
«ՕՊԵԿ+»-ը կտրուկ կրճատում է նավթի արդյունահանումը
«ՕՊԵԿ+»-ը որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Ըստ որոշման՝ կազմակերպության անդամ երկրները ստիպված կլինեն օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը օգոստոսին հաստատված քվոտաներից։ Bloomberg-ի գնահատումներով՝ իրական կրճատումը կկազմի օրական մոտ 900 հազար բարել։ «ՕՊԵԿ+»-ի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նավթի արդյունահանման գործարքը կերկարաձգվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նավթի արդյունահանման կրճատման…