
Լաչինի միջանցքի փակման պատճառներն ու Ադրբեջանի ակնկալիքները
Մեկ շաբաթ է՝ Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհն օկուպացրել են մի քանի տասնյակ իբր էկոակտիվիստներ: Էկոլոգիայի ու էկոլոգների նկատմամբ ակնհայտ քամահրանքով ադրբեջանական ղեկավարությունն ու հասարակությունը մտահոգ են Արցախում Կաշենի հանքի շահագործմամբ: Հենց այդ երկրի քաղաքացիների պնդմամբ, իհարկե, եզակի քաղաքացիների, որոնք չեն վախենում հաշվեհարդարից, նավթի արդյունահանումը Ադրբեջանում իրականացվում է բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով, բազմաթիվ հանքեր…