Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է ազատ տեղաշարժը և խաթարում խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում. Լիտվայի ԱԳՆ

Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է ազատ տեղաշարժը և խաթարում խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում. Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ: «Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է հումանիտար ծանր հետևանքների։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում»,- նշված է մերձբալթյան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։

Read More
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը հանդիպել է Արտակ  Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի հետ
		16.12.2022 . Արցախ

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը հանդիպել է Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի հետ 16.12.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է՝ այսօր տեղի է ունեցել բողոքի հերթական ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Ցուցարարների հետևողական պահանջների արդյունքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդն իջել է բակ և հանդիպել Բեգլարյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ:     «Մենք ներկայացրեցինք Արցախի առկա վիճակը և մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից: Նա…

Read More
ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին

ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին

ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին   20:25, 16 Դեկտեմբեր 2022 ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Զրուցակիցները քննարկել են  Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը թույլատրել է Պուերտո Ռիկոյի անկախության հանրաքվեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը թույլատրել է Պուերտո Ռիկոյի անկախության հանրաքվեն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հավանություն է տվել Պուերտո Ռիկոյի կարգավիճակի մասին օրինագծին, որը թույլ է տալիս 2023 թվականին հանրաքվե անցկացնել այդ տարածքի ապագայի վերաբերյալ: Փաստաթուղթը նախատեսում է ԱՄՆ-ի հետ կապված կղզի պետության բնակիչներին ներկայացնել երեք հարց՝ անկախության տրամադրում, ԱՄՆ-ին միանալ որպես լիարժեք նահանգ և Միացյալ Նահանգների հետ ազատ ասոցացման մասին համաձայնագրի կնքում, ինչպիսին արդեն…

Read More
Քննարկվել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը. խորհրդակցություն Արցախի նախագահի մոտ

Քննարկվել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը. խորհրդակցություն Արցախի նախագահի մոտ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, պպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

Read More
Բախտ եմ ունեցել հանդիպելու Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ. Սամանթա Փաուերի տեսաուղերձը

Բախտ եմ ունեցել հանդիպելու Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ. Սամանթա Փաուերի տեսաուղերձը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը տեսաուղերձ է հրապարակել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի համար։ «Իմ կարիերայի ընթացքում ես բախտ եմ ունեցել հանդիպելու Հայոց ցեղասպանությունը վերապրածների, ինչպես նաև հայերի և սփյուռքի նոր սերունդների ներկայացուցիչների հետ, ովքեր անխոնջ աշխատել են արդարության և ցեղասպանության ճանաչման համար»,- ասել է Սամանթա Փաուերը: Փաուերը նշել է, որ ԱՄՆ-ն…

Read More
Ինչպես են հումանիտար ճգնաժամի պայմաններում ապրում Ստեփանակերտի տուն-ինտերնատում պահվող տարեցները

Ինչպես են հումանիտար ճգնաժամի պայմաններում ապրում Ստեփանակերտի տուն-ինտերնատում պահվող տարեցները

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և արձանագրել հումանիտար ճգնաժամի պայմաններում հաստատությունում պահվող անձանց խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից օրեր շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու և գազի մատակարարման դիտավորյալ դադարեցման հետևանքով: Մանրամասները՝ տեսանյութում:  

Read More
Բեռլինում պայթել է աշխարհի ամենամեծ ակվարիումը

Բեռլինում պայթել է աշխարհի ամենամեծ ակվարիումը

Աշխարհի ամենամեծ ակվարիումը, որը գտնվում էր Բեռլինում, ուրբաթ առավոտյան փլուզվել է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով գերմանական ոստիկանությանը։ 25 մ բարձրությամբ գլանաձև ակվարիումում, որը գտնվում էր Բեռլինի հյուրանոցներից մեկի կենտրոնական սրահում, կային 1500 տարբեր, այդ թվում՝ արևադարձային ձկների հազվագյուտ տեսակներ։ Բոլոր ձկները սատկել են։ Միջադեպի պատճառը դեռ պարզված չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ օդի ջերմաստիճանի անկման…

Read More
Ժամը 16։30-ի դրությամբ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ
		16.12.2022 . Արցախ

Ժամը 16։30-ի դրությամբ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ 16.12.2022 . Արցախ

Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Ինչպես հայտնում է Factor.am կայքը, Հայաստանում առաքելություն իրականացնող ԵՄ քաղաքացիական դիտորդները Գորիս-Ստեփանակերտ փակ ճանապարհահատվածում դիտարկում են իրականացնում:

Read More
Թվիթերն արգելափակել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցների մի շարք աշխատակիցների օգտահաշիվները

Թվիթերն արգելափակել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցների մի շարք աշխատակիցների օգտահաշիվները

Թվիթերն արգելափակել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցների, այդ թվում՝ The New York Times-ի, Washington Post-ի, CNN-ի և Voice of America-ի մի շարք լրագրողների օգտահաշիվները: Արգելափակումը կտևի յոթ օր և պայմանավորված է նրանով, որ լրագրողները տվյալներ են հրապարակել Իլոն Մասկի գտնվելու վայրի մասին: «Դոքսինգի կանոնները կիրառվում են բոլորի, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ: Ամբողջ օրն ինձ քննադատելը միանգամայն…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ռումինիա, որտեղ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ էներգետիկայի ոլորտում

Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ռումինիա, որտեղ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ էներգետիկայի ոլորտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ։ Այցի շրջանակներում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համաձայնագիր կստորագրի «Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին»։ Ստորագրման արարողությանը ներկա կլինեն նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսը։ Վրաստանի վարչապետը կմասնակցի…

Read More
Հայկ Կոնջորյանն ընդունել է Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը. քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Հայկ Կոնջորյանն ընդունել է Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը. քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է՝ այսօր Ազգային ժողովում ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:     «Քննարկել ենք Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը…

Read More
Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում
		16.12.2022 . Արցախ

Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում 16.12.2022 . Արցախ

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Արցախցի շուրջ 300…

Read More
Ողբերգություն Լիոն քաղաքում, հրդեհից կան զոհեր և վիրավորներ

Ողբերգություն Լիոն քաղաքում, հրդեհից կան զոհեր և վիրավորներ

Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Լիոն քաղաքի շենքերից մեկում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3-15 տարեկան հինգ երեխա, 14 մարդ վիրավորվել է, 4-ի վիճակը ծանր է։ AFP-ն հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է յոթհարկանի շենքում հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ժամը 3-ի սահմաններում: Մարման աշխատանքներին ներգրավվել էին մոտ 170 հրշեջ։ Ըստ տեղեկության՝ հրդեհը սկսվել…

Read More
Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից

Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Ժիրայր Միրզոյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից  ազատելու մասին: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Վիլենի Քոչարյանին:

Read More
Ուկրաինական մի շարք քաղաքներ հոսանքազրկվել են

Ուկրաինական մի շարք քաղաքներ հոսանքազրկվել են

Ուրբաթ առավոտյան ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել: Իշխանությունները հայտնել են պայթյունների մասին Կիևի և Խարկովի մարզերում։ Օդային հարձակումներից էլեկտրաէներգիայի ընդհատումներ են սկսվել Կիևում, հաղորդում է ուկրաինական Strana.ua-ն։ Ամբողջությամբ հոսանքազրկվել են Խարկովն ու Պոլտավան, մասամբ հոսանքազրկվել է երկաթուղին Խարկովի, Կիրովոգրադի և Դնեպրոպետրովսկի մարզերում:

Read More
Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է ԼՂ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը
		16.12.2022 . Արցախ

Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է ԼՂ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը 16.12.2022 . Արցախ

Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը:   «Բռնության նոր ալիք սկսվեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը փակեցին Լաչինի միջանցքով գնացող ճանապարհը՝ առանց ռուս «խաղաղապահների» արձագանքի: Այն ստեղծվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ համաձայնագրով՝ Լեռնային…

Read More
Շալվա Պապուաշվիլի. Հացադուլը պետության կողմից հարկադրանքի ձև չէ, նման պահվածքը խրախուսում է Սաակաշվիլիին ավելի չհամագործակցել քրեակատարողական համակարգի կամ բժիշկների հետ

Շալվա Պապուաշվիլի. Հացադուլը պետության կողմից հարկադրանքի ձև չէ, նման պահվածքը խրախուսում է Սաակաշվիլիին ավելի չհամագործակցել քրեակատարողական համակարգի կամ բժիշկների հետ

Հացադուլն այն ձևը չէ, որով որոշումները պետք է պարտադրվեն պետությանը, ուստի ես նրանց կոչ եմ արել դադարեցնել հացադուլը, հոգ տանել իրենց առողջության մասին,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է «Ազգային շարժման» հացադուլավոր պատգամավորներին տեսակցելուց հետո: Պապուաշվիլիի խոսքով, դա իրենց իրավունքն է, և նրանք կարող են հացադուլ անել, կարևոր է նաև համագործակցությունը խորհրդարանի…

Read More
Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության ու աջակցության համար՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը հետայսու ևս բաց է համագործակցության հարցում։ Դեսպանն իր հերթին կարևորել է Գրիգորյանի կողմից…

Read More
Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն: Ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:    Հիշեցնենք՝ Հայաստանից Արցախ գազամատակարարումը խափանվել էր դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից:

Read More
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը. Սոնա Ղազարյան

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը. Սոնա Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր Ֆրանսիայի խորհրդարանում հանդիպեցինք Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պրետելին, խմբի անդամ Գիյոմ Կասաբյանին, ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը»: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Արուսյակ Ջուլհակյանը և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Read More
Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները
		16.12.2022 . Արցախ

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները 16.12.2022 . Արցախ

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից: «Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել…

Read More
Սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների քանակն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին. Արցախի տեղեկատվական շտաբ

Սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների քանակն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին. Արցախի տեղեկատվական շտաբ

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ «Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան ու վառելիքը։ Միաժամանակ տեղեկացնում…

Read More