Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի ռոումինգը ԵԱՏՄ երեք երկրի հետ

Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի ռոումինգը ԵԱՏՄ երեք երկրի հետ

Ռուսաստանը կարող է չեղարկել ռոումինգը Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ 2025 թվականին, պարզել է Ведомости-ն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) պահանջել է ԵԱՏՄ-ում հեռահաղորդակցության օպերատորներից մինչև 2025 թվականը միության անդամ երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածքում մշակել «արդար սակագների կիրառման կանոններ» և այդ ժամանակահատվածում նվազեցնել բջջային ծառայությունների սակագները, գրում է թերթը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  հարցմանը…

Read More
Ադրբեջանցի պատգամավորը հարձակման է ենթարկվել սեփական տան դարպասների մոտ

Ադրբեջանցի պատգամավորը հարձակման է ենթարկվել սեփական տան դարպասների մոտ

Բաքվում հարձակման է ենթարկվել պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պատգամավորը ողջ է մնացել: Վերջինիս վրա կրակել է անհայտ անձը: Հարձակումը տեղի է ունեցել պատգամավորի` Զաբրատ գյուղում գտնվող տան պարիսպների մոտ: Պատգամավորը վիրավորում է ստացել ուսի և ոտքի հատվածներում:

Read More
Փոթորիկ Բաթումում. կան տուժածներ

Փոթորիկ Բաթումում. կան տուժածներ

Վրաստանի Բաթում քաղաքում փոթորիկ է։ Ականատեսները հայտնում են, որ փոթորկի հետևանքով շինությունների տանիքներ են պոկվում: Կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է: Տեղացիները հայտնում են, որ վաղուց Վրաստանում նման փոթորիկ չի եղել:

Read More
Բայրամովը մեկնել է Իսրայել՝ մասնակցելու Ադրբեջանի դեսպանատան բացմանը

Բայրամովը մեկնել է Իսրայել՝ մասնակցելու Ադրբեջանի դեսպանատան բացմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել և Պաղեստին: Այցի շրջանակում մարտի 29-30-ը նախատեսվում են հանդիպումներ Իսրայելի և Պաղեստինի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Բայրամովը կմասնակցի նաև Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման արարողությանը:

Read More
Մհեր Գրիգորյանը և Իսպանիայի դեսպանը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանը և Իսպանիայի դեսպանը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման և տուրիզմի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Զրուցակիցները…

Read More
Փոթորիկ Աջարիայում. Քոբուլեթիում տապալված ծառի պատճառով տղամարդ է մահացել

Փոթորիկ Աջարիայում. Քոբուլեթիում տապալված ծառի պատճառով տղամարդ է մահացել

Այսօր՝ մարտի 28-ին, Քոբուլեթիի Աղմաշենեբելի փողոցում ուժգին քամու հետեւանքով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հաստատել են Բաթումիի ՆԳՆ-ում, հետաքննություն է սկսվել։ Այս պահին ուժեղ քամու հետևանքով այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Այսօր՝ մարտի 28-ին, Աջարիայում ուժեղ քամին վնասել է ենթակառուցվածքները, տապալել ծառերը, մասնակի կամ ամբողջությամբ քանդել տների տանիքները։…

Read More
ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել

ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել

Եվրամիությանը Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այդ մասին Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը շուտով զեկույց կհրապարակի դեպի ԵՄ ճանապարհին Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի առաջընթացի մասին, որի հիման վրա…

Read More
ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը քննարկել են ենթակառուցվածքների և շինարարության ոլորտների վերաբերյալ հարցեր

ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը քննարկել են ենթակառուցվածքների և շինարարության ոլորտների վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:   Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության ընթացքում։     Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան և կզարգանան։   Դեսպան Գիորգի…

Read More
Ախալցխայի  քաղաքապետարանը նախատեսում է թարմացնել ավտոկայանատեղին

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է թարմացնել ավտոկայանատեղին

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է ավտոպարկը թարմացնել 2022 թվականին արտադրված մեքենաներով։ Քաղաքապետարանը հայտարարում է 330 հազար լարիի հավաքող մեքենայի  գնման մրցույթ։ Նախատեսվում է ծախսել մինչև 230 հազար լարի էքսկավատոր-բեռնիչ գնելու համար, մինչև 225 հազար լարի՝ փողոցները ջրող մեքենայի համար,- այս մասին տեղեկությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մեքենաները պետք է լինեն նոր,…

Read More
Փարիզում ընթացող ցույցերի ֆոնին Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար

Փարիզում ընթացող ցույցերի ֆոնին Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել: Գործադուլ են անում նաև երկաթուղիների աշխատակիցները, մայրաքաղաքի որոշ հատվածներում երթևեկությունը կաթվածահար է: Փարիզում լուրջ խնդիր է նաև աղբահանությունը: Աղբահանությամբ զբաղվող համայնքային ձեռնարկությունները գործադուլ են հայտարարել,…

