
Բրազիլիայի նախկին նախագահի կողմնակիցները գրավել են մի շարք կառավարական շենքեր
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հազարավոր կողմնակիցներ կիրակի ներխուժել են խորհրդարան, գերագույն դատարան և պետության ղեկավարի նստավայր։ Բոլսոնարոյի կողմնակիցները չեն ճանաչում նրա պարտությունը նախորդ տարվա ընտրություններում և պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նախկին նախագահի վերադարձը։ Բրազիլիայի առաջնորդ Լուլա դա Սիլվան հրամայել է դաշնային ուժերն օգտագործել բողոքի ցույցը ճնշելու համար: Անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է…