Դեկտեմբերի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Գիորգի Խելաշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ստորագրված համագործակցության հուշագրին։ Քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև փոխգործակցության հետագա ծրագրերը։
Աղբյուրը՝ Վրաստանում Հայաստանի դեսպանություն։
ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի հետ
