Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր Ուլրիկ Հաագերուպի այցի շրջանակներում Թբիլիսիում անցկացվում է «Կառուցողական նորություններ» համաժողովը

Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր Ուլրիկ Հաագերուպի այցի շրջանակներում Թբիլիսիում անցկացվում է «Կառուցողական նորություններ» համաժողովը

Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր Ուլրիկ Հաագերուպի այցի շրջանակներում Թբիլիսիի «Radisson» հյուրանոցում անցկացվում է «Կառուցողական նորություններ» համաժողովը։
Համաժողովի նպատակն է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել կառուցողական լրագրության այն մոտեցմանը, որը Հանրային հեռարձակողն արդեն օգտագործում է գործնականում։
Համաժողովին մասնակցում են միջազգային կազմակերպությունների, կապի կարգավորող հանձնաժողովի, մեդիագրագիտության և մեդիա ոլորտում աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուհերի մեդիա բաժինների ղեկավարներ և ուսանողներ։ Համաժողովը կներառի հրապարակային դասախոսություն և հարց ու պատասխանի ձևաչափ:
Վրաստանի Հանրային հեռարձակողի հրավերով այցելում է Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր, «Կառուցողական նորություններ» գրքի հեղինակ Ուլրիկ Հաագերուպը։
Այցի առաջին օրը Ուլրիկ Հաագերուփը Առաջին ալիքի պրոդյուսերների, խմբագիրների և լրագրողների համար անցկացրեց աշխատաժողով, որը ներառում էր թե՛ գործնական, թե՛ տեսական գիտելիքների փոխանակում։
Հանրային հեռարձակողի լրագրողներից 11-ն արդեն վերապատրաստման դասընթաց են անցել Դանիայի կառուցողական լրատվական ինստիտուտում։ Առաջիկայում եւս չորսը կմեկնեն, իսկ մինչեւ տարեվերջ Առաջին ալիքի 18 լրագրողներ կվերապատրաստվեն կառուցողական լրագրության ուղղությամբ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։