Վրաստանի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները Ախալքալաքում էին

Այսօր՝ սեպտեմբերի 29֊ին Սամցխե֊Ջավախքի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի պաշտպանության նախարարության Ազգային գվարդիայի ներկայացուցչների եւ համալսարանի դասախոսական եւ ուսանողական կազմի միջեւ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Սամցխե֊Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։ Այնուհետեւ Ազգային գվարդիայի ներկայացուցիչները արեցին ծրագրի շնորհանդեսը՝ տեղեկացնելով ուսանողներին ծրագրի առավելությունների եւ մանրամասների մասին։

Այս ծրագրի նախատիպը պայմանագրային զինծառայությունն է, որը կարելի է համատեղել բուհական կրթության հետ։ Ըստ այդմ մասնակիցները յուրաքանչյուր ամսվա մեջ երկու օր մասնակցում են այսպես կոչված ուսումնական զորավարժությունների, որի ընթացքում տիրապետում են եւ ռազմական գործին եւ ձեռք են բերում հմտություններ արտակարգ իրավիճակների դեպքում արագ ինքնակողմնորոշվելու եւ օգնություն ցուցաբերելու։   Մասնակցի հետ կնքվում է չորս տարի տեւողությամբ պայմանագիր, ըստ որի պահեստայինի տարեկան ընդհանուր վարձավճարը կկազմի 2700 լարի եւ կօգտվի առողջապահական  ծառայությունից։
Մասնալցել կարող են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք Վրաստանի յուրաքանչյուր մարզից, 18֊22 տարեկան ուսանողները։

Ուսումնական ծրագրի վերջում պահեստային զինծառայակիցները կստանան զինվորական ծառայությունն հաստատող վկայական։

Այս ծրագիրը կարևորում են համալսարանի դասախոսական կազմը եւ ուսանողներին խորհուրդ տալիս մաանակցել։

Նշենք, որ այսպիսի հանդիպում տեղի է ունեցել նաև Սամցխե֊Ջավախքի պետականա համալսարանի առաջին մասնաշենքում։