Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում

Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում

Մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտից շարժվել են դեպի Շուշի տանող ճանապարհը և ուզում են բարձրանալ դեպի Շուշի՝ հասկանալու համար, թե ինչ են ուզում ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները: Ցույցին մասնակցողներից կազմված փոքր խումբը՝ ոստիկանների ուղեկցությամբ, հասել է մինչև ռուս խաղաղապահների առաջին անցակետը, ներկայացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմի ստանձնած պարտավորությունները, նաև փաստել, որ ադրբեջանական բնապահպանական…

Read More
Իսպանիայի կոնգրեսը Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը

Իսպանիայի կոնգրեսը Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը

Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը, մեջբերելով. «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք…

Read More
ԱՄՆ-ում եղանակի պատճառով չեղարկվել են բազմաթիվ չվերթեր, կրճատվել է հեղուկ գազի արտահանումը

ԱՄՆ-ում եղանակի պատճառով չեղարկվել են բազմաթիվ չվերթեր, կրճատվել է հեղուկ գազի արտահանումը

Կտրուկ ցրտերն ու ձնաբքերը ծածկել են ԱՄՆ-ի մի շարք շրջաններ՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքից մինչև Նոր Անգլիա և Մեքսիկական ծոցի ափ: ԱՄՆ-ում ավելի քան 3000 չվերթ է չեղարկվել եղանակի պատճառով, ուրբաթ հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ վատ եղանակից երկրում ընդհանուր առմամբ մոտ 150 միլիոն մարդ է տուժել։ Նահանգների մեծ մասում սահմանվել է տարածաշրջանի համար…

Read More
Չնայած ադրբեջանական կողմի խախտումներին՝ Արցախի իշխանություններն այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված. Արայիկ Հարությունյան
		23.12.2022 . Արցախ

Չնայած ադրբեջանական կողմի խախտումներին՝ Արցախի իշխանություններն այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված. Արայիկ Հարությունյան 23.12.2022 . Արցախ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:    «Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ Կաշենի հանքավայր այցի պահանջին, ապա իրականությունն այն է, որ ս. թ….

Read More
Փարիզում հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի

Փարիզում հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի

Փարիզի կենտրոնում հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է ֆրանսիական ռադիոն՝ վկայակոչելով դատախազությանը։ Նախկինում հաղորդվում էր երկու զոհի մասին։ Եվս երեք մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակողը 69-ամյա ֆրանսիացի է։ Նախկինում…

Read More
Արարատ Միրզոյանը և Արցախի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Արարատ Միրզոյանը և Արցախի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:

Read More
ԵԽ փոխնախագահ Եվա Քայլին շարունակում է մնալ կալանքի տակ

ԵԽ փոխնախագահ Եվա Քայլին շարունակում է մնալ կալանքի տակ

Բրյուսելի դատարանը մեկ ամսով երկարացրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Եվա Քայլիի նախնական կալանքի ժամկետը՝ մերժելով փաստաբանների՝ էլեկտրոնային ապարանջանը որպես խափանման միջոց օգտագործելու միջնորդությունը։ Ըստ դատախազության՝ որոշումը կարող է բողոքարկվել 24 ժամվա ընթացքում։ Քայլիի փաստաբանն ասել է, որ քաղաքական գործիչը չի նախատեսում վերաքննիչ բողոք ներկայացնել, գրում է Reuters-ը։ Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահին, որը դեկտեմբերի 13-ին հեռացվեց պաշտոնից, կասկածում…

Read More
Լաչինի միջանցքը պետք է բացվի և բացվելու է առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան
		23.12.2022 . Արցախ

Լաչինի միջանցքը պետք է բացվի և բացվելու է առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան 23.12.2022 . Արցախ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: «Մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կատարման ուղղությամբ: Իհարկե, պահանջներ կան նաև ռուս խաղաղապահներից, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց միաժամանակ հարց է առաջանում՝ արդյոք կարողանո՞ւմ են լուծել այդ…

Read More
Լավրովը Բայրամովի հետ բանակցությունից առաջ ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը չի մասնակցում մոսկովյան հանդիպմանը

Լավրովը Բայրամովի հետ բանակցությունից առաջ ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը չի մասնակցում մոսկովյան հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր երկկողմ բանակցություններ են վարել Մոսկվայում։ Ավելի վաղ Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունը ափսոսանք էր հայտնել, որ Երևանը չի մասնակցում դեկտեմբերի 23-ին նախատեսված արտգործնախարարների հանդիպմանը՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ «Մենք պատրաստվել էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ…

Read More
Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակը

Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումները: Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականությունը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ Բայրամովը…

Read More
ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ  հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր

ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը…

Read More
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը ծանր է

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը ծանր է

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել էր «ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է…

Read More
Իրանը զգուշացրել է Զելենսկուն Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների համար

Իրանը զգուշացրել է Զելենսկուն Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների համար

Իրանը սպառնացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որն ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում ունեցած ելույթում Թեհրանին մեղադրել էր ռազմական գործողությունների մեջ օգտագործելու նպատակով Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարությանը։ «Պարոն Զելենսկին պետք է գիտակցի, որ Իրանի ռազմավարական համբերությունը նման անհիմն մեղադրանքների…

Read More
ԱՄՆ Սենատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, փաստաթուղթը նախատեսում է ֆինանսական օգնություն Ուկրաինային և Վրաստանին

ԱՄՆ Սենատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, փաստաթուղթը նախատեսում է ֆինանսական օգնություն Ուկրաինային և Վրաստանին

ԱՄՆ Սենատը հաստատել է հաջորդ տարվա բյուջեն, որտեղ Ուկրաինային տրամադրվում է գրեթե 45 միլիարդ դոլարի օգնություն։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, փաստաթղթին աջակցել է 68 սենատոր, իսկ դեմ՝ 29-ը։ Օրինագծում 23,5 միլիարդ դոլար է հատկացվել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի պատերազմին առնչվող հոդվածը, որը ներառում է ռազմական պատրաստություն, տեխնիկա, նյութատեխնիկական ապահովում, հետախուզական աջակցություն և…

Read More
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. Հունանյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. Հունանյան

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին:  «Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»,-…

Read More
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է Գորիսի հյուրատներում տեղավորված արցախցի երեխաների կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է Գորիսի հյուրատներում տեղավորված արցախցի երեխաների կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝ սերտորեն համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության բարձրացման…

Read More