ԱԺ պատգամավորները Ֆրանսիայում կարևորել են խաղաղության պայմանագրի կնքման համար միջազգային երաշխիքների տրամադրումը

ԱԺ պատգամավորները Ֆրանսիայում կարևորել են խաղաղության պայմանագրի կնքման համար միջազգային երաշխիքների տրամադրումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Հրաչյա Հակոբյանը, Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Անն-Լորանս Պետելի և բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների և Վալերի Բուայեի հետ։   «Քննարկման ընթացքում…

Read More
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի հանձնաժողովն Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի հանձնաժողովն Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի դատական համակարգի հանձնաժողովն Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել, որին աջակցություն են հայտնել երկու կուսակցությունների ներկայացուցիչները: AJR 1 բանաձևի նախաձեռնողը խորհրդի անդամ Քրիս Հոլդենն է։ Բանաձևը ներկայացվել է նաև Կալիֆոռնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի կողմից՝ սենատորներ Բոբ Արչուլետայի և Սքոթ Ուիլքի համահեղինակությամբ: Բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել…

Read More
Ռազմական համագործակցության նոր ծրագիր Հայաստանի և Հունաստանի միջև

Ռազմական համագործակցության նոր ծրագիր Հայաստանի և Հունաստանի միջև

Մեր երկիրն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր։   Մարտի 28-ին Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի…

Read More
Լավրովը կմեկնի Թուրքիա. оրակարգում կլինի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը

Լավրովը կմեկնի Թուրքիա. оրակարգում կլինի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը իր թուրք գործընկերոջ հրավերով կայցելի Թուրքիա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները և դրանց հեռանկարը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունը, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկ ոլորտը, զբոսաշրջությունը: «Մանրամասն մտքեր կփոխանակվեն արդի տարածաշրջանային և միջազգային օրակարգի…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բերդաշենում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բերդաշենում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ

Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր՝ ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։   Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել…

Read More
Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է պատերազմի. Foreign Affairs

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է պատերազմի. Foreign Affairs

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմի, և աշխարհը պետք է լուրջ վերաբերվի դրան: Foreign Affairs-ը հայտնում է, որ Չինաստանի ղեկավարը նման հայտարարություն է արել երկրի խորհրդարանի և բարձրագույն քաղաքական խորհրդատվական մարմնի ամենամյա հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ կառավարությունը հայտարարել է Չինաստանի պաշտպանական բյուջեն 7,2 %-ով ավելացնելու մասին: «Բացի դրանից՝…

Read More
Ռուսաստանը Հունգարիային ներառել է ոչ բարեկամական երկրների ցանկում

Ռուսաստանը Հունգարիային ներառել է ոչ բարեկամական երկրների ցանկում

Հունգարիան դասվել է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների շարքին: Որոշումը մեկնաբանել է Հունգարիայում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովը: Նրա խոսքով՝ դրա պատճառը Հունգարիայի միանալն է հակառուսական պատժամիջոցներին, սակայն երկխոսության ուղիները բաց են մնում՝ նշել է դեսպանը: «Բուդապեշտը պրագմատիկ դիրքորոշում է որդեգրել, որից առայժմ չի պատրաստվում հրաժարվել նույնիսկ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ճնշման ներքո»,- ասել է Ստանիսլավովը: Նրա խոսքով՝…

Read More
Շուտով Արցախում կտրամադրվեն որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնները
		30.03.2023 . Արցախ

Շուտով Արցախում կտրամադրվեն որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնները 30.03.2023 . Արցախ

Արցախում առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։   Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը՝ որպես հանձնաժողովի նոր նախագահ։   Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես…

Read More
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. թիրախում քաղաքացիական անձինք են

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. թիրախում քաղաքացիական անձինք են

Մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը, գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:   Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

Read More
Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում սահմանի պահպանությունը․ Փաշինյան

Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում սահմանի պահպանությունը․ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ կապված վերջին զարգացումներին։ «Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում…

Read More
ՊԲ-ի գոյությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու նախապատրաստություններ է տեսնում․ Փաշինյան

