ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն տեղեկացրել է, որ հանդիպել է դաշինքում ԱՄՆ ներկայացուցիչ Ջուլիան Սմիթի հետ։ «Մենք քննարկել ենք այս տարվա հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը։ Ես ողջունել եմ տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ պաշտոնատար անձանց միանշանակ աջակցությունը Ադրբեջանին»,- նշել է Հուսեյնզադեն։

Read More
Արցախում շուրջ 590 քաղաքացի զրկվել է վիրահատության միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Արցախում շուրջ 590 քաղաքացի զրկվել է վիրահատության միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 58-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 6-ի դրությամբ:   Օրվա վիճակագրական թարմացումներ 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 210 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 590 քաղաքացի զրկվել…

Read More
Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին

Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ երկխոսության…

Read More
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 5000-ը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 5000-ը

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3432-ի, վիրավորվել է 21 103 մարդ, ավերվել է ավելի քան 5700 շենք: Սիրիայի առողջապահության նախարարության և «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության տվյալներով՝ Սիրիայում զոհվել է առնվազն 1602 մարդ, ևս մոտ 3500-ը վիրավորվել են։

Read More
Աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական. ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական. ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմային ու ևս մեկ անգամ շեշտեց, որ այն պետք է անհապաղ բացվի: «Մենք պետք է թույլ չտանք, որ դա դառնա սովորական երևույթ: Աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական: Աշխարհում կա կոնսեսուս՝ մինուս 1-2, որ, այո՛, Լաչինի միջանցքը պետք…

Read More
Պեկինը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի օդային տարածքում տապալված օդերևութաբանական զոնդի բեկորները. ՉԺՀ ԱԳՆ

Պեկինը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի օդային տարածքում տապալված օդերևութաբանական զոնդի բեկորները. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի կառավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի օդային տարածքում խոցված օդերևութաբանական զոնդի բեկորները վերադարձվեն՝ հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Այդ օդապարիկը չի պատկանում ԱՄՆ-ին, այն պատկանում է ՉԺՀ-ին։ Չինաստանի կառավարությունը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր օրինական իրավունքներն ու շահերը»,- նշել է պաշտոնյան։ Նա ընդգծել է, որ չինական օդապարիկը նախատեսված էր բացառապես քաղաքացիական նպատակների համար…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան
		07.02.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան 07.02.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր՝ փետրվարի 7-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող…

Read More
Չիլիում անտառային հրդեհների շուրջ 280 օջախ է արձանագրվել

Չիլիում անտառային հրդեհների շուրջ 280 օջախ է արձանագրվել

Չիլիում անոմալ շոգի պատճառով բռնկված հրդեհները չի հաջողվում հանգցնել: Երկրի ներքին գործերի նախարար Կարոլինա Տոհան հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 27 մարդ, 3500-ը տուժել են: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ հրդեհի շուրջ 280 օջախ է արձանագրվել: Վնասվել են հարյուրավոր տներ, մարդիկ տարհանվել են կրակի տարածման վտանգի պատճառով։ «Ընդամենը հինգ օրվա ընթացքում կրակն այնքան տարածք է…

Read More
Թուրքիայում Վրաստանի դեսպան. Մենք գտել ենք մեր գրեթե բոլոր քաղաքացիներին, որոնց մասին տեղեկություններ ունեինք, որ անհետ կորած են, այդ թվում գտել ենք մեր ֆուտբոլիստներին

Թուրքիայում Վրաստանի դեսպան. Մենք գտել ենք մեր գրեթե բոլոր քաղաքացիներին, որոնց մասին տեղեկություններ ունեինք, որ անհետ կորած են, այդ թվում գտել ենք մեր ֆուտբոլիստներին

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան աղետի գոտում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության հետ և տեղեկատվություն տրամադրել իրենց գտնվելու վայրի և վիճակի մասին։ Ինչպես նշեց Գիորգի Ջանջղավան, Վրաստանի գրեթե բոլոր այն քաղաքացիները, որոնք համարվում էին կորած, հայտնաբերվել են։ Նրա խոսքով՝ երկրաշարժի հետևանքով Վրաստանի երկու քաղաքացի է մահացել։ «Ինչպես այժմ պարզ…

Read More
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն

Արդեն 57 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 հազար հայեր արգելափակված են ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից՝ նշված է Մարդու իրավունքների միջազգային ընկերության՝ Գերմանիայի մասնաճյուղի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացել ենք, որ 19 երեխա, որոնց վերջերս թույլ են տվել վերադառնալ տուն, ենթարկվել են անարժան վերաբերմունքի և հետապնդումների։ Ռուսական ուժերի միջոցով տեղափոխման ժամանակ շարասյունը կանգնեցվել է,…

