Ախալցխայի բերդում ցուցահանդես է տեղի ունեցել

Ախալցխայի բերդում ցուցահանդես է տեղի ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 10-ին Ախալցխայի ամրոցի «Ցիտադել» կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ  Գեորգի Տանդաշվիլիի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկայացված էին շուրջ 30 գրաֆիկական աշխատանք։ Գիորգի Տանդաշվիլիի խոսքով, հաջորդ տարի նա կրկին կայցելի Ախալցխա՝ նոր աշխատանքներով ու նոր ծրագրով։

Read More
Եվրամիությունը Մոլդովային ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաղթահարելու էներգետիկ ճգնաժամը

Եվրամիությունը Մոլդովային ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաղթահարելու էներգետիկ ճգնաժամը

Քիշնևում տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հանդիպումը: Հայտարարվել է Մոլդովային ֆինանսական աջակցության նոր փաթեթի մասին, որը կօգնի երկրին հաղթահարել էներգետիկ ճգնաժամը։ «Շատ ուրախ եմ, որ Մոլդովան ԵՄ թեկնածուի կարգավիճակ է ստացել, դուք արժանի եք դրան: Սա բարեփոխումներին ուղղված և եվրոպամետ օրակարգի հստակ ճանաչում է»,- ասել է…

Read More
Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը 2022 թվականի հոկտեմբերին հասել է 39 տոկոսի

Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը 2022 թվականի հոկտեմբերին հասել է 39 տոկոսի

Interfax-ի հաղորդմամբ՝ կրիտիկական ենթակառուցվածքների անկումը հոկտեմբերին արագացրել է Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը՝ մինչև 39% տարեկան կտրվածքով, ինչն ավելի վատ է՝ համեմատած օգոստոսի և սեպտեմբերին գրանցված 35% անկման հետ: Այդ մասին ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ «Մենք գնահատում ենք ՀՆԱ-ի անկումը մոտ 30 %-ով 2022 թ. 9 ամսվա համար: Այնուամենայնիվ, եթե էլեկտրաէներգիայի…

Read More
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հիասթափություն է հայտնել Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի մասին Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության կապակցությամբ
		10.11.2022 . Արցախ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հիասթափություն է հայտնել Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի մասին Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության կապակցությամբ 10.11.2022 . Արցախ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին հիասթափություն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ВДНХ) տարածքում 2022 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ 2020 թ. աշնանը ձեռնարկված ագրեսիայի մասին նկարահանված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ: Այս մասին նշված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում: «Տվյալ գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք,…

Read More
Անահիտ Մանասյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

Անահիտ Մանասյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության…

Read More
Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու Եվրամիության կոչերը չեն ուղեկցվում գործնական քայլերով. Զախարովա

Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու Եվրամիության կոչերը չեն ուղեկցվում գործնական քայլերով. Զախարովա

Մոսկվան պատրաստ է քննարկել Եվրամիության հետ հարաբերություններում ճգնաժամից դուրս գալու ուղիները, սակայն ցանկացած առաջարկ պետք է հաշվի առնի ներկայիս զարգացումները և ձեռնտու լինի Ռուսաստանին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու Եվրամիության կոչերը չեն ուղեկցվում գործնական քայլերով: Զախարովայի համոզմամբ՝ Կիևին Արևմուտքի ռազմական աջակցությունը…

Read More
Ամենալուրջ մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում. Զելենսկի

Ամենալուրջ մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Խերսոնի աջ ափից զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունը, նշել, որ Ուկրաինայի հարավում զինված ուժերը զգույշ են առաջ շարժվում՝ նվազագույնի հասցնելու մարդկային կորուստները: Զելենսկու խոսքով՝ ռուսական կողմը չի պատրաստվում առանց կռվի զիջել դիրքերը։ Նա նաև տեղեկացրել է, որ ամենալուրջ մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում: Խերսոնի շուրջ զարգացումներին է…

