Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել ռուսաստանցի, բելառուս և ուկրաինացի իրավապաշտպաններին
		07.10.2022 . Միջազգային

Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել ռուսաստանցի, բելառուս և ուկրաինացի իրավապաշտպաններին 07.10.2022 . Միջազգային

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշել է խաղաղության մրցանակ շնորհել ռուսական «Մեմորիալին» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից ներառված է ոչ կառավարական կազմակերպությունների՝ օտարերկրյա գործակալների ռեգիստրում և լուծարված է), Ուկրաինայի Քաղաքացիական ազատությունների կենտրոնին և բելառուս իրավապաշտպան, «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի նախագահ Ալես Բելյացկուն՝ իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար՝ տեղեկացնում է Interfax-ը։ «Երեք դափնեկիրներն էլ ապացուցեցին քաղաքացիական հասարակության կարևորությունը, որը…

Read More
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի առնչությամբ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի առնչությամբ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարություն է տարածել ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսագրության կապակցությամբ:  «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ցնցված է տեսագրությունից, որն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների գնդակահարությունը, և կոչ է անում անհապաղ հետաքննել ադրբեջանա-հայկական սահմանին այս և խաղաղ բնակիչների դեմ կատարված հանցագործությունների մասին նախկինում արված հաղորդումները: Ցանկացած հակամարտության կողմերը պետք է…

Read More
Ադրբեջանցի ահաբեկիչ Շահբազ Գուլիևը փորձել է ինքնահրկիզվել

Ադրբեջանցի ահաբեկիչ Շահբազ Գուլիևը փորձել է ինքնահրկիզվել

Ադրբեջանցի ահաբեկիչ և մարդասպան Շահբազ Գուլիևը, որը 2014 թվականին Արցախի Քարվաճառի շրջանում սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, Ալիևի վարչակազմի շենքի դիմաց փորձել է ինքնահրկիզվել, այդ մասին հայտնում է Infoteka-24-ը։ Ահաբեկիչը կարծում է, որ իշխանությունները խաբել են իրեն, և պահանջել է ընդունել իր հաշմանդամությունը և թոշակ նշանակել։ Ոստիկանները կանխել են ահաբեկչի ինքնահրկիզման գործողությունը և նրան տարել…

Read More
Ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար. Կարո Փայլան

Ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար. Կարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Պրահայում կայացած հանդիպումներին: «Երեկ Պրահայում տեղի ունեցան չափազանց կարևոր հանդիպումներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Այժմ ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար»,- գրել է Փայլանը։

Read More
Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին և ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին ճանաչել ԼՂ Հանրապետությունը
		07.10.2022 . Արցախ

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին և ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին ճանաչել ԼՂ Հանրապետությունը 07.10.2022 . Արցախ

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ին վերամիավորման մասին:   Հայտարարության մեջ ասվում է.   «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները…

Read More
ԵՄ առաքելությունն աշխատանքները ՀՀ-Ադրբեջան սահմանին կսկսի հոկտեմբերին

ԵՄ առաքելությունն աշխատանքները ՀՀ-Ադրբեջան սահմանին կսկսի հոկտեմբերին

Երեկ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ բանակցությունը «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում էր: Հայտարարություն — Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու…

Read More
Կարևորվել են հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը

Կարևորվել են հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝  «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը: «Այս համատեքստում, մեծապես կարևորում ենք հայ-վրացական սահմանին գործող մաքսային…

Read More
Տեղահանված արցախցիները սահմանամերձ բնակավայրերում տուն գնելիս 14 մլն դրամ կստանան

Տեղահանված արցախցիները սահմանամերձ բնակավայրերում տուն գնելիս 14 մլն դրամ կստանան

Աղավնոյից, Բերձորից, Սուսից օգոստոսին տեղահանված արցախցիները կօգտվեն բնակարանային ապահովման պետական ծրագրից: Հայաստանի Կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար հիփոթեքի ծրագիրը: 4000 ընտանիք կարող է օգտվել՝ վճարելով միայն կանխավճարի 1-10 տոկոսը՝ կախված, թե որտեղ է ուզում տուն գնել՝ Արցախում, Հայաստանի մարզերում, թե Երևանում: Կառավարության նոր որոշմամբ՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներում անշարժ գույք ձեռք բերելու…

Read More
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձությունները։   «Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում վերջին զարգացումները։ Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղ լուծման մեջ ուկրաինական…

Read More
ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
		07.10.2022 . Միջազգային

ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր 07.10.2022 . Միջազգային

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դրական է գնահատել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ ՊԵԿ նախագահը հատկապես կարևորել է ԱՄՆ…

Read More