Սառել ենք. քաղաքացիները ժամերով սպասում էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու բացմանը
		03.12.2022 . Արցախ

Սառել ենք. քաղաքացիները ժամերով սպասում էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու բացմանը 03.12.2022 . Արցախ

Read More
Ռուսաստանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները Մինսկում արձանագրություն են ստորագրել

Ռուսաստանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները Մինսկում արձանագրություն են ստորագրել

Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը արձանագրություն են ստորագրել ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման վերաբերյալ միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Մինսկում նրանց հանդիպման ժամանակ։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

Read More
Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառումը. Պեսկով

Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառումը. Պեսկով

Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելել՝ այժմ իշխանությունները վերլուծում են իրավիճակը, որից հետո պարզ կլինեն Մոսկվայի հետագա գործողությունները: Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունից նշել էին, որ նման սահմանաչափի կիրառումը փաստացի նշանակում է վերաձևակերպել ազատ շուկայի գործունեության հիմնական սկզբունքները, «ինչը կհանգեցնի անորոշության…

Read More
Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը սահմանվում են ԱՀ ընդերքի մասին օրենսգրքով. Բնապահպանության կոմիտե
		03.12.2022 . Արցախ

Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը սահմանվում են ԱՀ ընդերքի մասին օրենսգրքով. Բնապահպանության կոմիտե 03.12.2022 . Արցախ

Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների՝   Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, հայտնում են Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեից:   ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը: Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ…

Read More
Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Գուտերեշի հետ

Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Գուտերեշի հետ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, մտքեր փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ փոխանցում է Parstoday-ը։ Աբդոլլահիանը ներկայացրել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումն Ուկրաինայի զարգացումների վերաբերյալ, նշել, որ դրանց պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունն է: Նրա խոսքով՝ Իրանի կողմից Ռուսաստանին զենքի մատակարարման մեղադրանքներն «անհիմն են և…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանում սահմանադրական մակարդակով որոշվել է, որ պետությունը հատուկ պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի իրացման համար

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանում սահմանադրական մակարդակով որոշվել է, որ պետությունը հատուկ պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի իրացման համար

Ելնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առանձնահատուկ կարևորությունից՝ Վրաստանում սահմանադրական մակարդակով որոշվել է, որ պետությունը հատուկ պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի իրացման համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետի խոսքով՝ այս տարի Վրաստանի կառավարությունը ստեղծել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողով։ Ղարիբաշվիլին նշել է, որ 2023 թվականից…

Read More
Թուրքիան ավարտին կհասցնի Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծումը. Էրդողան
		03.12.2022 . Միջազգային

Թուրքիան ավարտին կհասցնի Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծումը. Էրդողան 03.12.2022 . Միջազգային

Թուրքիան ավարտին կհասցնի իր հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել մեր սահմանների մոտ։ Մենք, անշուշտ, կավարտենք 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը մեր հարավային սահմանների երկայնքով: Ահաբեկիչների ոչ մի հարձակում, ոչ ոք մեզ չի ստիպի հրաժարվել այդ ծրագրերից»,- ասել է Թուրքիայի…

Read More
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար

Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք՝ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք:   Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Ավելի վաղ հայտնել էինք՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել էր Արցախում…

Read More
Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ապահովի Ռուսաստանի համար. Մակրոն

Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ապահովի Ռուսաստանի համար. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը: «Մենք պետք է շարունակենք օգնել Ուկրաինային, ձգտենք խուսափել լարվածության աճից, պաշտպանել Զապորոժիեի ԱԷԿ-ը և նախապատրաստել երկխոսություն այն օրվա համար, երբ բոլորը կհայտնվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Ելիսեյան պալատի ղեկավարը: Նրա…

Read More
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում՝ ասված է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: «Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին՝ այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը: Կոչ ենք…

Read More
Միջազգային հանրությանը խնդրում ենք ստիպել Ադրբեջանին՝ հեռանալ Հայաստանի հողերից. Ինարիտու

Միջազգային հանրությանը խնդրում ենք ստիպել Ադրբեջանին՝ հեռանալ Հայաստանի հողերից. Ինարիտու

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Սոթքում է: «Այս ամբողջ շրջանը սեպտեմբերին ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք միջազգային հանրությանը խնդրում ենք գործել և ստիպել Ադրբեջանին՝ հարգել խաղաղության օրակարգը և հեռանալ Հայաստանի հողերից»,- գրել է իսպանացի պատգամավորը: Ինարիտուն Հայաստան է ժամանել…

Read More
Ավելի քան երկու ժամ է՝ Արցախ-Հայաստան միակ մայրուղին փակ է. Արցախի տեղեկատվական շտաբ

Ավելի քան երկու ժամ է՝ Արցախ-Հայաստան միակ մայրուղին փակ է. Արցախի տեղեկատվական շտաբ

Ավելի քան երկու ժամ է՝ շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:   «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:   Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ…

Read More
Արևմուտքը վերջնական համաձայնության է հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում

Արևմուտքը վերջնական համաձայնության է հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում

Եվրամիության դեսպանները համաձայնության են հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում։ Հանգստյան օրերին այդ մասին պաշտոնապես կհայտարարի ԵՄ Խորհուրդը՝ հայտնել է Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Անջեյ Սադոսը։ Լեհաստանը, որը նախկինում պահանջում էր իջեցնել այդ սահմանաչափը, նախօրեին համաձայնել է զիջումների գնալ: «Մեծ յոթնյակը» և Ավստրալիան ևս համաձայնեցրել են ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը՝…

Read More
Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:   Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:   Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում…

Read More
Մոսկվայում Միկոյանի մսի կոմբինատի տարածքում հրդեհ է բռնկվել. ՌԴ ԱԻՆ

Մոսկվայում Միկոյանի մսի կոմբինատի տարածքում հրդեհ է բռնկվել. ՌԴ ԱԻՆ

Մոսկվայում Միկոյանի անվան մսի կոմբինատի տարածքում գտնվող պահեստի տանիքում դեկտեմբերի 2-ի երեկոյան հրդեհ է բռնկվել՝ հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։ ՌԴ ԱԻՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից էլ հայտնել են, որ պահեստում կրակի տարածման վտանգ չկա, աշխատակիցները տարհանվել են, տուժածներ չկան: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 100 մարդ և 30 միավոր տեխնիկա: Հրդեհի…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել ևս մեկ հանդիպում. Փրայս

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել ևս մեկ հանդիպում. Փրայս

Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Նա չի մեկնաբանել՝ արդյոք նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձե՞լ են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին: «Մենք…

Read More