Հաագայի դատարանի գլխավոր դատախազը օգոստոսյան պատերազմի գործով երեք անձի ձերբակալման օրդեր է պահանջում
Հաագայի տրիբունալի գլխավոր դատախազ Կարիմ Խանը պահանջում է ձերբակալել Միխայիլ Մինձաևին, Գամլետ Գուչմազովին և Դավիդ Սանակոևին՝ 2008 թվականին կատարված ռազմական հանցագործությունների համար: Համաձայն Հաագայի Տրիբունալի գլխավոր դատախազության հրապարակած մամուլի հաղորդագրության՝ 2008 թվականի օգոստոսի 8-ից 27-ն ընկած ժամանակահատվածում այդ անձինք կատարել են հետևյալ հանցագործությունները՝ ազատությունից ապօրինի զրկում, խոշտանգում, անմարդկային վերաբերմունք, նվաստացնող վերաբերմունք, պատանդ վերցնել և տեղափոխել։…
