Պետական նշանակության բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը. Արայիկ Հարությունյան
		15.02.2023 . Արցախ

Պետական նշանակության բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը. Արայիկ Հարությունյան 15.02.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության հետ: Քննարկվել են շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը, ռազմաքաղաքական իրավիճակը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը ստեղծված ծանր վիճակում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար: Նախագահ…

Read More
Հայաստանի պատվիրակությունն այցելել է երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք

Հայաստանի պատվիրակությունն այցելել է երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք

Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, այցելել է երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք՝ հանդիպելու հայ փրկարարների հետ: Պատվիրակությանը դիմավորել է Ադըյամանում միջազգային որոնողափրկարարական խմբերի աշխատանքը համակարգող Յաղգան Ջերեն: Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնել են Թուրքիա:  Անկարայում տեղի է ունեցել ՀՀ…

Read More
Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:   Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին:   Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը:   «Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել…

Read More
ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին կսովորեցնի ավելի քիչ զինամթերք օգտագործել մարտադաշտում. Politico

ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին կսովորեցնի ավելի քիչ զինամթերք օգտագործել մարտադաշտում. Politico

ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներին կօգնի փոխել մարտավարությունը, որպեսզի նրանք ավելի քիչ զինամթերք օգտագործեն, գրում է Politico-ն։ Պենտագոնի գերակա խնդիրներից է օգնել ուկրաինացի զինվորականներին փոխելու մարտավարությունը՝ ապավինել ոչ այնքան հրետանային գնդակոծություններին, որքան մարտի դաշտում մանևրներին, գրում է պարբերականը և նշում, որ ռազմական գործողությունների ռազմավարության փոփոխությունները պայմանավորված են ԱՄՆ մտահոգությամբ, որ արևմտյան երկրները դժվարանում են համալրել…

Read More
Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն օդանավակայանում դիմավորելու ընթացքից լուսանկարներ է հրապարակել Թվիթերում և գրել․ «Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է։ Երբեմն, ինչպես այժմ, այս ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այս ցավերի թեթևացման լավագույն դեղամիջոցն է։ Տարածաշրջանի բոլոր երկրների նման Հայաստանը ևս թուրք ժողովրդի կողքին եղավ»։

Read More
Լատինական Ամերիկան չի աջակցում Ուկրաինա զենք ուղարկելուն. Financial Times

Լատինական Ամերիկան չի աջակցում Ուկրաինա զենք ուղարկելուն. Financial Times

Լատինական Ամերիկայի երկրները չեն աջակցում Ուկրաինա զենք ուղարկելու Արևմուտքի կոչերին։ Այդ մասին չորեքշաբթի Financial Times-ին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը: «Չեմ կարծում, որ Լատինական Ամերիկայում աջակցում են հակամարտությունը երկարացնելու համար Ուկրաինա զենք ուղարկելուն»,- ասել է արտգործնախարարը։ «Դա այնքան էլ խելամիտ քայլ չէ, քանի որ հետևանքները շատ զգալի կլինեն Եվրամիության, Ռուսաստանի և որոշ…

Read More
Ախալցխայի ավտոկայանի տարածք մուտքը դարձել է վճարովի

Ախալցխայի ավտոկայանի տարածք մուտքը դարձել է վճարովի

Ախալցխայի ավտոկայանի տարածք մուտքը բոլորի համար դարձել է վճարովի, իսկ արժեքը՝ 1 լարի։ Փաստն այն է, որ բողոքի ակցիա են անում խանութպաններն ու տաքսու վարորդները։ Ըստ տաքսու վարորդների, նրանք որպեսզի կարողանան կայանել նշված վայրում, օրական պետք է վճարեն 3 լարի։ Մեր լրագրողը լրացուցիչ մանրամասներ իմանալու համար գտնվում է ավտոկայարանում։ Նոր մանրամսների պարագայում նյութը կթարմացվի։

Read More
Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական գյուղմթերքի հայտնվելը պարզելու ուղղությամբ
		15.02.2023 . Արցախ

Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական գյուղմթերքի հայտնվելը պարզելու ուղղությամբ 15.02.2023 . Արցախ

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:   Արցախի ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:   Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:    

Read More
Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցնում է 41 հազարը

Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցնում է 41 հազարը

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի քան մեկ շաբաթ է անցել առաջին հզոր ցնցումներից, փրկարարներին հաջողվում է փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած  մարդկանց։ Թուրքական և սիրիական հիվանդանոցները ծանրաբեռնված են: Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ մոտ 80.000 մարդ գտնվում է…

Read More
Դեսպան Համբարձումյանն իտալացի սենատորին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեսպան Համբարձումյանն իտալացի սենատորին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Փետրվարի 14-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Առաջ Իտալիա» կուսակցության ներկայացուցիչ Ստեֆանիա Կրաքսիի հետ։ Քննարկվել են հայ-իտալական երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերը։ ՀՀ դեսպանը սենատորին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Read More
Սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական տալ
		15.02.2023 . Արցախ

Սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական տալ 15.02.2023 . Արցախ

Արցախի նախագահը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել՝ ռազմական դրության ժամանակ երկրի ղեկավարի աթոռը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրությունն առաջարկելով վերապահել խորհրդարանին: Լուսինե Ավանեսյան (Արցախի նախագահի մամուլի խոսնակ) — 2020 թվականի պատերազմից հետո մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք հայտնվել՝ օր-օրի Արցախի շուրջ փոփոխվում է թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, թե՛ տարածաշրջանային զարգացումներ են տեղի ունենում: Արցախի նախագահի մամուլի…

Read More
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում Կիևին ռազմական աջակցության հարցն է

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում Կիևին ռազմական աջակցության հարցն է

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որին ներկա է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալիքսի Ռեզնիկովը: Օրակարգում Կիևին ռազմական աջակցությունն է: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ նշել է, որ Ուկրաինան հրատապ պահանջներ ունի, որոնց հարցում Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են երկարաժամկետ աջակցություն տրամադրել Կիևին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Դաշինքը պետք…

Read More
Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա

Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Read More
Եվրոպական հեռարձակողների միության ռադիոկայանները մեկ գաղափարի շուրջ #PeopleHelpthePeople
		14.02.2023 . Վրաստան

Եվրոպական հեռարձակողների միության ռադիոկայանները մեկ գաղափարի շուրջ #PeopleHelpthePeople 14.02.2023 . Վրաստան

Եվրոպական հեռարձակողների միության ռադիոկայանները Նիդերլանդական ռադիոյի (NPO) 3FM-ի նախաձեռնությամբ համախմբվում և համերաշխություն են հայտնում Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների հարազատներին։ Փետրվարի 15-ին, Թբիլիսիի ժամանակով 11:45-ին, վրացական ռադիոն և վրացական ռադիո-երաժշտությունը եվրոպական ռադիոկայանների հետ միասին կմիանան համերաշխության ակցիային և կհնչի երգը։ «Ռադիոն միշտ ձեր կողքին է նման պահերին, ուստի չորեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, ռադիոկայաններով…

Read More
Բերբոքը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հունգարիան չեն ձգձգի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը

Բերբոքը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հունգարիան չեն ձգձգի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը

Շվեդիան և Ֆինլանդիան քայլեր են ձեռնարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար, կարևոր է այդ գործընթացը ավարտել մինչև Դաշինքի հաջորդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Վիլնյուսում՝ 2023 թ. հուլիսի 11-12-ը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը: «Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան և Հունգարիան, չեն ձգձգի վավերացման գործընթացը»,- ասել է դիվանագետը: Գերմանիայի…

Read More
Մոլդովան ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո բացել է իր օդային տարածքը

Մոլդովան ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո բացել է իր օդային տարածքը

Մոլդովան ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո բացել է իր օդային տարածքը: Օդային տարածքի փակվելու մասին հայտնել էր Air Moldova ընկերությունը: Որոշ լրատվամիջոցների տվյալով՝ դրա պատճառը եղել է Մոլդովայի օդային տարածք օտարերկրյա անօդաչու թռչող սարքի մուտքը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի օդային տարածքը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով:

Read More
Թուրքիայի Էրզին քաղաքը երկրաշարժից էապես չի տուժել շինարարական նորմերի պաշտպանության շնորհիվ

Թուրքիայի Էրզին քաղաքը երկրաշարժից էապես չի տուժել շինարարական նորմերի պաշտպանության շնորհիվ

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից ամենաշատը տուժած շրջաններից մեկի՝ Հաթայ նահանգի քաղաքներից մեկում՝ Էրզինում, ոչ մի շենք չի փլվել: Այս մասին հայտնել է Էրզինի քաղաքապետ Օքեշ Էլմասօղլուն։ Նրա խոսքով՝ շենքերը վնասվել են, բայց ամբողջությամբ չեն ավերվել: Քաղաքապետը հայտնել է նաև, որ 42 հազար բնակիչ ունեցող քաղաքում երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել:   Միևնույն ժամանակ, 20…

Read More
Պեկինը կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. Սի Ծինփինը՝ Ռայիսիի հետ հանդիպմանը

Պեկինը կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. Սի Ծինփինը՝ Ռայիսիի հետ հանդիպմանը

Պեկինը անշեղորեն կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ: «Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Չինաստանն անշեղորեն կպահպանի Իրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը և առաջ կտանի չին-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերությունը»,- հայտարարել է ՉԺՀ նախագահը՝ հաղորդում է IRNA գործակալությունը: Հիշեցնենք, որ…

Read More
Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը հուզիչ է. Փաուեր
		14.02.2023 . Միջազգային

Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը հուզիչ է. Փաուեր 14.02.2023 . Միջազգային