Read More
«Պատվաստումներ Վրաստանի համար» ծրագիրն Ախալքալաքում

«Պատվաստումներ Վրաստանի համար» ծրագիրն Ախալքալաքում

Երեկ՝ նոյեմբերի 9-ին Ախալքալաքում Վրաստանի Ռազմավարության և զարգացման կենտրոնը կազմակերպել էր «Պատվաստումներ Վրաստանի համար» խորագրով տեղեկատվական միջոցառում, որի շրջանակներում անցկացվեցին հանդիպումներ փոքր ևմիջին բիզնեսի և խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, կանայք, տարեցներ, երիտասարդներ։ Օրվա ընթացքում տեղի ունեցավ 2 հանդիպում, որոնք անցկացվեցինԱխալքալաքի «Մեծահասակների զարգացման կրթության կենտրոնում»։…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին և դեսպան Սմբատյանն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Իրակլի Ղարիբաշվիլին և դեսպան Սմբատյանն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման…

Read More
Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր

Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր

ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր, հայտնում է BBC-ն: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կրել է մոտավորապես նույնքան կորուստներ: Բարձրաստիճան գեներալի խոսքով՝ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու ազդանշաններ է ուղարկում. դրանք «պատուհան» են երկխոսության համար։…

Read More
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ. Նիկոլ Փաշինյան
		10.11.2022 . Արցախ

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ. Նիկոլ Փաշինյան 10.11.2022 . Արցախ

ՀՀ կառավարության նիստի ընթացքում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: «Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը…

Read More
G20-ում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Սերգեյ Լավրովը

G20-ում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բալիում նոյեմբերի 15-16-ը նախատեսված G20 գագաթնաժողովին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգի Նիկիֆորովը տեղեկացրել էր, որ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, սակայն, ամենայն հավանականությամբ, առցանց ձևաչափով։

Read More
Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության դրսևորում էր աննախադեպ ցրտի պայմաններում ԼՂ-ն բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը. Փաշինյան

Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության դրսևորում էր աննախադեպ ցրտի պայմաններում ԼՂ-ն բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը. Փաշինյան

Արդարացի է Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական…

Read More
Բայդենը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կշարունակի երկկուսակցական մոտեցումն Ուկրաինայի հարցում

Բայդենը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կշարունակի երկկուսակցական մոտեցումն Ուկրաինայի հարցում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ավարտին նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել մամուլի ասուլիսով, նշել՝ երկրի բոլոր նահանգներում գրանցվել է ընտրողների ռեկորդային մասնակցություն, ընտրություններն անցել են առանց որևէ միջամտության: «Մեզ և ընտրողների համար պարզ էր, որ նրանք հիասթափված են։ Ես հասկանում եմ, որ այս երկրում իսկապես ծանր տարիներ են եղել շատ մարդկանց համար»,- ասել է Բայդենը:…

Read More
Յան Լիպավսկի. Պուտինի սարսափելի ագրեսիան մեզ ցույց տվեց, որ մենք պետք է ավելի շատ օգնություն գտնենք Վրաստանին և այն երկրներին, որոնք տուժել են այս ագրեսիայից

Յան Լիպավսկի. Պուտինի սարսափելի ագրեսիան մեզ ցույց տվեց, որ մենք պետք է ավելի շատ օգնություն գտնենք Վրաստանին և այն երկրներին, որոնք տուժել են այս ագրեսիայից

Մենք կարող ենք Ռուսաստանից ակնկալել ցանկացած սցենար, և այդ պատճառով կարևոր է աջակցել Վրաստանին, որպեսզի բոլոր գործընկերները կենտրոնանան Վրաստանի դիմակայունության և նրա պաշտպանունակության բարձրացման վրա։ Այս մասին Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին հայտարարել է Վրաստան այցի շրջանակներում, Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում: Չեխիայի առաջին դիվանագետն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերություններն…

Read More
Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին
		10.11.2022 . Արցախ

Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին 10.11.2022 . Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին խոսեց Լեռնային Ղաաբաղում խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին:  Վարչապետը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: «Սա ըստ էության նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն…

Read More
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ապօրինի հորատման և հետախուզական աշխատանքների համար՝ հայտնում են Եվրամիության խորհրդից: Սահմանափակումները կգործեն մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը: Կիպրոսի ափերի մոտ գազի պաշարների որոնողական աշխատանքների համար Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները սահմանվել են 2019 թվականին։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են թուրքական էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ։ Այդ անձանց…

Read More