«Վրացական երազանք» քաղաքական խորհուրդ. Նախագահին հիշեցնում ենք, որ պետական համակարգի խաղի կանոնները սահմանվում են Սահմանադրությամբ, և նախագահին ոչ ոք չի տա այն խմբագրելու հնարավորություն
Նախագահն առաջին հերթին պետք է հարգի Վրաստանի սահմանադրությունը և նախագահի սահմանադրական պատասխանատվությունն ու պարտավորությունները,- ասվում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական խորհրդի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Սահմանադրության նկատմամբ հարգանքը և դրան համապատասխան գործելը բոլոր սահմանադրական մարմինների առաջնային պարտականությունն է: Մասնավորապես, դա վերաբերում է Վրաստանի նախագահին, ով պարտավոր է պաշտպանել Սահմանադրությունը հենց Սահմանադրությամբ՝ ուղիղ…
