Իտալիայի ապագա վարչապետը խոստացել է աջակցել Զելենսկուն

Իտալիայի ապագա վարչապետը խոստացել է աջակցել Զելենսկուն

Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնին նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա գրել է իր Թվիթերում։ Քաղաքական գործիչը, որը, ըստ ենթադրությունների, կլինի Իտալիայի նոր վարչապետը, նշել է, որ Կիևը կարող է հույս դնել «ուկրաինացի ժողովրդի ազատության գործին հավատարիմ աջակցության վրա»: Միաժամանակ Foreign Policy-ին հիշեցրել է,…

Read More
«Աբուլ» — «Գլդանի»՝ 1։1

«Աբուլ» — «Գլդանի»՝ 1։1

Այսօր՝ սեպտեմբերի 28֊ին, ժամը 16։00֊ին Ախալքալաքի մարզադաշտում Ախալքալաքի «Աբուլ»֊ը հյուրընկալեց Թբիլիսիի «Գլդանի»֊ին։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։Ախալքալաքից գոլի հեղինակ է դարձել Ստեփան Մարգարյանը։ Նշենք ՝ Թբիլիսիի «Գլդանի»֊ին այս առաջնության առաջատարն է։

Read More
Զելենսկին մեկնաբանել է հանրաքվեների արդյունքները

Զելենսկին մեկնաբանել է հանրաքվեների արդյունքները

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի առցանց ելույթում անդրադարձել է Դոնբասի հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքներին ու հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում բանակցել Մոսկվայի հետ: «Ռուսաստանի կողմից այս կեղծ հանրաքվեներն ընդունելը Ղրիմի սցենարի իրականացում է, ուկրաինական տարածքը բռնակցելու հերթական փորձ, իսկ դա նշանակում է, որ մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի…

Read More
Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ

Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ

Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ առաջարկների մասին կհայտարարի սեպտեմբերի 28-ին՝ գրում է Politico-ն՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Եվրահանձնաժողովը կառաջարկի ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Միաժամանակ, Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը՝ հանելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի ու «այլ ապրանքների» փոխադրման արգելքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ

Սեպտեմբերի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, կարևորվեց հայ-վրացական հարաբերությունների բազմաոլորտ օրակարգի շարունակական ընդլայնումը։ Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանում…

Read More
Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Գործակալության տվյալներով՝ հանդիպումը վերաբերել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին օկուպացված Աբխազիա և նրա հանդիպումներին օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ։ «Վրացական կողմը ծայրահեղ անհանգստություն է հայտնել և բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ պահանջել»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ում։

Read More
Պաշտպանը ՄԻԵԴ նախագահին տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում խոշտանգումների դեպքերի վերաբերյալ

Պաշտպանը ՄԻԵԴ նախագահին տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում խոշտանգումների դեպքերի վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ:   Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ-ի դատավոր Արմեն Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։   Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների…

Read More
ԱՄՆ-ը Կիևին թույլ է տվել հարվածներ հասցնել Ռուսաստանին միացող տարածքներին

ԱՄՆ-ը Կիևին թույլ է տվել հարվածներ հասցնել Ռուսաստանին միացող տարածքներին

ԱՄՆ-ը Կիևին չի արգելում հարվածներ հասցնել և օգտագործել արևմտյան զենքն այն տարածքների նկատմամբ, որոնք հանրաքվեից հետո կարող են միանալ Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ մամուլի ասուլիսում։ «Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանվելու իր ողջ տարածքում, ներառյալ այն տարածքների վերադարձը, որոնք այս կամ այն ​​կերպ ապօրինաբար օկուպացրել է Ռուսաստանը»,-…

Read More