Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Մարտի 19-ին ժամը 14:15-ին Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղղությամբ։   Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել…

Read More
ՄԱԿ-ը հաստատել է, որ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարաձգվել է

ՄԱԿ-ը հաստատել է, որ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարաձգվել է

ՄԱԿ-ը հաստատում է, որ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարաձգվել է։ Այս մասին ասված է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։ «Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարաձգվել է։ Այն թույլ է տալիս ապահովել անվտանգ նավարկություն ուկրաինական որոշ նավահանգիստներից հացահատիկի, սննդի և պարարտանյութերի արտահանման համար: Համաձայնագրի գործողության ընթացքում 25 մլն տոննա հացահատիկ և պարենամթերք է տեղափոխվել 45…

Read More
Ախալքալաքում մեկնարկեց Քիքբոքսինգի առաջնություն (video)

Ախալքալաքում մեկնարկեց Քիքբոքսինգի առաջնություն (video)

Այսօր՝ մարտի 18-ին Ախալքալաքի մարզական համալիրում մեկնարկեց քիքբոքսինգի առաջնություն, որին մասնակցում էին Վրաստանի եւ Հայաստանի մարզիկները։ Առաջնության նախաձեռնողը Վրաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան է, աջակիցները Ախալքալաքի քաղաքապետարանը, մարզական համալիրը եւ  Աեւան Նալբանդյանը, ով աջակցել է մարզիկների հաղթական գոտիների ձեռքբերման հարցում։ Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքիվ հանդես եկավ Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության, հուշարձանների…

Read More
Ռուսաստանի ՀՆԱ-ն նախորդ տարի նվազել է 2,1 տոկոսով. փորձագիտական կանխատեսումներ

Ռուսաստանի ՀՆԱ-ն նախորդ տարի նվազել է 2,1 տոկոսով. փորձագիտական կանխատեսումներ

Ռուսաստանի ՀՆԱ-ն նախորդ տարի նվազել է 2,1 տոկոսով. բազմաթիվ պատժամիջոցների ֆոնին արձանագրված այս ցուցանիշը ոչ միայն տարբեր փորձագիտական, այլև անգամ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության և Ռուսաստանի Բանկի կանխատեսումներից ավելի բարենպաստ է եղել: Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) — Առևտրի ծավալները ՌԴ-ում կրճատվել են մոտ 13 տոկոսով, մանրածախ առևտուրը մոտ 10 տոկոսով: Մանրածախ առևտուրն ըստ էության…

Read More
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի նկատմամբ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 300 ֆիզիկական և 141 իրավաբանական անձանց դեմ: Նրանց թվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, վարչապետ Հուսեյն Առնուսը և արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միքդադը։ Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով և նախատեսում են, ի թիվս այլոց, նաև ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում: Ցուցակում…

Read More
Քլևերլին ու Տոկաևը քննարկել են Մեծ Բրիտանիայի և Ղազախստանի համագործակցության ամրապնդման հեռանկարները

Քլևերլին ու Տոկաևը քննարկել են Մեծ Բրիտանիայի և Ղազախստանի համագործակցության ամրապնդման հեռանկարները

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլևերլին պաշտոնական այցով ժամանել է Աստանա: Նրան ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, որը Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին հրավիրել է այցելել հանրապետություն: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները: Տոկաևն ու Քլևերլին ընդգծել…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը մեկնաբանել է Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը մեկնաբանել է Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը: «Գլխավոր քարտուղարը միշտ կխոսի մեկի հետ, ում հետ պետք է խոսի, որպեսզի առաջ տանի մեր աշխատանքը»,- նշել է Դյուժարիկը՝ պատասխանելով այ հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կխոսի կամ կհանդիպի՞ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ Միջազգային քրեական…

Read More
Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու համատեքստում քայլեր ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից և առաջին հերթին` ՌԴ-ից. Սիմոնյան

Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու համատեքստում քայլեր ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից և առաջին հերթին` ՌԴ-ից. Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում: Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում լավ ավանդույթ է…

Read More
Միջազգային քրեական դատարանի որոշումը արդարացված է, սակայն ԱՄՆ-ը այն միջազգային մակարդակով չի ճանաչում. Բայդեն

Միջազգային քրեական դատարանի որոշումը արդարացված է, սակայն ԱՄՆ-ը այն միջազգային մակարդակով չի ճանաչում. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին: «Կարծում եմ, որ դա արդարացված է: Բայց հարցն այն է, որ դա միջազգային մակարդակով մեր կողմից ճանաչված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ դիրքորոշում է»,- ասել է Սպիտակ տան…

Read More
Արցախում կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով

Արցախում կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով

Արցախի գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են՝ հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, ևս մեկ անգամ հիշեցնում է՝ Արցախի ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային…

