
Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը աշխատանքային այցով կայցելի Վրաստան |
Եվրոպական հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը նոյեմբերի 15-ին կայցելի Վրաստան։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրահանձնակատարի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպումից հետո կառավարության վարչակազմում տեղի կունենա Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլիվեր Վարհեի համատեղ մամուլի ասուլիսը։…