Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է
		17.12.2022 . Արցախ

Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է 17.12.2022 . Արցախ

Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից` բնակչությանը կոչ անելով հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չհավատալ սոցցանցերում շրջանառվող կեղծ լուրերին:

Read More
Ուկրաինայի էներգահամակարգում հզորության պակասը զգալի խնդիր է. Ukrenergo

Ուկրաինայի էներգահամակարգում հզորության պակասը զգալի խնդիր է. Ukrenergo

Ուկրաինայի էներգահամակարգում հզորության պակասը շարունակում է զգալի խնդիր լինել՝ հայտարարել են ազգային էներգետիկ Ukrenergo ընկերությունից: Մասնագետները պարզաբանել են, որ էլեկտրացանցերի շահագործումը բարդանում է եղանակային պայմանների պատճառով: Ըստ Ukrenergo-ի՝ շարունակվում է ատոմակայանների բլոկները նախատեսված հզորության մակարդակին հասցնելու գործընթացը։ ՋԷԿ-երն աստիճանաբար վերականգնում են աշխատանքները, ՀԷԿ-երն աշխատում են ժամանակացույցով։ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը երեկ հայտնել էր, որ…

Read More
Իրանը հայտնել է երկրի պատմության մեջ ուրանի հարստացման տեմպերի ամենաբարձր մակարդակի մասին

Իրանը հայտնել է երկրի պատմության մեջ ուրանի հարստացման տեմպերի ամենաբարձր մակարդակի մասին

Իրանն ավելացրել է ուրանի հարստացման տեմպերը մինչև երկրի ատոմային արդյունաբերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Այսօր Իրանում ուրանի հարստացման հզորությունը հասել է երկրի ատոմային արդյունաբերության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով նախորդ ցուցանիշները»,- Էսլանիի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:

Read More
Արցախի միջնադարյան ժառանգությունը՝ միջազգային գիտաժողովում
		17.12.2022 . Արցախ

Արցախի միջնադարյան ժառանգությունը՝ միջազգային գիտաժողովում 17.12.2022 . Արցախ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրվող ճենապակե այս նյութերը Չինաստանից են, Մին հարստության շրջանից, 16-17-րդ դարերի, հայտնաբերվել են Գնդեվանքի տարածքում: Աշոտ Փիլիպոսյան (ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտքարտուղար) — 1981-ին վերանորոգման աշխատանքների ժամանակ բացված գանձի նյութերն են: Երկու տասնյակ հնագիտական իրերով, երկու զեկուցումով՝ Հայաստանի պատվիրակությունը դեկտեմբերի 1-9 ը Ռուսաստանի Կազան քաղաքում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային և բնական…

Read More
Էրդողանը Թուրքիայի ընդդիմությանը կոչ է արել չխաղալ «Գահերի խաղը»

Էրդողանը Թուրքիայի ընդդիմությանը կոչ է արել չխաղալ «Գահերի խաղը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը կոչ է արել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ դատավարության վերաբերյալ վաղաժամ եզրակացություններ չանել և «չմիջամտել արդարադատության գործերին»՝ չխաղալ «Գահերի խաղը»: «Վեճերը, որոնք վերջին օրերին թեժացել են, կապված չեն մեր իշխանության, անձամբ ինձ կամ մեր ազգի հետ։ Դրանք կապված են ԿԸՀ-ին վիրավորած կոնկրետ անձի նկատմամբ դատավճռի հետ։ Դա ներքաղաքական բանավեճ…

Read More
Քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ. Արցախի օպերատիվ շտաբ

Քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ. Արցախի օպերատիվ շտաբ

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Այս մասին հայտնում են Օպերատիվ շտաբից:   Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:   Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին,…

Read More
Թուրքիայում ԱԹՍ-ով առաջին անգամ գերձայնային հրթիռի փորձարկում են իրականացրել

Թուրքիայում ԱԹՍ-ով առաջին անգամ գերձայնային հրթիռի փորձարկում են իրականացրել

Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքն իրականացրել է «օդ-երկիր» դասի առաջին ազգային գերձայնային հրթիռի հաջող արձակումը՝ հայտնել է ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։ Նրա խոսքով՝ հրթիռը, որն արտադրում է Roketsan ընկերությունը, հաջողությամբ խոցել է թիրախը 100 կմ հեռավորության վրա: Ստամբուլի արվարձանում Baykar ընկերության օդանավակայանից թռչող ԱԹՍ-ից հրթիռի արձակումն իրականացվել է 7,62 կմ բարձրությունից՝ Սևծովյան Սինոպ քաղաքի շրջանում:…

Read More
Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրել են Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծը

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրել են Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծը

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրել են Սև ծովով էլեկտրաէներգիա փոխանցող ստորջրյա մալուխի նախագիծը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ռումինիայում՝ Կոտրոչենի պալատում։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Արարողությանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Փաստաթուղթը հիմնված…

Read More
Արցախի ԱԻՊԾ-ն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և ծնողներին՝ երեխաներին զերծ պահել պայթուցիկ սարքերի օգտագործումից և վաճառքից

Արցախի ԱԻՊԾ-ն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և ծնողներին՝ երեխաներին զերծ պահել պայթուցիկ սարքերի օգտագործումից և վաճառքից

