Արցախը Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ շարունակում է փակ մնալ

Արցախը Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ շարունակում է փակ մնալ


Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է՝ շարունակում է փակ մնալ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

 

«Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։

 

Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։

 

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

 

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին»,- ասված է հաղորդագրության մեջ: