Ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել դրանց

Ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել դրանց

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր, Արցախի Հանրապետության բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն:…

Read More
Չինաստանի Չժեցզյան նահանգում օրական 1 միլիոն կորոնավիրուսային դեպք է գրանցվում

Չինաստանի Չժեցզյան նահանգում օրական 1 միլիոն կորոնավիրուսային դեպք է գրանցվում

Չինաստանի Չժեցզյան նահանգում կորոնավիրուսով վարակի օրական 1 միլիոն դեպք է հայտնաբերվում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի իշխանություններին։ Սպասվում է, որ առաջիկա օրերին COVID-19-ով վարակվածների թիվը կկրկնապատկվի։ Համաճարակի գագաթնակետը սպասվում է Նոր տարվա նախօրեին, վարակվածների օրական թիվը կաճի մինչև 2 միլիոն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի սկզբին Չինաստանը կարող է բախվել կորոնավիրուսով վարակման գագաթնակետին։ Ընդ…

Read More
ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստում հաստատվել են 2023-2024 թթ. հոբելյանական միջոցառումները

ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստում հաստատվել են 2023-2024 թթ. հոբելյանական միջոցառումները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը: ՀՀ պատվիրակության կազմում նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի շրջանակում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում 2022 թվականին տեղի ունեցած հիմնական աշխատանքներն ու 2023-2024…

Read More
«Աբխազական կենտրոն» Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում

«Աբխազական կենտրոն» Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում

Ավելի շատ հաղորդակցություն էթնիկ վրացիների և աբխազների միջև, գիտական, մշակութային և կրթական միջոցառումներ: Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում բացվել է «Միասնության Մեսխյան երիտասարդություն» աբխազական երիտասարդական կենտրոնը: Ուսումնական հաստատության ռեկտոր Մակա Բերիձեի խոսքով, կենտրոնը երիտասարդներին հնարավորություն կտա ուսումնասիրել էթնիկ աբխազների կարիքները, կապ հաստատել նրանց հետ և ներգրավվել համատեղ տարբեր նախագծերում։ Կենտրոնի բացման կազմակերպիչն է «Միասնություն հանուն վաղվա» հասարակությունը…

Read More
Արևմուտքը Վուչիչից պահանջել է Կոսովոյում սերբական բարիկադներն ապամոնտաժել 24 ժամում. ԶԼՄ

Արևմուտքը Վուչիչից պահանջել է Կոսովոյում սերբական բարիկադներն ապամոնտաժել 24 ժամում. ԶԼՄ

«Քվինտա» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա) դեսպանները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել են 24 ժամվա ընթացքում ապամոնտաժել Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում տեղադրված բարիկադները: Այս մասին հայտնել է Pink հեռուստաալիքը։ Դեսպանները նման պահանջով նամակ են հղել Սերբիայի ղեկավարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում չեն միջամտի չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի՝ իրավիճակն ինքնուրույն կարգավորելու փորձերին: Վերջինը…

Read More
Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:   Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է…

Read More
Արայիկ Հարությունյանը և Արցախի պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը

Արայիկ Հարությունյանը և Արցախի պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների՝ կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները: Հանդիպման վերջում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:  

Read More
Աննախադեպ սառնամանիքներ Ամերիկայում, Կանադայում և Ճապոնիայում

Աննախադեպ սառնամանիքներ Ամերիկայում, Կանադայում և Ճապոնիայում

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում ձնաբքի և ցուրտ եղանակի զոհ է դարձել մոտ 46 մարդ։ Մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգում, գրում է BBC-ն։ Վատ եղանակի՝ ուժեղ սառնամանիքների, քամու և առատ ձյան պատճառով ԱՄՆ-ում վերջին օրերին չեղարկվել են հազարավոր չվերթեր։ Սուրբ Ծննդյան նախօրեին երկրում ավելի քան 200 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից։ Սաստիկ փոթորիկը հարվածել է հատկապես…

Read More
Մոսկվան չի բացառում Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացումը |

Մոսկվան չի բացառում Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացումը |

Ռուսական կողմը չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը, «հենց որ դրա համար անհրաժեշտ նախադրյալները զարգանան»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, «կայուն կապերի առկայությունը լիովին բխում է Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների շահերից», քանի որ «նրանց միավորում են բարեկամության դարավոր ավանդույթները, բարիդրացիությունը, ընդհանուր պատմությունը, մշակույթը, հոգևոր արժեքները,…

Read More
ՀՀ ԳԱԱ նախագահը «Ռոսատոմի» ղեկավարության հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցերը

ՀՀ ԳԱԱ նախագահը «Ռոսատոմի» ղեկավարության հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցերը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը դեկտեմբերի 15-ին Մոսկվայում հանդիպել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի բարձր ղեկավարության հետ: Գլխավոր տնօրենի տեղակալներ Յուրի Օլենինի, Ալեքսեյ Դուբի և Մտավոր սեփականության և միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Մաքսիմ Բոգաչևի հետ քննարկվել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ հնարավոր համագործակցության հարցերը: Աշոտ Սաղյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների գործունեությունը, առկա…

Read More
Ստեփանակերտի մի քանի հասցեներում գազամատակարարումը վաղը ժամանակավորապես կդադարեցվի

Ստեփանակերտի մի քանի հասցեներում գազամատակարարումը վաղը ժամանակավորապես կդադարեցվի

«Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին, որ սույն թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 9:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածը նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի քանի հասցեների բնակիչ բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։   Գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում՝ Տիգրան Մեծի սեփական տներ, Թումանյան 98, 2, 7, 17 և սեփական տներ, Թամանյան, Թորգոմի, Չարենցի, Ս. Դավթի 20-50…

Read More
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
		26.12.2022 . Վրաստան

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել 26.12.2022 . Վրաստան

netgazeti.ge Վրաստանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքի մոտ՝ Բաջիխևի գյուղում (Ռաչայի ծայրամաս): Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Read More
Զելենսկու գրասենյակը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել աջակցությունն Ուկրաինային

Զելենսկու գրասենյակը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել աջակցությունն Ուկրաինային

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ը կդադարեցնի աջակցությունն Ուկրաինային, բայց, նրա կարծիքով, դա կլինի 2023 թվականից հետո։ Այդ դեպքում Ուկրաինան կշարունակի ինքնուրույն պայքարել: Այս մասին քաղաքական գործիչն ասել է Feigin Live-ի եթերում: «Նախ՝ մենք ունենք եվրոպական աջակցություն, ունենք նաև ոչ եվրոպական աջակցություն։ Մենք ամենամեծ երկիրն ենք, լավ թե վատ, մեր…

Read More
Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից. ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության

Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից. ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:   Դեկտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 856 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:   Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք, իրականացրել շիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:  …

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հաստատել ենք մեր քաղաքականությամբ և գործողություններով, որ հարգում ենք բոլոր երկրները, բոլոր երկրների ինքնիշխանությունը, բայց ամենաշատը սիրում ենք մեր երկիրը

Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հաստատել ենք մեր քաղաքականությամբ և գործողություններով, որ հարգում ենք բոլոր երկրները, բոլոր երկրների ինքնիշխանությունը, բայց ամենաշատը սիրում ենք մեր երկիրը

Ես բազմիցս ասել եմ, և մենք դա հաստատել ենք մեր քաղաքականությամբ և գործողություններով, որ հարգում ենք բոլոր երկրները, բոլոր երկրների ինքնիշխանությունը, բայց ամենաշատը սիրում ենք մեր երկիրը,- իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ դեսպանների համաժողովում ելույթ ունենալիս: Նրա խոսքով, հաճելի չէ լսել Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, սակայն, քանի որ երկիրը պատերազմի մեջ է,…

Read More
ԿԽՄԿ-ն Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ` մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք

ԿԽՄԿ-ն Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ` մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք

15 օր է՝ փակ է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատար երեկ Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, «Լուրերին» տեղեկացրել է կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Տեղափոխված մանկական սնունդը, դեղորայքը և սննդամթերքը հատկացվելու են առողջապահական հաստատություններին՝ հետագա բաշխման համար:…

Read More
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Էնգելսի ռազմական օդանավակայանի վրա

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Էնգելսի ռազմական օդանավակայանի վրա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակումը Սարատովի մարզի Էնգելսի օդանավակայանի վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է գերատեսչությունը, փոխանցում է РИА Новости-ն։ Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել՝ ավիաբազային մոտենալու պահին։ «Օբյեկտի բեկորների անկման հետևանքով օդանավակայանում գտնվող երեք ռուս զինծառայողներ մահացու…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին՝ Իլիա երկրորդին. Մեր ժողովուրդը լավ գիտի, թե ինչ մեծ առաքելություն եք կատարել և կատարում մեր ժողովրդի և երկրի համար

Իրակլի Ղարիբաշվիլին՝ Իլիա երկրորդին. Մեր ժողովուրդը լավ գիտի, թե ինչ մեծ առաքելություն եք կատարել և կատարում մեր ժողովրդի և երկրի համար

Ուզում եմ շնորհավորել մեր սիրելի Հայրապետին գահակալության 45-ամյակի կապակցությամբ։ Իսկապես դժվար է բառերով նկարագրել այն ահռելի վաստակն ու առաքելությունը, որը ձեզ տրվել է: Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որքան մեծ առաքելություն եք կատարել և կատարում մեր ժողովրդի և մեր երկրի համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրիարքարանում, որտեղ շնորհավորել է կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին՝ գահակալության…

Read More