Շուշիի ու Մարտունու ուղղություններով հրադադարի խախտումներ են գրանցվել. ՌԴ ՊՆ
		03.03.2023 . Արցախ

Շուշիի ու Մարտունու ուղղություններով հրադադարի խախտումներ են գրանցվել. ՌԴ ՊՆ 03.03.2023 . Արցախ

Արցախում` Շուշիի և Մարտունու շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ կայքում: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Այս փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում:

Read More
Մոլդովան կարող է միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին. ԱԳՆ

Մոլդովան կարող է միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին. ԱԳՆ

Մոտ ապագայում Մոլդովան կվերանայի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների ցանկը և կարող է դրանց միանալ: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն, գրում է Европейская правда-ն` հղում անելով Newsmaker-ին: «Որոշված էր, որ Մոլդովան անմիջապես չի միանա որոշակի սահմանափակող միջոցառումներին, ներառյալ պատժամիջոցները: Այժմ մենք վերանայում ենք ավելի վաղ ընդունված որոշումները և…

Read More
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները. Արցախի ԱԳՆ-ն՝ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ
		03.03.2023 . Արցախ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները. Արցախի ԱԳՆ-ն՝ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ 03.03.2023 . Արցախ

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: «Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած…

Read More
Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը ԱՄՆ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շարունակում է աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:   Նյու Ջերսիում նա այցելել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնակայան և հանդիպում ունեցել ղեկավարության, վարչության անդամների և անձնակազմի հետ։   Քննարկվել են ԱՀԱԸ-ի կողմից Հայաստանում և սփյուռքում իրականացվող աշխատանքները: Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել ընկերակցությանը սփյուռքի համայնքներին ու հայրենադարձներին աջակցելու…

Read More
Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ

Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակներում գրանցված ձեռքբերումներին և այդ համատեքստում ընդգծել ՀՀ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության հաստատման…

Read More
ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Թեհրան

ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Թեհրան

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուրբաթ  ժամանել է Իրանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Գրոսիին դիմավորել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ Ավելի վաղ՝ մարտի 2-ին, Fars գործակալությունը հայտնել էր, որ Գրոսին Թեհրան ժամանելուն պես կհանդիպի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի «տարբեր հարցեր»։ Euronews…

Read More
Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի զրույցը չի կարող վիրավորել Կիևին. Նեդ Փրայս

Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի զրույցը չի կարող վիրավորել Կիևին. Նեդ Փրայս

Վաշինգտոնը կարծում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի զրույցը չի կարող վիրավորել Կիևին, խոսել են Վաշինգտոնին հետաքրքրող հարցերի մասին, հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հաղորդում է РИА Новости-ն։ Լրագրողները հետաքրքրվել են՝ իսկապե՞ս Բլինքենը հանդիպում է խնդրել, ինչո՞ւ է հենց հիմա որոշել նման կապ հաստատել, և արդյոք դա նշանակում…

Read More
ԱՄՆ-ն ողջունել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը

ԱՄՆ-ն ողջունել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը

Միացյալ Նահանգները ողջունել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջին հանդիպումը, հաղորդում է TURAN գործակալությունը:   «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը՝ գործակալության հարցմանն ի պատասխան։   «Հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն զարգացնել և պահպանել արդյունավետ հաղորդակցման ուղիները»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղի…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեկ տարի է անցել ԵՄ անդամակցության պաշտոնական դիմումից, կարծում եմ, որ պատմական գործընթացը շուտով կպսակվի ԵՄ լիիրավ անդամակցությամբ

Իրակլի Ղարիբաշվիլի. Մեկ տարի է անցել ԵՄ անդամակցության պաշտոնական դիմումից, կարծում եմ, որ պատմական գործընթացը շուտով կպսակվի ԵՄ լիիրավ անդամակցությամբ

Ես խորապես հավատում եմ, որ մեկ տարի առաջ անշրջելի դարձած պատմական գործընթացը շուտով կպսակվի Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությամբ,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։ Նրա խոսքով, եվրոպական երկիրը՝ իր ողջ պատմությամբ, մշակույթով, արժեքներով, արևմտյան քաղաքակրթության օրգանական մասով և իր մեծ մշակույթի համաստեղծողով, Վրաստանը, անկասկած, արժանի է արդար ճանաչման՝ սեփական ներկայով, լայնածավալ բարեփոխումներով, զարգացման…

Read More
ՀՀ վարչապետը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ

ՀՀ վարչապետը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ` խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում` միջազգային հարթակներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի…

Read More
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի շուրջ 30 ձերբակալվածները դեռ ազատ չեն արձակվել

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի շուրջ 30 ձերբակալվածները դեռ ազատ չեն արձակվել

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ հանրահավաքի նախօրեին բերման է ենթարկվել 36 քաղաքացի։ Netgazeti-ի տեղեկություններով՝ 6-7 քաղաքացի գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ազատ արձակվածների թվում են երկու լրագրողներ՝ Հրապարակման խմբագիր Զուրա Վարդիաշվիլին և «Տաբուլա» թերթի թղթակից Բեկա Ջիկուրաշվիլին: Քաղաքացիները բերման են ենթարկվել Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (մանր խուլիգանություն և ոստիկանությանը…

Read More
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները
		03.03.2023 . Արցախ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները 03.03.2023 . Արցախ

Աշխատանքային այցով Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Անդրադարձ է կատարվել…

Read More
Դեսպան Մակունցն ու ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Դեսպան Մակունցն ու ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Մարտի 2-ին կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ համաշխարհային շուկաների հարցերով տեղակալ, ԱՄՆ և արտաքին առևտրային ծառայության գլխավոր տնօրեն Արուն Վենկատարամանի հետ։   Դեսպանն ու առևտրի քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում։  

Read More
Քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքների մեղմման նպատակով ներդրված աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր

Քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքների մեղմման նպատակով ներդրված աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 2-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի հետ միասին հանդիպել է գործարար հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը վստահեցրել է, որ բավականին կառուցողական և գործնական հարաբերությունների կողմնակից է և պատրաստակամ քննարկելու մտահոգող ամենատարբեր հարցեր:     «Երեկ և այսօր ամբողջությամբ օգտագործել եմ Արցախի…

Read More
Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով կլինի Նյու Դելիում

Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով կլինի Նյու Դելիում

Մարտի 3-4-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ Նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։

Read More
Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում Ադրբեջանը խախտել է հրադադարը

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում Ադրբեջանը խախտել է հրադադարը

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ 

Read More
ՌԴ-ն հայտարարել է Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին. Կիևը հերքում է
		03.03.2023 . Միջազգային

ՌԴ-ն հայտարարել է Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին. Կիևը հերքում է 03.03.2023 . Միջազգային

Read More