ՊԲ-ի գոյությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու նախապատրաստություններ է տեսնում․ Փաշինյան

ԼՂ-ում գործում է Պաշտպանության բանակ։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ևս մեկ անգամ հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով նաև դրա գոյության անհրաժեշտությունը ստեղծված իրավիճակում։ «Այդ բանակի գործունեությունն ու գոյությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում։ Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը…

Read More
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին՝ հայտնում է Սիրիայի SANA պետական գործակալությունը: Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Գոլանի բարձունքների կողմից։ Ռազմական աղբյուրների տվյալով՝ Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է հրթիռներից մի քանիսը, նյութական վնաս է հասցրել հակառակորդին: Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով՝ հարձակման հետևանքով կան զոհեր: Նրանց թիվը չի նշվում։ Իսրայելական կողմը…

Read More
Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Փաշինյան

Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Փաշինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են՝ Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ, որի մեջ մասնավորապես ասվում…

Read More
Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Ադրբեջանի զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը: «Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022 թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին (Բերձորի (Լաչինի) միջանցքին): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության…

Read More
700 000 լարիից ավել մշակույթի տան վերականգնման համար- Ածղուր

700 000 լարիից ավել մշակույթի տան վերականգնման համար- Ածղուր

 700 000 լարիից ավել նախատեսվում է  ծախսել Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղի մշակույթի տան վերանորոգման համար, այս մասին տեղեկությունը հրապարակված է պետական ​​գնումների գործակալության կայքում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է ապամոնտաժել գործող սրահի ներքին իրերը և փոխարինել նորով։ Նախատեսվում է նաև վերանորոգել բեմը, ավելացնել աթոռներ և տեղադրել լուսավորություն։ Նշված մրցույթը քաղաքապետարանը հայտարարեց երկրորդ անգամ։Փաստաթղթի համաձայն՝ առաջին…

Read More
Ապրիլի 27-ին նախատեսված է միջուկային վառելիք ներկրել «Ակկույու» ատոմակայան. Էրդողան

Ապրիլի 27-ին նախատեսված է միջուկային վառելիք ներկրել «Ակկույու» ատոմակայան. Էրդողան

«Ակկույու» ԱԷԿ ատոմային վառելիքի մատակարարումը կիրականացվի ապրիլի 27-ին և այն պաշտոնապես կներառվի միջուկային օբյեկտների ցանկում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է Anadolu-ն։ Ռուսաստանի մասնակցությամբ կառուցված ԱԷԿ-ը Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Նախատեսվում է, որ բոլոր չորս էներգաբլոկների գործարկումից հետո, որոնք հագեցած կլինեն ռուսական առաջադեմ ВВЭР-1200 ռեակտորներով, կայանը տարեկան…

Read More
Խաղաղապահները հաստատել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Շուշիի շրջանում

Խաղաղապահները հաստատել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Շուշիի շրջանում

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում: «Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ խաղաղապահ զորակազմի այսօրվա տեղեկատվական ամփոփագրում:

Read More
Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման կանցնեն մի քանի ուղղություններով. Ռեզնիկով

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման կանցնեն մի քանի ուղղություններով. Ռեզնիկով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովը ERR-ի հետ հարցազրույցում ասել է, որ երկրի զինված ուժերը հակահարձակում են իրականացնելու մի քանի ուղղություններով: «Հարձակումն արդեն պլանավորված է մի քանի ուղղություններով, կախված է նրանից, թե որ պահն է ամենահարմարը, ինչպես կորոշեն գլխավոր շտաբում։ Դա կախված է նաև եղանակային պայմաններից։ Գարնանը մեր հողը շատ խոնավ է, կարծում եմ՝ ապրիլ-մայիսին մենք կհարձակվենք»,-…

Read More
Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծել առանց ուժի դիմելու. Աբդոլլահիան

Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծել առանց ուժի դիմելու. Աբդոլլահիան