Read More
Մոսկվան առաջընթաց է նկատում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան առաջընթաց է նկատում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան առաջընթաց է արձանագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ լիարժեք համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում: Այդ մասին տեղեկացրել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի արագ հասնել ցանկալի արդյունքի: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի մասին հուշագիր են ստորագրել: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ վաղը՝ մարտի…

Read More
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի անդամ Լիլիամ Քեշիշյանի, «Ուրուգվայ-Հայաստան» բարեկամական խմբի և Ուրուգվայում «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։   Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամական խմբի և ֆորումի անդամներին Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրված…

Read More
Ավտոկրատ Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ. Ռասմուսեն

Ավտոկրատ Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Rasmussen Global խորհրդատվական ընկերության հիմնադիր և նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը CBC-ի հետ զրույցում նշել է, որ Եվրամիությունը և Արևմուտքը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական հակամարտությանը, քանի որ ավտոկրատ Ադրբեջանը բավական երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ: «Մենք պետք է օգնենք Հայաստանին և կանխենք հումանիտար աղետը հայկական…

Read More
Բեռլինի խոստացած Leopard-2 մարտական տանկերը փոխանցվել են Կիևին. Շոլց

Բեռլինի խոստացած Leopard-2 մարտական տանկերը փոխանցվել են Կիևին. Շոլց

Leopard-2 մարտական տանկերը, որոնք Բեռլինը խոստացել էր Կիևին, փոխանցվել են ուկրաինական կողմին՝ հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում: Գերմանական Der Spiegel շաբաթաթերթի տեղեկությամբ՝ Leopard-2 18 մարտական տանկերը արդեն հասել են Ուկրաինա։ Դրանք անցած շաբաթվա վերջին դուրս են եկել Գերմանիայից և սահմանին փոխանցվել Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Բացի դրանից՝ ըստ աղբյուրի՝ Ուկրաինան արդեն ստացել…

Read More
Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններից

Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններից

Մեջլիս է ներկայացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին օրինագիծը՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ «Երկխոսության դուռը կարող է փակվել: Սակայն Իրանը հավատարիմ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությանը»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հիշեցնենք, որ Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի…

Read More
Հյուսիսային Կորեան միջուկային պայթյունի իմիտացիա է իրականացրել

Հյուսիսային Կորեան միջուկային պայթյունի իմիտացիա է իրականացրել

Հյուսիսային Կորեան ցամաքային մարտավարական բալիստիկ հրթիռների ներգրավմամբ միջուկային պայթյունի իմիտացիա է իրականացրել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Հրթիռներն արձակվել են Փհենյանի շրջակայքից՝ արևելյան ուղղությամբ։ Սա տարեսկզբից արդեն 10-րդ հրթիռային արձակումն է։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, դրանք թռել են մոտ 350 կմ։ Լրատվամիջոցները նաև…

Read More
Ադրբեջանի գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Միրզոյան

Ադրբեջանի գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա): Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են մի շարք, այդ թվում՝ տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:…

Read More
Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի Մեջլիսի պատգամավոր

Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի Մեջլիսի պատգամավոր

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին, անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքին, հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ ցանկանում են փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, իսկ Իրանը բազմիցս զգուշացրել է, որ տարածաշրջանի երկրների աշխարհագրական սահմանների փոփոխությունը վտանգավոր է և ոչ հօգուտ տարածաշրջանի:…

Read More
Կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցերի և գործադուլի ֆոնին Փարիզը բախվել է աղբահանության խնդրին

Կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցերի և գործադուլի ֆոնին Փարիզը բախվել է աղբահանության խնդրին

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ևս հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս գալու փողոցներ: Վերջին 10 օրվա ընթացքում Ֆրանսիայի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել,…

Read More
Հանդիպման վայրի և օրակարգի՝ ադրբեջանական կողմի պայմանները վկայում են սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը. Արցախի ԱԳՆ
		28.03.2023 . Տարածաշրջան

Հանդիպման վայրի և օրակարգի՝ ադրբեջանական կողմի պայմանները վկայում են սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը. Արցախի ԱԳՆ 28.03.2023 . Տարածաշրջան

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ:   «Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։   Արցախի Հանրապետությունը…

Read More
Կանադան Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին. Ժոլի

Կանադան Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին. Ժոլի

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, պատասխանելով Համայնքների պալատի պատգամավոր Ջինա Յիփի հարցին, կոչ է արել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին: «Կանադայի հայ համայնքի անդամներն անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Արդեն 100 օրից ավել շրջափակված է Լաչինի միջանցքը, խորանում է հումանիտար ճգնաժամը, և Լեռնային…

Read More
Դատական համակարգի փոփոխությունների կասեցվելուց հետո Իսրայելում բողոքի ցույցերը չեն դադարել

Դատական համակարգի փոփոխությունների կասեցվելուց հետո Իսրայելում բողոքի ցույցերը չեն դադարել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրում բողոքի զանգվածային ցույցերի պայմաններում հանդես է եկել ուղերձով, հաստատել, որ դատական համակարգի փոփոխությունները կասեցված են մինչև ամառ։ Նրա խոսքով՝ իշխող կոալիցիան պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել ընդդիմության հետ։ «Մենք պնդում ենք, որ դատական համակարգում պետք է փոփոխություններ կատարվեն, ուստի հնարավորություն կտանք, որ ավելի համապարփակ համաձայնության հասնենք։ Հասարակական պառակտումը կանխելու նպատակով…

Read More
Զանգվածային գործադուլ Գերմանիայում

Զանգվածային գործադուլ Գերմանիայում

Երկուշաբթի Գերմանիայում անցկացվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը, որը կազմակերպել են երկրի երկու խոշորագույն տրանսպորտային արհմիությունները՝ Verdi-ի սպասարկման ոլորտի աշխատողների արհմիությունը և EVG-ն, որը ներկայացնում է բազմաթիվ երկաթուղայինների շահերը: Գործադուլը համազգային է։ Verdi-ն ներկայացնում է 2.5 միլիոն պետական ծառայողների շահերը և պահանջում է նրանց աշխատավարձերի բարձրացում 10,5 տոկոսով, իսկ EVG-ն պաշտպանում է  երկաթուղային…

Read More
ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին 2023 թվականի մարտի 26-ի դրությամբ: Նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Միաժամանակ նշվում է, որ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը հետաքննում…

Read More
Նեթանյահուն խոստացել է դադարեցնել դատական բարեփոխումները

Նեթանյահուն խոստացել է դադարեցնել դատական բարեփոխումները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի հայտարարել է երկրում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձած դատական բարեփոխումը դադարեցնելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Kan պետական ռադիոն, կառավարության ղեկավարն իր որոշման մասին տեղեկացրել է իշխող կոալիցիայի գործընկերներին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Իսրայելի վարչապետն առաջարկել է չեղարկել պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունը՝ պայմանով, որ նա կհրաժարվի…

Read More
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար

Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոնին երկուշաբթի կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ ֆրանսիական Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու կապակցությամբ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Դեսպանին փոխանցվել է, որ Թուրքիան չի ընդունում և խստորեն դատապարտում Է Ֆրանսիայի Սենատում «Ժողովրդական պաշտպանության ուժեր» սիրիական քրդական կազմավորման անդամների պարգևատրումը։ Անկարան այն…

Read More
Մեր խնդիրն է սթափ գնահատել իրավիճակի ողջ բարդությունն ու պատասխանատվությունը. Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստ է հրավիրվել

Մեր խնդիրն է սթափ գնահատել իրավիճակի ողջ բարդությունն ու պատասխանատվությունը. Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստ է հրավիրվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը: Խոսելով Ադրբեջանի կողմից 2020-ից ի վեր եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022 թ. դեկտեմբերի 12-ից շարունակվող…

Read More
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Նեթանյահուին պաշտոնանկ անելու միջնորդությունը. The Jerusalem Post

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Նեթանյահուին պաշտոնանկ անելու միջնորդությունը. The Jerusalem Post

Երկուշաբթի Իսրայելի արդարադատության բարձրագույն դատարանը մերժել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին պաշտոնանկ անելու հարցով իսրայելական ժողովրդավարության պաշտպանների միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատական միջամտությունը վերջին միջոցն է՝ մնացած բոլոր ուղիները սպառելուց հետո, գրում է The Jerusalem Post-ը։ Միջնորդությունը համարվել է անընդունելի, և դիմումատուներին հանձնարարվել է պետական գանձարան ծախսերի համար վճարել 5000 շեկել: Միջնորդագիրը ներկայացվել է կիրակի՝ ի պատասխան…

Read More
ՀՀ նախագահը և Հունաստանի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային հիմնախնդիրները

ՀՀ նախագահը և Հունաստանի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային հիմնախնդիրները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Ողջունելով hյուրին՝ նախագահը շնորհավորել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Ձեզ և հույն ժողովրդին սովորական խոսքեր չեն, որ ուզում եմ փոխանցել, որովհետև, ըստ էության, ինչ-որ առումով մենք ևս նմանատիպ ճակատագիր ենք ունեցել: Ճիշտ է, մենք ավելի…

Read More
Ռուբեն Ռուբինյանը Իսպանիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը

Ռուբեն Ռուբինյանը Իսպանիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա): Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման…

Read More