
Բելգորոդի նավթաբազայում հրթիռակոծությունից հետո հրդեհ է բռնկվել
Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի կողմից հրթիռակոծությունից հետո՝ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: «Արկերից մեկը հայտնվել է Բելգորոդի շրջանում գտնվող նաբթաբազայի տարածքում»,- նշել է Գլադկովը, հավելել՝ նավթաբազայում հրդեհը մարվել է, այժմ փորձ է արվում վերացնել դրա հետևանքները: ТАСС-ի զրուցակիցը հայտնել է, որ նավթաբազայում վնասվել է տասը ամբարներից մեկը, որում դիզելային վառելիքի մնացորդներ են եղել:…