Սիրիան շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնած երկրներին
		27.02.2023 . Միջազգային

Սիրիան շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնած երկրներին 27.02.2023 . Միջազգային

Երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնությունով Սիրիա է ժամանել 244 ինքնաթիռ, РИА Новости-ին հայտնել է Սիրիայի տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի փոխնախարար Մոաթազ Քաթանը։ «Առայժմ Սիրիա է ժամանել մարդասիրական օգնության 244 ինքնաթիռ՝ ի լրումն մարդասիրական օգնության ավտոշարասյուների, որոնք հատել են ցամաքային սահմանը՝ աջակցելու երկրաշարժի հետևանքների վերացմանը»,- ասել է Քաթանը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր արաբական ու…

Read More
Լավրովը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Լավրովը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Բաքվում կկայանա նաև Լավրովի հանդիպումն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։   «Ռուսաստանի արտգործնախարարի այցը համընկնում է անցյալ տարի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Լավրովը կքննարկի…

Read More
Ադրբեջանն իր գործողություններով ակնհայտորեն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանն իր գործողություններով ակնհայտորեն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը. Արարատ Միրզոյան

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերին և ձեռքբերումներին: Քննարկվել են միջազգային…

Read More
Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել
		27.02.2023 . Միջազգային

Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել 27.02.2023 . Միջազգային

Փետրվարի 27-ին Ադրբեջանը միջպետական ​​արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ, տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Բաքուն Հայաստանից ֆինանսական փոխհատուցում է պահանջել 1991-2020 թթ. Արցախում «հիդրոէներգետիկ պաշարների շահագործման» համար։

Read More
Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները

Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արդեն 78 օր շարունակ արգելափակված լինելու պայմաններում, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   Դրանց թվում են՝ սրտի իշեմիկ…

Read More
Եգիպտոսի արտգործնախարարը վերջին տասնամյակում առաջին անգամ այցելել է Սիրիա

Եգիպտոսի արտգործնախարարը վերջին տասնամյակում առաջին անգամ այցելել է Սիրիա

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է Սիրիա՝ առաջին անգամ վերջին տասնամյակում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Շուքրին Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ, որից հետո այցելել է Թուրքիա: Սիրիական հակամարտության ընթացքում Կահիրեի և Դամասկոսի միջև բարձր մակարդակի հարաբերությունները դադարեցվել էին։ Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Շուքրին մտադիր…

Read More
Արցախի ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել են շուրջ 96 միավոր ռազմամթերք. շաբաթվա ամփոփում

Արցախի ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել են շուրջ 96 միավոր ռազմամթերք. շաբաթվա ամփոփում

Արցախի ՆԳՆ ԱԻ ծառայությունից հայտնում են՝ փետրվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 820 զանգ, որից 12-ը՝ տեխնածին, 24-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են, մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 8 դռան և 9 վերելակի բացում, 2 քաղաքացի…

Read More
ԲՏԱ նախարարի տեղակալը ֆրանսիական ընկերություններին է ներկայացրել Հայաստանի տնտեսական ներուժը

ԲՏԱ նախարարի տեղակալը ֆրանսիական ընկերություններին է ներկայացրել Հայաստանի տնտեսական ներուժը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին: Միջոցառման ընթացքում կազմակերպված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» խորագրով թեմատիկ կլոր սեղան-քննարկման շրջանակներում Դավիթ Սահակյանը հանդես է եկել որպես բանախոս՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունը: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտային ընկերություններին տրամադրվող արտոնություններին, ստարտափների ներդրումների…

Read More
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում
		27.02.2023 . Արցախ

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում 27.02.2023 . Արցախ

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը: Այս համատեքստում արժևորվել են ԿԽՄԿ ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի անհետացման…

Read More
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հայտարարել է, որ Էր Ռիադն Ուկրաինային 410 մլն դոլար կհատկացնի, որից 100 մլն դոլարը՝ որպես հումանիտար օգնության, 300 մլն դոլարի օգնությունն էլ՝ նավթամթերքի տեսքով։ Այս մասին ԱԳ նախարարը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Al-Ekhbariya հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտնել է, որ իր…

