Թուրքիան դադարել է լիցքավորել ու սպասարկել Ռուսաստանի և Բելառուսի ամերիկյան ինքնաթիռները
		16.03.2023 . Միջազգային

Թուրքիան դադարել է լիցքավորել ու սպասարկել Ռուսաստանի և Բելառուսի ամերիկյան ինքնաթիռները 16.03.2023 . Միջազգային

Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել Ռուսաստանից ու Բելառուսից թռչող ամերիկյան արտադրության ինքնաթիռների լիցքավորումն ու տեխսպասարկումը: AirportHaber թուրքական պարբերականի հաղորդմամբ` այս արգելքը տարածվել է յոթ ռուսական, մեկական բելառուսական և իրանական ավիափոխադրողների վրա:

Read More
Լիբիայում անհետացել է երկուսուկես տոննա ուրան. ԱԷՄԳ

Լիբիայում անհետացել է երկուսուկես տոննա ուրան. ԱԷՄԳ

ԱԷՄԳ-ի տեսուչները պարզել են, որ Լիբիայի պահման վայրերից մոտ 2,5 տոննա ուրան է անհետացել։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հայտարարությունը։ Մարտի 14-ին ԱԷՄԳ-ի տեսուչները ստուգման ժամանակ «պարզել են, որ 10 տակառներ, որոնք պարունակում էին մոտավորապես 2,5 տոննա բնական ուրան՝ ուրանի խտանյութի տեսքով, և որոնք, ըստ Լիբիայի հայտարարության, այնտեղ…

Read More
Կալիֆոռնիայում սողանքների պատճառով նախատեսվում է տարհանել 30 հազար մարդու

Կալիֆոռնիայում սողանքների պատճառով նախատեսվում է տարհանել 30 հազար մարդու

Հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիները բազմաթիվ սողանքներ են առաջացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ գրում է Euronews-ը: Բնական աղետը սպառնում է ոչնչացնել ափամերձ բնակավայրերը։ Արտակարգ դրություն է հայտարարվել քսան շրջանում, տարհանում են ափամերձ տարածքների բնակիչներին։ Նախատեսվում է մոտ 30 հազար մարդու դուրս բերել աղետի գոտւց։ Կալիֆոռնիայի մոտ 350 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Փոթորիկն արդեն հասցրել…

Read More
Գերմանիայի թուրքական սփյուռքը սպասում է ընտրություններին
		16.03.2023 . Միջազգային

Գերմանիայի թուրքական սփյուռքը սպասում է ընտրություններին 16.03.2023 . Միջազգային

Թուրքիայում մայիսին պետք է անցկացվեն համընդհանուր ընտրություններ։ Արևմտյան փորձագետների կարծիքով՝ ընդդիմությունը հաղթելու և Ռեջեփ Թաիփ Էրդողանի կուսակցության 20-ամյա կառավարմանը վերջ դնելու հնարավորություն ունի։ Տեսականորեն դա կարող է թուրքական սփյուռքի շատ անդամներին թույլ տալ վերադառնալ հայրենիք՝ գրում է Euronews-ը: Գերմանիայում թուրք փախստականների թիվը կտրուկ աճել է 2016 թվականից հետո, երբ Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձ կատարվեց։ Գերմանիայի…

Read More
Հայաստանի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական. Ֆրենկ Փալոնը՝ Լիլիթ Մակունցին

Հայաստանի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական. Ֆրենկ Փալոնը՝ Լիլիթ Մակունցին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 14-ին առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:   Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է՝ Լաչինի միջանցքը արգելափակված է։   Նա իր երախտագիտությունն է…

Read More
Արցախի պետնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի պետնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք: «Մեզ անհրաժեշտ է առավել կարգապահ, առավել կազմակերպված,…

Read More
Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական ալիքում կայացել է Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի տեսահոլովակի պրեմիերան

Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական ալիքում կայացել է Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի տեսահոլովակի պրեմիերան

Եվրատեսիլ 2023-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան այսօր՝ ժամը 18:00-ին կայացել է Եվրատեսիլյան YouTube-ի պաշտոնական ալիքում, իսկ հեռուստաշոուն՝ «Մոամբի»-ի ավարտից անմիջապես հետո, ժամը 21:00-ին։ Մրցութային երգի՝ Էխոյի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է։ Տեքստը պատկանում է Իրուին և Բենի Քադագիձեին։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Զազա Օրաշվիլին։ Գիորգի Թորիաշվիլին աշխատել է խորեոգրաֆիայի վրա, Շակո…

Read More
Մակրոնը զգուշացրել է խորհրդարանին կենսաթոշակային բարեփոխումների քվեարկությունից առաջ. BFMTV
		16.03.2023 . Միջազգային

Մակրոնը զգուշացրել է խորհրդարանին կենսաթոշակային բարեփոխումների քվեարկությունից առաջ. BFMTV 16.03.2023 . Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, թե կցրի երկրի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը), եթե կենսաթոշակային բարեփոխումների նախագծի քվեարկությունը ձախողվի՝ հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ Հինգշաբթի Ազգային ժողովը վերջնական քվեարկություն կանցկացնի ամբողջ երկրում բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների նախագծի վերաբերյալ: Որոշվելու է կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու հարցը, ինչին համաձայն չէ ֆրանսիացիների…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին է հավակնում Լիտվայի վարչապետը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին է հավակնում Լիտվայի վարչապետը

Շրջանառվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ևս մեկ թեկնածուի անուն: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ամերիկյան Politico-ի հետ հարցազրույցում ասել է, որ Վիլնյուսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկում է վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ հայտնում է ԱԳՆ մամուլի կենտրոնը։ Լանդսբերգիսն առաջարկել է անդրատլանտյան ռազմական բլոկի ղեկավար ընտրել ոչ թե «նեղ շրջանակով», այլ անցկացնել ընտրություններ ժողովրդավարական ավանդույթներին համապատասխան։…

Read More
ԵՄ-ն կքննարկի Մոլդովայի զինված ուժերին բազմամիլիոնանոց օգնություն հատկացնելու հարցը

ԵՄ-ն կքննարկի Մոլդովայի զինված ուժերին բազմամիլիոնանոց օգնություն հատկացնելու հարցը

Եվրամիությունը կարող է Խաղաղության եվրոպական հիմնադրամից 40 միլիոն եվրո ուղարկել Քիշնև՝ օդային հսկողությունը, նյութատեխնիկական ապահովումը և կիբեrպաշտպանությունն ուժեղացնելու համար` գրում է Bloomberg-ը։ Դաշինքի աջակցությունը կներառի ոչ մահաբեր զենքեր և ցամաքային շարժական ռադարներ, պիկապ մեքենաներ, ինչպես նաև կապի սարքավորումներ և ծրագրային ապահովում՝ երկրի ՏՏ ենթակառուցվածքը ամրապնդելու համար: Հստակեցվում է, որ նախորդ շաբաթ դաշինքի արտաքին քաղաքականության վարչությունը…

Read More
Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դեսպաններին

Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դեսպաններին

Հարգարժան դեսպաններ, արդեն երեք ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է պահվում Լեռնային Ղարաբաղը, փակ է Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։ Այն միակ ճանապարհն է 120 000 հայ ազգաբնակչության համար՝ հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ։ Երեք ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է անմարդկային տանջանքների ունենալով սննդի եւ դեղորայքի լրջագույն պակաս։ Լաչինի…

Read More
Starmus-ի համահիմնադիր և Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել

Starmus-ի համահիմնադիր և Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել

Starmus-ի համահիմնադիր, Queen խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել՝ տեղեկանում ենք փառատոնի Ֆեյսբուքի էջից:   Այն, որ լեգենդար երաժիշտը ստանալու է այդ կոչումը, պարզ էր դարձել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակվել էր ամանորյա պետական պարգևների արժանացած անձանց անունների ցանկը: Սակայն կոչումի հանձնման պաշտոնական արարողությունը կայացել է…

Read More
Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար: «Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը 2 հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե ԼՂ հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեմա: Մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների և…

Read More
ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը. Փաշինյան

ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը. Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՌԴ Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղ ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին: «Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել՝ «Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր…

Read More
Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարին հանձնարարել է պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ

Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարին հանձնարարել է պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը: Կառավարության նիստի ընթացքում նա հիշեցրեց՝ 7-րդ կետում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: «Սա նշանակում…

Read More
Ասադը հայտնել է Թուրքիայի հետ հանդիպման պայմանը

Ասադը հայտնել է Թուրքիայի հետ հանդիպման պայմանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այն դեպքում, եթե  թուրքական զորքերը դուրս բերվեն Արաբական Հանրապետությունից: Այս պայմանը նա հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։ Ասադն ընդգծել է, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի տարածքից, դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը և վերադառնա այն իրավիճակին,…

Read More
Տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից. Փաշինյան

Տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից. Փաշինյան

Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին հրապարակված որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված: Միևնույն ժամանակ տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական…

Read More
Անկարայում անցկացվելու է Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը

Անկարայում անցկացվելու է Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը

Մարտի 16-ին Անկարայում տեղի է ունենալու Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը։ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովի օրակարգում են լինելու Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո կատարվելիք համատեղ քայլերը և թյուրքական աշխարհին հետաքրքրող այլ հարցեր։  Դիտորդի կարգավիճակով հանդիպմանը ներկա են լինելու նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսը, Թուրքմենստանը և Հունգարիան։ Գագաթնաժողովից առաջ՝ մարտի 15-ի երեկոյան,…

Read More
Այսօր Առաջին ալիքով կկայանա Եվրատեսիլ 2023-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի երգի և տեսահոլովակի պրեմիերան

Այսօր Առաջին ալիքով կկայանա Եվրատեսիլ 2023-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի երգի և տեսահոլովակի պրեմիերան

«Եվրատեսիլ 2023»-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական YouTube ալիքում այսօր՝ ժամը 21:00-ին, «Մոամբեի» ավարտից անմիջապես հետո»: Մրցութային երգի՝ «Echo»-ի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է։ Տեքստը պատկանում է Իրուին և Բենի Քադագիձեներին։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Զազա Օրաշվիլին։ Գիորգի Տորիաշվիլին աշխատել է խորեոգրաֆիայի վրա, Շակո Պոպիաշվիլին՝ նկարչության, իսկ Մարիկա…

Read More