Մենք կանենք հնարավորը բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար։ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները Բուխարեստում կքննարկեն Ուկրաինային, ինչպես նաև Ռուսաստանի ճնշման տակ գտնվող այլ գործընկերներին, ինչպիսիք են Բոսնիա-Հերցեգովինան, Վրաստանը և Մոլդովան, ուժեղացնելու օգնությունը, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգի խոսքով՝ Ռումինիայում կայացած հանդիպմանը քննարկված թեմաներից մեկը եղել է Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմի արդյունքում առաջացած մարտահրավերները։
«Այսօրվա հանդիպմանը մենք քննարկել ենք Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը, որն ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունի։ Քննարկեցինք նաև Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերները։ Ի պատասխան ռուսական ագրեսիայի՝ ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներկայությունը Բալթիկից մինչև Սև ծով։ Մենք նոր մարտական խմբեր ենք տեղակայել, այդ թվում՝ Ֆրանսիայի գլխավորությամբ այստեղ՝ Ռումինիայում։ Կանադական կործանիչներն օգնում են նաև պաշտպանել ձեր երկինքը, իսկ ԱՄՆ-ի Patriot հրթիռները ուժեղացնում են ձեր պաշտպանությունը: Սա հստակ ուղերձ է, որ ՆԱՏՕ-ն այստեղ է։ Մենք կանենք հնարավորը բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար։ Բուխարեստում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային, ինչպես նաև Ռուսաստանի ճնշման տակ գտնվող այլ գործընկերներին, ինչպիսիք են Բոսնիա-Հերցեգովինան, Վրաստանը և Մոլդովան օգնությունն ավելացնելու ուղիները», – ասել է Ստոլտենբերգը:
Նոյեմբերի 29-ին Բուխարեստում տեղի կունենա ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպումը, որին կմասնակցի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։
Ենս Ստոլտենբերգ. Մենք կանենք ամեն ինչ մեր դաշնակիցներին պաշտպանելու համար, Բուխարեստում նախարարական հանդիպմանը կքննարկենք Ուկրաինային, Մոլդովային, Բոսնիա-Հերցեգովինային և Վրաստանին օգնելու ուղիները
