Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվա ճեպազրույցում չի պատասխանել հարցին, թե արդյոք ներում կշնորհի Միխեիլ Սաակաշվիլիին։
Մասնավորապես, լրագրողը Սալոմե Զուրաբիշվիլիին հարցրել է. «Դուք պատրաստվու՞մ եք ներում շնորհել Սաակաշվիլիին, թե՞ ոչ, սա է հիմնական հարցը, և ինչպե՞ս կպատասխանեք»։
Հարցին Սալոմե Զուրաբիշվիլին ասել է. «Հիմնական հարցի պատասխանը կտրվի, երբ տրվի»։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։