Այսօր՝ նոյեմբերի 15-ին Ախալքալաքի շրջանային ժողովում նիստ տեղի ունեցավ, որի ընթացքում Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ, ինչպես նաև տարեկան հաշվետվություն ներկայացրին շրջանայաին ժողովի 5 հանձնաժողովների նախագահները եւ անդամները։
Նաիրի Իրիցյանը մանրամասնորեն ներկայացրեց 2022 թվականի ընթացքում իրենց ծավալած գործունեությունը, մասնակցությունը տարբեր ծրագրերի եւ նախաձեռնություննրը, շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Ախալքալաքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար։ Նաիրի Իրիցյանը իր խոսքում կարևորեց շրջանային ժողովի նոր կազմի ակտիվությունը։
Հանձնաժողովների նախագահները եւս ներկայացրին իրենց աշխատանքները եւ հույս հայտնեցին առաջիկայում ավելի արդյունավետ աշխատանքի։
Նիստի վերջում քննարկում տեղի ունեցավ պատգամավորների եւ հասարակակաան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։Նշենք որ ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ի դեմս քաղաքապետ Մելքոն Մակարյանի։