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանի իրավիճակին: «Մենք քննարկել ենք Կովկասում առկա փոփոխությունները, հատուկ ուշադրություն ենք դարձրել այդ հարցին։ Լարվածությունն այս տարածաշրջանում շարունակվում է, և կարծում ենք, դա ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին՝ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին։ Այստեղ,…

Read More
ԿԽՄԿ ներկայացուցիչները կրկին այցելել են Բաքվում հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները կրկին այցելել են Բաքվում հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն պաշտոնապես ճանաչել է: Ադրբեջանն այս պահին հաստատում է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերության փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելին է։ Իրավապաշտպանների տվյալով՝ ադրբեջանական գերության մեջ է 80 անձ։ «Ընդանրապես այցի հետ…

Read More
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում հակասությունները կհարթվեն. Լավրով

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում հակասությունները կհարթվեն. Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր է և շուտով կվերանա։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանելու եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի…

Read More
ԵՄ-ն և Ադրբեջանը կառուցում են ամուր համագործակցություն և գործընկերություն. Միխալկո

ԵՄ-ն և Ադրբեջանը կառուցում են ամուր համագործակցություն և գործընկերություն. Միխալկո

Եվրամիությունը և Ադրբեջանը կառուցում են ամուր գործընկերություն, և «Ադրբեջանի արագ տեխնիկական աջակցության նախագիծ» (AZTAF) ծրագիրը դրա ապացույցն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն ծրագրի իրականացման առաջընթացի տարեկան ամփոփիչ զեկույցում։ «AZTAF-ը այն ճանապարհներից մեկն է, որով մենք կարող ենք համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ միջազգային բարձր չափանիշներով»,- ասել է պաշտոնյան…

Read More
Իրանը տարածաշրջանային սպառնալիք է, և այդ դիրքորոշումն ունի նաև  Ադրբեջանը. Էլի Քոհեն

Իրանը տարածաշրջանային սպառնալիք է, և այդ դիրքորոշումն ունի նաև Ադրբեջանը. Էլի Քոհեն

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը իր արդբեջանցի գործընկեր Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու Իրանի խնդրին: Նա հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանային սպառնալիք է, և այդ դիրքորոշումն ունի նաև Ադրբեջանը: «Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին, անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում: Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ, որպեսզի թույլ չտանք միջուկային կարողությունների…

Read More
Գալուզինը՝ ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության մասին

Գալուզինը՝ ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության մասին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գալուզինը RTV-ի հետ հարցազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության՝ Հայաստանի տարածքում տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով: «Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը…

Read More
Շառլ Միշելը հայտարարում է, որ Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև տարեվերջ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Շառլ Միշելը հայտարարում է, որ Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև տարեվերջ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Շառլ Միշելի խոսքով՝ Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացը սկսելու մասին մինչև 2023 թվականի վերջը։ Այս մասին Մոլդովա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահը։ «Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ հաջորդ զեկույցը, որը վերաբերում է Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի, ինչպես…

Read More
Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և երկխոսությանը. Բայրամով

Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և երկխոսությանը. Բայրամով

Այսօր տեղի է ունեցել Իսրայել ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենի առանձնազրույցը, որից հետո կայացել է համատեղ մամուլի ասուլիս: Արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում, բարձր են գնահատել Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում: Բայրամովն ընդգծել է, որ երկու երկրի միջև համագործակցությունը հիմնված է փոխըմբռնման, հարգանքի և ընդհանուր…

Read More
Ադրբեջանի արտգործնախարարը ժամանել է Իսրայել

Ադրբեջանի արտգործնախարարը ժամանել է Իսրայել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չորեքշաբթի ժամանել է Իսրայել և հանդիպել իր գործընկեր Էլի Քոհենի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելում կբացվի Ադրբեջանի մշտական ​​դեսպանատուն»,- ասված է Իսրայելի արտգործնախարարի հայտարարության մեջ։ Մարտի 29-ին նախատեսվում է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Կիրակի՝ մարտի 26-ին,…

Read More
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի և հրավիրյալ պատգամավորների, քաղաքական և հասարակական գործիչների հետ: Հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարևորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան…

Read More