
Տյառնընդառաջը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան, եկեղեցական կանոնի համաձայն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց նախատոնակ. ժամերգություն եւ նորապսակների օրհնության կարգ։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը մեկնաբանում է տոնի հոգեւոր հիմքը. «Մարիամը քառասուն օրական Հիսուսին…