Read More
Նյու Յորքում գրանցվել է վերջին 40 տարվա ամենից ուժեղ երկրաշարժը

Նյու Յորքում գրանցվել է վերջին 40 տարվա ամենից ուժեղ երկրաշարժը

Վերջին 40 տարվա ընթացքում ամենից ուժեղ երկրաշարժն է գրանցվել Նյու Յորք նահանգի հյուսիսարևմտյան հատվածում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Երկրաշարժի հզորությունը կազմել է 3.8 մագնիտուդ: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Read More
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2921-ի, վիրավորների թիվը 15 834 է: Այս մասին հաղորդում է Անադոլու գործակալությունը: Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են երկրաշարժի հետևանքով 1 444 զոհի մասին, այդ թվում նաև Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում: Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժն, ըստ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, 1939-ից ի վեր ամենից…

Read More
Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել
		07.02.2023 . Միջազգային

Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել 07.02.2023 . Միջազգային

Արտակարգ դեպք է գրանցվել սիրիական Հալեպ քաղաքում. երկրաշարժից հետո փլատակների տակ երեխա է ծնվել: Նորածնին դուրս են բերել փլատակների տակից, երեխայի մորը, սակայն, փրկել չի հաջողվել. նա մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո: Վերջին տվյալներով` Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 656-ի:

Read More
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2316-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2316-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, 2316 է, վիրավորներինը` 13 293: Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանը:

Read More
Որոշ հարցերում իշխանության լռությունը անգործունեություն չէ, այլ՝ անհրաժեշտություն. Արցախի նախագահ

Որոշ հարցերում իշխանության լռությունը անգործունեություն չէ, այլ՝ անհրաժեշտություն. Արցախի նախագահ

Իրավապահ համակարգի պատասխանատուների հետ խորհրդակցությանը Արցախի նախագահը խոսել է ներքին կայունության և անվտանգության մասին: Արայիկ Հարությունյանը նկատել է՝ 2020-ի պատերազմից հետո Արցախի ներքին կյանքը կարճ ժամանակում վերադարձել է բնականոն հուն նաև իրավապահների արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Հանրային կյանքում, սակայն, անելիքները դեռ շատ են՝ կարգապահության բարձրացումից մինչև հանցավորության դեմ պայքար: Արցախի նախագահի խոսքով՝ պարբերաբար հանրային դաշտ են…

Read More
Թուրքիայի նավահանգիստներից մեկում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել. այն մարել չի հաջողվում

Թուրքիայի նավահանգիստներից մեկում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել. այն մարել չի հաջողվում

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1651-ի, ավելի քան 11 հազար մարդ վնասվածք է ստացել: Բացի այդ, թուրքական ալիքները հաղորդում են, որ թուրքական Իսկենդերուն նավահանգստի վրա երկրաշարժից հետո խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում են բեռներով լցված կոնտեյներները. հրդեհը մարել դեռ չի հաջողվել, այդ պատճառով միառժամանակ դադարեցվել է այդ նավահանգստի շահագործումը: Մինչև փետրվարի 12-ը Թուրքիայում…

Read More
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ այսօր 15 մարդ է տեղափոխվել Արցախից Հայաստան, 18-ը՝ Հայաստանից Արցախ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ այսօր 15 մարդ է տեղափոխվել Արցախից Հայաստան, 18-ը՝ Հայաստանից Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որպես չեզոք միջնորդ, այսօր նպաստել է Լաչինի միջանցքով 15 մարդու տեղափոխմանը Արցախից Հայաստան և 18-ի տեղափոխմանը Հայաստանից Արցախ։ Տեղափոխվածները համապատասխան կողմերում կմիանան իրենց ընտանիքներին:

Read More
Սիրիայի հայկական համայնքը նույնպես տուժել է ավերիչ երկրաշարժից

Սիրիայի հայկական համայնքը նույնպես տուժել է ավերիչ երկրաշարժից

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը ժամ առ ժամ ավելանում է: Ավերիչ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում 4 հայ կա։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում էլ հայ ամուսիններ են զոհվել: Աղետից ժամեր անց «Լուրեր»-ի նկարահանող խումբը շրջել է Հալեպում, զրուցել հայ համայնքի ներկայացուցիչներից…