Read More
Երուսաղեմի ոստիկանությունը հանդիպել է հայկական եկեղեցու և համայնքի անդամների հետ

Երուսաղեմի ոստիկանությունը հանդիպել է հայկական եկեղեցու և համայնքի անդամների հետ

Երուսաղեմի Դավիթ տեղամասի ոստիկաններն այս շաբաթ հանդիպել են Հայ եկեղեցու և համայնքի անդամների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայոց պատրիարքարանում՝ 2023 թվականի Զատկի միջոցառման նախապատրաստման շրջանակներում, գրում է The Jerusalem Post-ը: Քննարկումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել հասարակական կարգի պահպանմանը հայերի դեմ միջադեպերի ֆոնին, հակահայկական հանցագործությունների մեղավորների հետապնդմանն ու հայտնաբերմանը: Քննարկվել է նաև Զատկի և…

Read More
Իրակլի Կոբախիձե. Հնարավոր չէ, որ «Ժողովրդի ուժի» երկու նախագծերի վերաբերյալ էլ բացասական եզրակացություն լինի, հետևաբար մենք բոլոր դեպքերում կընդունենք այս կամ այն ​​օրենքը, մինչ այդ կսպասենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը

Իրակլի Կոբախիձե. Հնարավոր չէ, որ «Ժողովրդի ուժի» երկու նախագծերի վերաբերյալ էլ բացասական եզրակացություն լինի, հետևաբար մենք բոլոր դեպքերում կընդունենք այս կամ այն ​​օրենքը, մինչ այդ կսպասենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Ժողովրդի ուժ շարժման նախաձեռնած երկու տարբերակներն էլ կընդունվեն առաջին ընթերցմամբ, ապա փաստաթղթերը կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով։ Կոբախիձեի խոսքով՝ տարբերակի դիտարկումը կշարունակվի, ինչի կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն կներկայացնի։ «Մենք քննարկել ենք այս հարցի շուրջ և կայացրել ենք այն որոշումը, որը հնչեցրել են մեր գործընկերները։ Երկու օրինագծերն էլ առաջին ընթերցմամբ…

Read More
Սպիտակ տունը դժվար է համարել Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղության ծրագրի իրականացումը

Սպիտակ տունը դժվար է համարել Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղության ծրագրի իրականացումը

Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված Պեկինի նախաձեռնությունը հաշվի չի առնում բոլոր կողմերի դիրքորոշումները, ուստի դժվար կլինի իրականացնել, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը NBC հեռուստաալիքով։ «Չինացիները շատ բանակցություններ են վարում ռուսների հետ, բայց ամենաբարձր մակարդակներում նրանք չեն խոսում ուկրաինական կողմի հետ: Շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության այդ նախաձեռնությամբ, երբ կա նման…

Read More
Արցախում արդեն 300 երեխա է ծնվել շրջափակման մեջ

Արցախում արդեն 300 երեխա է ծնվել շրջափակման մեջ

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 78-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 24-26-ի դրությամբ:  Օրվա վիճակագրական թարմացումները հետևյալն են. 2 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 300 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 730 քաղաքացի…

Read More
Շոլցը Զելենսկուն հորդորել է դադարեցնել բողոքները Գերմանիայի ռազմական օգնությունից. Focus
		27.02.2023 . Միջազգային

Շոլցը Զելենսկուն հորդորել է դադարեցնել բողոքները Գերմանիայի ռազմական օգնությունից. Focus 27.02.2023 . Միջազգային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքը Կիևին հատկացվող Գերմանիայի ռազմական օգնության պակասի մասին, հաղորդում է Focus-ը: Նա հորդորել է Զելենսկուն դադարեցնել բողոքել այդ հարցի վերաբերյալ։ Շոլցը ծիծաղելի է անվանել ուկրաինացի առաջնորդի հայտարարությունը և խորհուրդ է տվել քիչ խոսել «գերմանական ներգրավվածության ծավալների մասին»։ «Խելամիտ չէ բազմիցս հերքել նման լուրջ պարտավորությունը: Գերմանիան…

Read More