Նոր տարվա և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, հրդեհներից, պայթյուններից և դրանց հետևանքով մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և ծնողներին զերծ պահել երեխաներին զանազան պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքից, ինչի հետևանքով ամեն տարի արձանագրվում են դժբախտ ելքով դեպքեր ու արտակարգ այլ պատահարներ: «Աղետալի հետևանքներից խուսափելու…

Read More
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն աններելի հումանիտար ճգնաժամ է առաջացրել. կոնգրեսական

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն աններելի հումանիտար ճգնաժամ է առաջացրել. կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմ Մաքքլինթոկը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումն աններելի հումանիտար ճգնաժամ է առաջացրել։ Ես խստորեն դատապարտում եմ անարդար ագրեսիայի այս գործողությունը: Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի»,- գրել է կոնգրեսականը։

Read More
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում. Արցախի ՊԲ

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է՝ հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

Read More
Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 40 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 40 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանանավակայաններում 20 չվերթ է հետաձգվել, 17-ը՝ չեղարկվել՝ փոխանցում են ռուսական լրատվամիջոցները: Նշվում է, որ ըստ եղանակային կանխատեսումների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվում են քամի, ձնաբուք և փոթորիկ, իսկ վաղը՝ դեկտեմբերի 18-ին, ավելի բարդ իրավիճակ է լինելու, քանի որ ձյան տեղումները կուժեղանան:

Read More
ԱՄՆ երեք տասնյակ կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել ապահովել արցախահայության անվտանգությունը

ԱՄՆ երեք տասնյակ կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել ապահովել արցախահայության անվտանգությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գլխավորությամբ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու արցախահայության անվտանգությունը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման՝ տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձախմբից։ Կոնգրեսականները Սպիտակ տան ղեկավարին հորդորել են դադարեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և վերսկսել արցախահայությանը ցուցաբերվող մարդասիրական…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Եվրամիության և Հարավային Կովկասի տարածաշրջանի միջև տարանցման և առևտրի հնարավորությունը կավելանա ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագծով
		17.12.2022 . Վրաստան

Իրակլի Ղարիբաշվիլի. Եվրամիության և Հարավային Կովկասի տարածաշրջանի միջև տարանցման և առևտրի հնարավորությունը կավելանա ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագծով 17.12.2022 . Վրաստան

Եվրամիության և Հարավային Կովկասի տարածաշրջանի միջև տարանցման և առևտրի հնարավորությունը կմեծանա էլեկտրահաղորդման ստորջրյա մալուխի նախագծով,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռումինիայում, որտեղ մասնակցում է «Ռազմավարական գործընկերություն» լիագումար նիստին. կանաչ էներգիայի զարգացման և բաշխման հարցերում»։ Վարչապետը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերները և Ուկրաինայում շարունակվող պատերազմը ընդգծում են դիվերսիֆիկացման և ճկունության անհրաժեշտությունը էներգետիկ անվտանգության ոլորտում…

Read More
Մարդասիրական աղետն անխուսափելի է, եթե աշխարհը քայլեր չձեռնարկի. Փոլ Կրեկորյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Մարդասիրական աղետն անխուսափելի է, եթե աշխարհը քայլեր չձեռնարկի. Փոլ Կրեկորյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Երեքշաբթի Ադրբեջանի բռնապետը փակել է ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Վառելիքը, պարենամթերքը և դեղորայքը սպառվում են։ Մարդասիրական աղետն անխուսափելի է, եթե աշխարհը քայլեր չձեռնարկի»,- գրել է պաշտոնյան։

Read More
Ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի. Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար

Ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի. Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար

Մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի, հակառակ դեպքում մեծանում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար լուրջ մարդասիրական հետևանքների վտանգը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի Դաշնային կառավարության Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Լուիզա Ամտսբերգը: «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է շտապ…

Read More
Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան պետք է դադարեցվի. կոնգրեսական

Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան պետք է դադարեցվի. կոնգրեսական

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի անարդար և անբարոյական շրջափակումը պետք է դադարեցվի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանգեվինը: «Արցախում 120 000 անմեղ խաղաղ բնակիչներ այժմ թակարդում են՝ առանց գազի, պարենի և դեղորայքի հասանելիության։ Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան պետք է դադարեցվի»,- նշել է կոնգրեսականը։

Read More
ԱՄՆ-ը կոչ է անում հնարավորինս շուտ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը կոչ է անում հնարավորինս շուտ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. պետքարտուղարություն

Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ ծանր հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: «Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարումը վերականգնվել է: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հումանիտար ճգնաժամ առաջացնել: Եվ մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել…

Read More
Ադրբեջանն արդեն վեցերորդ օրն է` փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը

Ադրբեջանն արդեն վեցերորդ օրն է` փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը

Արդեն վեցերորդ օրն է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արցախի ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Հետադարձ կապ` 102, 911։

Read More
ՄԱԿ ԱԽ անդամները կքննարկեն ԼՂ-ում տիրող իրավիճակը

ՄԱԿ ԱԽ անդամները կքննարկեն ԼՂ-ում տիրող իրավիճակը

Ֆրանսիայի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները փակ ձևաչափով կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՄԱԿ ԱԽ աշխատանքի ուսումնասիրման հարցերով վերլուծական կենտրոնը:

Read More