Մարտակերտում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել

Մարտակերտում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել

Արցախում` Մարտակերտի շրջանում, գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն` հաղորդելով, որ զոհեր չկան: Փաստի առնչությամբ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ վարույթ է սկսել: Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով մեքենաների երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Read More
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
		07.02.2023 . Միջազգային

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել 07.02.2023 . Միջազգային

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 6 կմ հեռավորության վրա 4.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը զգացվել է նաև Հալեպում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 1 կմ խորության վրա: Փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3703-ի, Սիրիայում՝ 1712-ի։

Read More
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3703-ի, Սիրիայում՝ 1712-ի
		07.02.2023 . Միջազգային

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3703-ի, Սիրիայում՝ 1712-ի 07.02.2023 . Միջազգային

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3703-ի, վիրավորներինը՝ 22 286-ի: Սիրիայում, ըստ թարմացված տվյալների, զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի: Երեկ Թուրքիայում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Փազարջըք շրջանը:

Read More
Իրանում շահագործման է հանձնվել ռազմաօդային ուժերի ստորգետնյա խոշոր բազան

Իրանում շահագործման է հանձնվել ռազմաօդային ուժերի ստորգետնյա խոշոր բազան

Իրանում շահագործման է հանձնվել ռազմաօդային ուժերի ստորգետնյա խոշոր բազան: Օբյեկտը լեռնային տեղանքում է, իսկ ինքնաթիռներն այնտեղ գտնվում են զգալի խորության թունելներում՝ հայտնել է ISNA գործակալությունը։ Նշվում է, որ բազան նախատեսված է երկար հեռահարության թևավոր հրթիռներով ինքնաթիռների համար։ ««Աղաբ-44» (Արծիվ-44) ռազմակայանը, որի բացմանը ներկա են եղել Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և ցամաքային…

Read More
ՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

ՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմետ Սամսարի հետ: «Տեղի է ունեցել մտքերի խորացված փոխանակում Ուկրաինայում և Անդրկովկասում տիրող իրավիճակի շուրջ։ Արձանագրվել է այդ տարածաշրջաններում խաղաղության և կայունության ամրապնդման, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա ջանքերի նկատմամբ փոխադարձ տրամադրվածությունը»,- հայտնում են ՌԴ…

Read More
Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ
		07.02.2023 . Արցախ

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ 07.02.2023 . Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։ Երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքով հանրապետությունում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացվում են Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։ Նախագահ Հարությունյանը մեծ…

Read More
Գերմանիան կարևորում է Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը. Բերբոք

Գերմանիան կարևորում է Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը. Բերբոք

Գերմանիան կարևորում է Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը, որով անցնում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ ՀՀ  արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։ «Կարևոր է, որ մոտ ժամանակներս վերացվի Լաչինի միջանցքի արգելափակումը: Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հարցով պարտավորություններ ունեն»,- նշել է Բերբոքը, հավելել՝ հումանիտար հասանելիությունը բացարձակ առաջնահերթություն…

Read More
ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն տեղեկացրել է, որ հանդիպել է դաշինքում ԱՄՆ ներկայացուցիչ Ջուլիան Սմիթի հետ։ «Մենք քննարկել ենք այս տարվա հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը։ Ես ողջունել եմ տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ պաշտոնատար անձանց միանշանակ աջակցությունը Ադրբեջանին»,- նշել է Հուսեյնզադեն։

Read More
Արցախում շուրջ 590 քաղաքացի զրկվել է վիրահատության միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Արցախում շուրջ 590 քաղաքացի զրկվել է վիրահատության միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 58-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 6-ի դրությամբ:   Օրվա վիճակագրական թարմացումներ 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 210 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 590 քաղաքացի զրկվել…

Read More
Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին

Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ երկխոսության…

Read More
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 5000-ը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 5000-ը

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3432-ի, վիրավորվել է 21 103 մարդ, ավերվել է ավելի քան 5700 շենք: Սիրիայի առողջապահության նախարարության և «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության տվյալներով՝ Սիրիայում զոհվել է առնվազն 1602 մարդ, ևս մոտ 3500-ը վիրավորվել են։

Read More
Աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական. ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական. ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմային ու ևս մեկ անգամ շեշտեց, որ այն պետք է անհապաղ բացվի: «Մենք պետք է թույլ չտանք, որ դա դառնա սովորական երևույթ: Աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական: Աշխարհում կա կոնսեսուս՝ մինուս 1-2, որ, այո՛, Լաչինի միջանցքը պետք…

Read More
Պեկինը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի օդային տարածքում տապալված օդերևութաբանական զոնդի բեկորները. ՉԺՀ ԱԳՆ

Պեկինը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի օդային տարածքում տապալված օդերևութաբանական զոնդի բեկորները. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի կառավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի օդային տարածքում խոցված օդերևութաբանական զոնդի բեկորները վերադարձվեն՝ հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Այդ օդապարիկը չի պատկանում ԱՄՆ-ին, այն պատկանում է ՉԺՀ-ին։ Չինաստանի կառավարությունը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր օրինական իրավունքներն ու շահերը»,- նշել է պաշտոնյան։ Նա ընդգծել է, որ չինական օդապարիկը նախատեսված էր բացառապես քաղաքացիական նպատակների համար…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան
		07.02.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան 07.02.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր՝ փետրվարի 7-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող…

