Ախալքալաքում Ուկրաինային աջակցության ցույց է տեղի ունեցել

Ախալքալաքում Ուկրաինային աջակցության ցույց է տեղի ունեցել

«Սատարենք Ուկրաինային», «Ո՛չ պատերազմին», «Ռուսաստանը օկուպանտ է»՝ նման պաստառներով Ախալքալաքի կենտրոնում քաղաքի բնակիչները հավաքվել և համերաշխություն են հայտնել Ուկրաինային։ Ըստ ցուցարարների՝ հանրահավաքին մասնակցել է ավելի քան 50 քաղաքացի։ Բնակիչները նախատեսում են մասնակցել նաև Ուկրաինային օգնելու մարդասիրական ակցիային։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ է, ինչ Վրաստանի տարբեր քաղաքներում Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաներ են տեղի ունենում։

Read More
Վրաստանի խորհրդարանը բանաձեւ է պատրաստում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

Վրաստանի խորհրդարանը բանաձեւ է պատրաստում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

Փաստաթուղթը բաղկացած է 13 պարբերությունից։ Այն կոչ է անում ԵՄ անդամ երկրներին և հաստատություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` արագացնելու Վրաստանի միացումը միությանը` համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի: Միաժամանակ, բանաձեւի հեղինակները Վրաստանի գործադիր իշխանությանը կոչ են անում ակտիվացնել ջանքերը, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի իրականացման ուղղությամբ՝ երկիրը ԵՄ անդամակցությանը պատշաճ կերպով նախապատրաստելու համար։

Read More