Ախալքալաքի ՀԷԿ-երի  բացման պաշտոնական արարողությունը

Ախալքալաքի ՀԷԿ-երի բացման պաշտոնական արարողությունը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին  Ախալքալաքի ՀԷԿ-երի (Ախալքալաք-1 և Ախալքալաք-2) բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ: Միջոցառման պաշտոնական հյուրերի ցանկում էին  Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն, Կովկասյան վերականգնվող էներգիայի CCEH հոլդինգի տնօրեն Միխայիլ Նիբլաձեն, CCEH ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքս Բենարդը, երկրորդ ներդրումային ընկերության՝ Իսլանդիայի պետական ​​էներգետիկ արտադրության LANSVIRKJUN ընկերության փոխնախագահ Ռիկի Ռիկարդսոնը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ…

Read More
Բլինքենն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել զբաղվել Հորդանանի Արևմտյան ափին լարվածության թուլացմամբ

Բլինքենն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել զբաղվել Հորդանանի Արևմտյան ափին լարվածության թուլացմամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Հորդանան գետի Արևմտյան ափին լարվածության թուլացման ուղղությամբ՝ հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը: Բլինքենը խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ներառյալ՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև աճող լարվածությունը: Հիշեցնենք, որ իսրայելական բանակը…

Read More
Կոստրոմայի «Պոլիգոն» ակումբում հրթիռանետ ատրճանակից կրակ արձակած տղամարդը խոստովանել է մեղքը

Կոստրոմայի «Պոլիգոն» ակումբում հրթիռանետ ատրճանակից կրակ արձակած տղամարդը խոստովանել է մեղքը

ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» ակումբում բռնկված հրդեհի պատճառը հրթիռանետ ատրճանակից արձակված կրակոցն է եղել: Տղամարդը, որը կոնֆլիկտի ժամանակ կրակել է, խոստովանել է արարքը և ընդունել մեղքը: Փաստի առթիվ երկու կամ ավելի անձանց կողմից անզգուշությամբ մահ պատճառելու մասին հոդվածներով քրեական գործեր են հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Հետաքննության նախնական տվյալով՝ հրդեհի բռնկման պահին նաև…

Read More
Քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներն Ադրբեջանի էթնիկ ատելության և ցեղասպան քաղաքականության հերթական ապացույցն են. Գեղամ Ստեփանյան
		05.11.2022 . Արցախ

Քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներն Ադրբեջանի էթնիկ ատելության և ցեղասպան քաղաքականության հերթական ապացույցն են. Գեղամ Ստեփանյան 05.11.2022 . Արցախ

«Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:   Մարդու իրավունքների պաշտպանի ստացած տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի…

Read More
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման վտանգը նվազագույն է. Ստոլտենբերգ

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման վտանգը նվազագույն է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման ռիսկերը նվազագույն են: «Սակայն եթե դա տեղի ունենա, հետևանքները հսկայական կլինեն, ուստի մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում նման հեռանկարին: Ռուսաստանը պետք է հասկանա, որ նման պատերազմում հաղթողներ չեն լինի»,- հավելել է Ստոլտենբերգը:

Read More
Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են…

Read More
Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ. Բայրամով

Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ. Բայրամով

Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ «Կարծում ենք՝ Պրահայում և Սոչիում հանդիպումներից հետո անհրաժեշտ է շարունակել բանակցությունները»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։ Նա անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին, տեղեկացրել՝ ինտենսիվ երկխոսություն են վարում Թեհրանի հետ՝ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ «Բաքուն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան…

Read More
Հայաստանը մասնակցում է Ցյուրիխի հայտնի «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին

Հայաստանը մասնակցում է Ցյուրիխի հայտնի «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին

Հայաստանը, որպես հիմնական հյուր, մասնակցում է Ցյուրիխի հանրահայտ «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին: Այս կարգավիճակում Հայաստանը զբաղեցնում է մեկ ամբողջ նավ, որը կրում է «Ռոզենշտադտ»՝ վարդագույն քաղաք, խորհրդանշական անունը։ «Հայկական նավի» վրա ցուցադրված են տասնվեց անուն հայկական գինեգործական ընկերությունների բազմաթիվ ապրանքատեսակներ։ Ցուցահանդեսի հենց առաջին օրը «հայկական նավը» մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ Գիշերային ժամերին…

Read More
Գների սահմանաչափի ներդրումից հետո էլ Ռուսաստանը կպահպանի հետաքրքրությունը նավթի վաճառքի նկատմամբ. Բլինքեն

Գների սահմանաչափի ներդրումից հետո էլ Ռուսաստանը կպահպանի հետաքրքրությունը նավթի վաճառքի նկատմամբ. Բլինքեն

Ռուսաստանը կպահպանի հետաքրքրությունը համաշխարհային շուկայում նավթի վաճառքի նկատմամբ գների սահմանաչափի ներդրումից հետո: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ռուսական կողմի այն հայտարարությունը, որ նավթի վաճառքն այն երկրներին, որոնք դրա համար գների առավելագույն շեմ կսահմանեն, կդադարեցվի: Պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը պետք է էներգակիրներ վաճառի, որպեսզի…

Read More
Սալիվանը Կիևում ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ուկրաինային

Սալիվանը Կիևում ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ուկրաինային

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ ընդգծելու Միացյալ Նահանգների անսասան աջակցությունն Ուկրաինային և նրա ժողովրդին: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Սալիվանը նաև հաստատել է Ուկրաինային տնտեսական…

Read More
Կոստրոմայի սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է մահացել

Կոստրոմայի սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է մահացել

Կոստրոմայի «Պոլիգոն» գիշերային ակումբ-սրճարանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի՝ փոխանցում են ռուսական լրատվամիջոցները: Հրդեհի հետևանքով սրճարանի 3,5 հազար ք. մ տանիքը փլուզվել է: Շենքից տարհանվել է 250 մարդ։ Կոստրոմայի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը հայտնել է, որ արտակարգ պատահարի հետևանքով ևս հինգ մարդ է տուժել:

Read More