Հունգարիայի նախագահը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա

Հունգարիայի նախագահը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա։ Նա վստահեցրել է, որ Բուդապեշտը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին։ «Ես Կիևում եմ Ուկրաինայի նախագահի հրավերով։ Որտեղ դժբախտություն է տեղի ունենում, մենք օգնում ենք»,- գրել է Նովակը Facebook-ի իր էջում: Հունգարիայի նախագահը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու և այլ երկրների ներկայացուցիչների հետ, մասնակցել է «Հացահատիկ Ուկրաինայից» կարգախոսի…

Read More
Գերմանիան 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար. Շոլց

Գերմանիան 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար. Շոլց

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան լրացուցիչ 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար՝ համաձայնեցնելով Պարենի համաշխարհային ծրագրի հետ։ Գերմանիայի կանցլերն իր տեսաուղերձում նշել է. «Սովն այլևս երբեք չպետք է օգտագործվի որպես զենք»։ Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան ողջունում է ՄԱԿ-ի հաջող ջանքերը Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկարաձգման ուղղությամբ:

Read More
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում են գործողությունները «Իսլամական պետության» զինյալների դեմ

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում են գործողությունները «Իսլամական պետության» զինյալների դեմ

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքը, որը գործում է Սիրիայի հյուսիս-արևելքում, հայտարարել է, որ դադարեցնում է գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։ Լրատվամիջոցների տվյալով՝ Դաշինքից պարզաբանել են, որ «զբաղված են թուրքական հարձակումները հետ մղելով», և եթե «Իսլամական պետություն»-ը գլուխ բարձրացնի, դրա պատասխանատվությունը կրելու են այն երկրները, որոնք չեն դատապարտում Սիրիայի դեմ Թուրքիայի գործողությունները։ Նշվում է,…

Read More
Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Դենիս Շմիհալը, Մատեուշ Մորավեցկին և Ինգրիդա Շիմոնիտեն Կիևում հայտարարություն են ստորագրել, հաստատել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության ավելացման, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է «Լյուբլինի եռանկյունու» (Ուկրաինա, Լեհաստան և Լիտվա) նշանակալի դերը…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել «9-ը 9-ի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքով՝ ազատ արձակված ռուս զինծառայողներից մեկը ԴԺՀ-ից է: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին հայտնել է, որ գերիների հերթական փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 12 մարդ: Երկու օր առաջ Ռուսաստանն…

Read More
Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր

Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ուղղված հետագա քայլերին։ Բայրամովը և Կլաարը քննարկել են նաև Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները և խաղաղության հնարավոր պայմանագրի հետ կապված հարցեր: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Կլաարը…

Read More
Ախալքալաքում իրար են բախվել 3 մեքենա

Ախալքալաքում իրար են բախվել 3 մեքենա

Այսօր՝ նոյեմբերի 26֊ին Ախալքալաքի Ազատության եւ Աղմաշենեբելի փողոցների խաչմերուկում իրար են բախվել LADA 07, Mercedes և LADA (09) մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։

Read More
Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալության արարողության ժամանակ ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Նա երդվել է ծառայել Ղազախստանի ժողովրդին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և բարեխղճորեն կատարել նախագահի պարտականությունները։ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել՝ առաջնահերթությունը տալով հարևան երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործակցությանը: Նա հավելել…

Read More
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տեղեկությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տեղեկությունը

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։   Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Read More
Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. Զելենսկի

Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. վերականգնողական աշխատանքները, շարունակվում են: Նրա խոսքով՝ այժմ ավելի քան 6 միլիոն բաժանորդ լույս չունի, մինչդեռ նոյեմբերի 23-ին այդ թիվը հասնում էր 12 միլիոնի: Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դնեպրոպետրովսկի, Կիևի, Օդեսայի, Լվովի և Խարկովի շրջաններում։ Զելենսկին ևս մեկ…

Read More
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է. Էրդողան

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է. Էրդողան

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է՝ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Պակիստանի ղեկավարի հետ մտքեր է փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: Նա նշել է, որ Թուրքիան և Պակիստանը հաջողությամբ համագործակցում են…

Read More
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դրա արդարացումը Էմանուել Մակրոնի ներկայությունն է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ընդ որում՝ անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ որպես Հայաստանին առաջարկված «խաղաղության» իրական նշան»,- գրել է պաշտոնյան:

Read More