Read More
Չիլիում անտառային հրդեհների շուրջ 280 օջախ է արձանագրվել

Չիլիում անտառային հրդեհների շուրջ 280 օջախ է արձանագրվել

Չիլիում անոմալ շոգի պատճառով բռնկված հրդեհները չի հաջողվում հանգցնել: Երկրի ներքին գործերի նախարար Կարոլինա Տոհան հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 27 մարդ, 3500-ը տուժել են: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ հրդեհի շուրջ 280 օջախ է արձանագրվել: Վնասվել են հարյուրավոր տներ, մարդիկ տարհանվել են կրակի տարածման վտանգի պատճառով։ «Ընդամենը հինգ օրվա ընթացքում կրակն այնքան տարածք է…

Read More
Թուրքիայում Վրաստանի դեսպան. Մենք գտել ենք մեր գրեթե բոլոր քաղաքացիներին, որոնց մասին տեղեկություններ ունեինք, որ անհետ կորած են, այդ թվում գտել ենք մեր ֆուտբոլիստներին

Թուրքիայում Վրաստանի դեսպան. Մենք գտել ենք մեր գրեթե բոլոր քաղաքացիներին, որոնց մասին տեղեկություններ ունեինք, որ անհետ կորած են, այդ թվում գտել ենք մեր ֆուտբոլիստներին

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան աղետի գոտում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության հետ և տեղեկատվություն տրամադրել իրենց գտնվելու վայրի և վիճակի մասին։ Ինչպես նշեց Գիորգի Ջանջղավան, Վրաստանի գրեթե բոլոր այն քաղաքացիները, որոնք համարվում էին կորած, հայտնաբերվել են։ Նրա խոսքով՝ երկրաշարժի հետևանքով Վրաստանի երկու քաղաքացի է մահացել։ «Ինչպես այժմ պարզ…

Read More
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն

Արդեն 57 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 հազար հայեր արգելափակված են ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից՝ նշված է Մարդու իրավունքների միջազգային ընկերության՝ Գերմանիայի մասնաճյուղի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացել ենք, որ 19 երեխա, որոնց վերջերս թույլ են տվել վերադառնալ տուն, ենթարկվել են անարժան վերաբերմունքի և հետապնդումների։ Ռուսական ուժերի միջոցով տեղափոխման ժամանակ շարասյունը կանգնեցվել է,…

Read More
Նյու Յորքում գրանցվել է վերջին 40 տարվա ամենից ուժեղ երկրաշարժը

Նյու Յորքում գրանցվել է վերջին 40 տարվա ամենից ուժեղ երկրաշարժը

Վերջին 40 տարվա ընթացքում ամենից ուժեղ երկրաշարժն է գրանցվել Նյու Յորք նահանգի հյուսիսարևմտյան հատվածում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Երկրաշարժի հզորությունը կազմել է 3.8 մագնիտուդ: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Read More
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2921-ի, վիրավորների թիվը 15 834 է: Այս մասին հաղորդում է Անադոլու գործակալությունը: Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են երկրաշարժի հետևանքով 1 444 զոհի մասին, այդ թվում նաև Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում: Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժն, ըստ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, 1939-ից ի վեր ամենից…

Read More
Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել
		07.02.2023 . Միջազգային

Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել 07.02.2023 . Միջազգային

Արտակարգ դեպք է գրանցվել սիրիական Հալեպ քաղաքում. երկրաշարժից հետո փլատակների տակ երեխա է ծնվել: Նորածնին դուրս են բերել փլատակների տակից, երեխայի մորը, սակայն, փրկել չի հաջողվել. նա մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո: Վերջին տվյալներով` Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 656-ի:

Read More
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2316-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2316-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, 2316 է, վիրավորներինը` 13 293: Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանը:

Read More
Որոշ հարցերում իշխանության լռությունը անգործունեություն չէ, այլ՝ անհրաժեշտություն. Արցախի նախագահ

Որոշ հարցերում իշխանության լռությունը անգործունեություն չէ, այլ՝ անհրաժեշտություն. Արցախի նախագահ

Իրավապահ համակարգի պատասխանատուների հետ խորհրդակցությանը Արցախի նախագահը խոսել է ներքին կայունության և անվտանգության մասին: Արայիկ Հարությունյանը նկատել է՝ 2020-ի պատերազմից հետո Արցախի ներքին կյանքը կարճ ժամանակում վերադարձել է բնականոն հուն նաև իրավապահների արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Հանրային կյանքում, սակայն, անելիքները դեռ շատ են՝ կարգապահության բարձրացումից մինչև հանցավորության դեմ պայքար: Արցախի նախագահի խոսքով՝ պարբերաբար հանրային դաշտ են…

Read More
Թուրքիայի նավահանգիստներից մեկում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել. այն մարել չի հաջողվում

Թուրքիայի նավահանգիստներից մեկում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել. այն մարել չի հաջողվում

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1651-ի, ավելի քան 11 հազար մարդ վնասվածք է ստացել: Բացի այդ, թուրքական ալիքները հաղորդում են, որ թուրքական Իսկենդերուն նավահանգստի վրա երկրաշարժից հետո խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում են բեռներով լցված կոնտեյներները. հրդեհը մարել դեռ չի հաջողվել, այդ պատճառով միառժամանակ դադարեցվել է այդ նավահանգստի շահագործումը: Մինչև փետրվարի 12-ը Թուրքիայում…

Read More