծիքների ծավալուն փոխանակում Սիրիայում և նրա շուրջ ընթացիկ…

Read More
Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկ գազ գնել և հասցնել տարածաշրջանի երկրներ. Էրդողան

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկ գազ գնել և հասցնել տարածաշրջանի երկրներ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Անկարան ցանկանում է ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկ գազ գնել։ «Հետագայում մենք ցանկանում ենք ԱՄՆ-ից ավելի շատ գազ գնել՝ ավելի շահավետ պայմաններով։  Իսկ մեր ունեցած ժամանակակից ենթակառուցվածքի շնորհիվ մենք պատրաստ ենք համագործակցել այդ հեղուկ գազը տարածաշրջանի երկրներ հասցնելու…

Read More
Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Արցախի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր
		22.09.2022 . Արցախ

Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Արցախի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր 22.09.2022 . Արցախ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 20-ին և 21-ին կազմակերպել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և…

Read More
Արարատ Միրզոյանը Ալիս Վաիրիմու Նդերիտուին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները

Արարատ Միրզոյանը Ալիս Վաիրիմու Նդերիտուին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ին Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն…

Read More