Read More
Արցախի ԱԳՆ հայտարարությունը գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ
		06.02.2023 . Արցախ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ 06.02.2023 . Արցախ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. «2023 թ․ փետրվարի 6-ին Ադրբեջանը, Արցախի շրջափակումից ի վեր արդեն վեցերորդ անգամ, փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Անցած 57 օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, 2023 թ․ հունվարի 17-ին՝ մեկ օրով, հունվարի 18-ին՝ մեկ…

Read More
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 800 մարդու

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 800 մարդու

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի, հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունն էլ հայտնել է 9733 տուժածի մասին։ Գործակալության տվյալներով՝ փլուզվել է 2824 շենք։ Սիրիայում էլ, որտեղ երկրաշարժը հարվածել է երկրի հյուսիսային հատվածին, վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 780 մարդ, վիրավորվել՝ 2280-ը, մասամբ կամ ամբողջությամբ ավերվել են…

Read More
Փրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով Վրաստանից Թուրքիա են մեկնել փրկարարները

Փրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով Վրաստանից Թուրքիա են մեկնել փրկարարները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով փրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով Թուրքիա են մեկնել փրկարարներ, ուղարկվել է նաև համապատասխան տեխնիկա։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։ «Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների արձագանքման աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԻ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման վարչության հենակետից ուղարկվել է 60 հրշեջ և փրկարար, ինչպես…

Read More
Փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների ուսումնական գործընթացը

Փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների ուսումնական գործընթացը

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։   Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն…

Read More
Արարատ Միրզոյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և ԼՂ հակամարտության կարգավորմանը

Արարատ Միրզոյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և ԼՂ հակամարտության կարգավորմանը

Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։ Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ…

Read More
Հունաստանը խոստանում է «առկա բոլոր ուժերով» օգնել Թուրքիային

Հունաստանը խոստանում է «առկա բոլոր ուժերով» օգնել Թուրքիային

Հունաստանի վարչապետը երկուշաբթի խոստացել է «բոլոր ուժերով» օգնել  Թուրքիային, որը տուժեց 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո: Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Անկարան համաձայնել է, որ Հունաստանը փրկարարական ջոկատ ուղարկի Թուրքիա: Միաժամանակ Աթենքը պատրաստ է աղետի գոտի ուղարկել «լրացուցիչ սարքավորումներ, բժշկական պարագաներ, վերմակներ, վրաններ»՝ կախված թուրքական հետագա խնդրանքներից: Հունաստանի կառավարության խոսնակը հայտնել է, որ C-130 ռազմատրանսպորտային…

Read More
Ժաննա Անդրեասյանը Իտալիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում ծավալվող հումանիտար ճգնաժամի խնդրին

Ժաննա Անդրեասյանը Իտալիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում ծավալվող հումանիտար ճգնաժամի խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը:…

Read More
Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:  Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված  հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից հստակ քայլերի…

Read More
Էդուարդ Այվազյանը՝ Օրալում ապամոնֆաժված խաչի մասին

Էդուարդ Այվազյանը՝ Օրալում ապամոնֆաժված խաչի մասին

«Հավատքի դեմ հանցագործություն»,-այսպես է բնութագրում Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը Ախալցիխեի մունիցիպալիտետի Օրալ գյուղում համագյուղացիների կողից տեղադրված խաչն ապամոնտաժելը։ Մանրամասները տեսանյութում.

Read More
Արցախի ՀԿ-ները հրապարակել են շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց

Արցախի ՀԿ-ները հրապարակել են շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց

Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված, զեկույցը՝ որպես այլընտրանքային զեկույց ուղարկել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։

Read More
Հայաստանի նախագահը ցավակցել է Անկարային ու Դամասկոսին

Հայաստանի նախագահը ցավակցել է Անկարային ու Դամասկոսին

Թուրքիայի և Սիրիայի ժողովրդին երկրաշարժի զոհերի կապակցությամբ ցավակցել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Իմ անկեղծ ցավակցությունները Թուրքիային և  Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների և անմեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի նախագահը:

Read More
Փոքրիկ խաղահրապարակ Կաջո գյուղում

Փոքրիկ խաղահրապարակ Կաջո գյուղում

Փետրվարի 4-ին` Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղի մանկապարտեզի բակում բացվեց  խաղահրապարակ։ Այն գյուղի ակտիվ երիտասարդների նախագիծն է, որը իրականացրել է «Կանայք հանուն Ջավախեթիի ապագայի» համար կքզմակերպությունը  «Տասո» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Արարողությանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ, Կաջո գյուղի բնակիչներ և հյուրեր։ Նախագծի հեղինակների խոսքով, նպատակը երեխաների …

Read More