
Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում
Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի պատմական կենտրոնում գտնվող «Ամբասադորի» հյուրանոցում, հայտնում է Ռուսթավի-2 հեռուստաալիքը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է քառահարկ շենքի երրորդ և չորրորդ հարկերում։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հյուրանոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Դեպքի վայրում հրշեջ-փրկարարական ծառայությունները շարունակում են աշխատանքը: Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնի չէ նաև հրդեհի պատճառը: Ռուսթավի-2-ի փոխանցմամբ՝ շենքում գտնվող…