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին: Նա հիշեցրել է, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 100 տոննա պաշար և…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 7 հիվանդ տեղափոխվել է Հայաստան, 3 բուժառու վերադարձել է Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 7 հիվանդ տեղափոխվել է Հայաստան, 3 բուժառու վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 14-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Երեք բուժառու, որ պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին…

Read More
Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել

Թուրքիայում քննարկվում է մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների հնարավոր հետաձգումը։ Նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ ընտրությունները պետք է հետաձգվեն, դրանք չեն կարող անցկացվել ո՛չ մայիսին, ոչ էլ հունիսին: «Հիմա՝ երկրաշարժերից հետո, դրանց մասին խոսելը տեղին չէ»,- նշել է նա։ Լրատվամիջոցների տվյալով՝ ընդդիմությունը դեմ է նման հեռանկարին: Նշվում է, որ սահմանադրությունն այս…

Read More
Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել

Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել՝ հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Լողափից 25 մետր հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունի մասին ազդանշան ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ աշխատակիցներ, այդ թվում՝ սակրավորներ և հրշեջներ։ Ականի ծագման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ռուսական…

Read More
Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհով արգելվում է երթևեկել

Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհով արգելվում է երթևեկել

Ձյան, բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով Ախալցխա-Բաթումի ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի երթևեկությունը, հայտնում են ավտոճանապարհների դեպարտամենտից։ Գործակալության տվյալներով՝ նշված վայրը մաքրվում է, իսկ երթեւեկությունը, հավանաբար, կվերականգնվի մինչեւ օրվա վերջ։

Read More
Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դանիգանի թեկնածությունը

Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դանիգանի թեկնածությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դանիգանի թեկնածությունը։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։ Կարիերային դիվանագետ Ռոբին Դանիգանը ներկայումս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալն է: 2018-2021 թվականներին եղել է Ավստրիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի տեղակալ։ Դանիգանը Պետդեպարտամենտում աշխատում է 1992 թվականից։ 2014-ից…

Read More
Իրանի նախագահը ժամանել է Չինաստան

Իրանի նախագահը ժամանել է Չինաստան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով ժամանել է Պեկին: Օդանավակայանում Ռայիսիին դիմավորել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարը՝ հայտնում է IRNA գործակալությունը: Իրանի նախագահի եռօրյա այցի առաջին օրվա ընթացքում նախատեսված են հանդիպումներ Չինաստանի նախագահի, վարչապետի և Ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության փաստաթղթերի ստորագրում: Ռայիսիի այցը…

Read More
Էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով Արցախում հաճախացել են հրդեհները
		14.02.2023 . Արցախ

Էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով Արցախում հաճախացել են հրդեհները 14.02.2023 . Արցախ

Արցախի կառավարության շրջափակման 65-րդ օրվա տեղեկագրում նշված է՝ էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով հանրապետությունում հաճախացել են հրդեհները: Վերջին 7 օրվա ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 5 ելք, տուժել է մեկ քաղաքացի: Հրապարակվել են նաև վիճակագրական թարմացված տվյալներ. 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու…

Read More
Նարեկ Մկրտչյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին է ներկայացրել ԼՂ-ում իրավիճակը

Նարեկ Մկրտչյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին է ներկայացրել ԼՂ-ում իրավիճակը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը, Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող…

Read More
Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետությունը՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ին հղումով։ «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն Բելառուս կտրականապես խորհուրդ չի տրվում։ Ֆրանսիացիներին, որոնք գտնվում են այդ հանրապետության տարածքում, առաջարկում ենք առանց հապաղելու…

Read More
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կլքի մինչև հոկտեմբեր. ՆԱՏՕ-ի մամուլի ծառայություն

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կլքի մինչև հոկտեմբեր. ՆԱՏՕ-ի մամուլի ծառայություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է իններորդ տարին, մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, կիրակի հայտնել Է Le Figaro-ն՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Լունգեսկուին: «Գլխավոր քարտուղարի մանդատը երկարաձգվել է երեք անգամ, և նա այդ պաշտոնում աշխատել է գրեթե ինը տարի»,- ասել է մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ «Ստոլտենբերգը իր մանդատի նոր երկարաձգում խնդրելու…

Read More
Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի նախարարները քննարկել են, թե ինչպես ուժեղացնել գործնական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային և Բոսնիա-Հերցեգովինային

Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի նախարարները քննարկել են, թե ինչպես ուժեղացնել գործնական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային և Բոսնիա-Հերցեգովինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարները քննարկում են, թե ինչպես ուժեղացնել Վրաստանի, Մոլդովայի և Բոսնիա-Հերցեգովինայի գործնական աջակցությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում, վաղը նախատեսված պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։ «Նախարարները կքննարկեն, թե ինչպես ուժեղացնել գործնական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային ու Բոսնիա և Հերցեգովինային։ Սրանք ՆԱՏՕ-ի երեք արժեքավոր գործընկերներն են, որոնք վտանգի…

Read More