
ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով. Արցախի ԱԺ 13.03.2023 . Արցախ
Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում նշված է. «Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը: Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային…