
ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Բալթյան երկրների ինքնիշխանությունը. Օսթին
Միացյալ Նահանգները մտադիր է զսպել սպառնալիքները Բալթյան երկրների նկատմամբ և հավատարիմ է նրանց ազատության և ինքնիշխանության ապահովմանը՝ Տալլինում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Նա նշել է, որ Էստոնիա է ժամանել Եվրոպայի և աշխարհի համար վճռորոշ ժամանակաշրջանում: Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Էստոնիան իր տնտեսության հետ հարաբերակցությամբ՝ Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն է ցուցաբերել,…