Գերմանիան Ուկրաինային կտրամադրի IRIS-T ՀՕՊ համակարգեր
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը դատապարտել է երկուշաբթի Կիևի և ուկրաինական այլ քաղաքների ենթակառուցվածքներին հասցված հարվածները և խոստացել Կիևին հնարավորինս շուտ ուղարկել IRIS-T միջին հեռահարության չորս ժամանակակից ՀՕՊ համակարգերից առաջինը: Այդ մասին հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարարությունից։ «Պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը խստորեն դատապարտում է ռուսական վերջին հրթիռակոծությունները Կիևի և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների…