Read More
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Մինչ այդ փաստաթուղթը ստորագրել է նախագահ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ բանակցություններից հետո։ Նախագահության քննարկումից հետո խորհրդարանը քվեարկություն կանցկացնի փաստաթղթի վերաբերյալ: Մարտի 17-ին Էրդողանն Անկարայում բանակցություններ է անցկացրել Նիինիստոյի հետ: Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել…

Read More
2018 թվականից Հայաստանի ժողովրդավարությունը կարևոր առաջընթաց է գրանցել. Ռասմուսեն

2018 թվականից Հայաստանի ժողովրդավարությունը կարևոր առաջընթաց է գրանցել. Ռասմուսեն

Հայաստանը խաչմերուկում է՝ ինչպես աշխարհագրական, այնպես էլ քաղաքական առումով՝ Facebook-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «2018 թվականից Հայաստանի ժողովրդավարությունը կարևոր առաջընթաց է գրանցել: Եվրամիությունը և ժողովրդավարական աշխարհը պետք է ավելին անեն այս զարգացմանն աջակցելու համար։ Այս շաբաթ  եղել եմ Հայաստանում, որպեսզի հայտնեմ իմ աջակցությունն այդ ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև…

Read More
Մոսկվան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ. Պեսկով

Մոսկվան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ. Պեսկով

Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերի տրամադրումը: «Հարցի առաջադրումը մենք համարում ենք վրդովեցուցիչ և անընդունելի: Ռուսաստանը, ինչպես և մի շարք պետություններ, չի ճանաչում այդ դատարանի իրավազորությունը և, համապատասխանաբար, նման կարգի ցանկացած…

Read More
Ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում

Ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում

Ռուսական խաղաղապահ զորախումբը նախորդ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Անասնակերի պաշարներն անսպառ չեն, շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ. Արցախի պետնախարար

Անասնակերի պաշարներն անսպառ չեն, շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: «Անասնակերի պակասը շարունակում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ…

Read More
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում

Մարտի 17-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Վահե Գևորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես…

Read More
Պատրաստակամություն կա կառուցելու Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղի. Պուտին

Պատրաստակամություն կա կառուցելու Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստակամություն կա կառուցելու Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղի՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրադրությանը: «Բոլորը համաձայն են՝ չնայած տարածաշրջանների երկրների միջև հակասություններին, որոնք միշտ առաջանում են հարևանների միջև»,- ասել է Պուտինը, հավելել, որ մնում է հասկանալ՝ ինչ տեմպով է իրականացվելու երթուղու կառուցումը, և որոնք են ֆինանսավորման վերջնական աղբյուրները։

Read More
Ջեյմս Քլևերլի. Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, 2023 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Ռումինիայի դեսպանատան հետ միասին հանդես կգա որպես ՆԱՏՕ-ի կոնտակտային անձ Վրաստանում

Ջեյմս Քլևերլի. Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, 2023 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Ռումինիայի դեսպանատան հետ միասին հանդես կգա որպես ՆԱՏՕ-ի կոնտակտային անձ Վրաստանում

Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, 2023 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Ռումինիայի դեսպանատան հետ միասին հանդես կգա որպես ՆԱՏՕ-ի կոնտակտային անձ Վրաստանում,- ասել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում։ Քլևերլիի խոսքով՝ ուժեղ և միասնական ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի մեր անվտանգության համար՝ ինչպես Եվրոպայում,…

Read More
Շահագործման է հանձնվել Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետը

Շահագործման է հանձնվել Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետը

Շահագործման է հանձնվել Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետը։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը։ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ: Նա հավելել է՝ Բաքվի հետ բանակցություններ են տարվում նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցով: «Այս նախագիծը կմիավորի Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին և Պարսից…

Read More
Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ

Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանից պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին՝ տեղեկացնում է «Օրեր» եվրոպական ամսագիրը։ Խորհրդարանը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունների և Հայաստանի սահմանը պարբերաբար խախտելու կապակցությամբ, պահանջել, որ Ադրբեջանը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, զերծ մնա Հայաստանի սահմանները խախտելուց և պահպանի հրադադարի ռեժիմը՝ հաստատված 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։…

Read More
Երևանի քաղաքապետարանի և Եկատերինբուրգի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր

Երևանի քաղաքապետարանի և Եկատերինբուրգի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է կապերի ընդլայնումն ու ընդգծել Երևանի պատրաստակամությունը փոխգործակցության հաստատման ու զարգացման…

Read More
ԱԳ նախարարի տեղակալը՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ Իրանի և ՌԴ-ի արձագանքների մասին

ԱԳ նախարարի տեղակալը՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ Իրանի և ՌԴ-ի արձագանքների մասին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:  «2022-ը շատ դինամիկ տարի էր ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵՄ անդամ երկրների տեսանկյունից: Նախևառաջ Եվրամիության միջնորդային ջանքերն էին մեր տարածաշրջանում: Դրա վառ ապացույցն է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին 2…

Read More
Ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը
		17.03.2023 . Արցախ

Ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը 17.03.2023 . Արցախ

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 97-րդ օրվա տեղեկագիրը մարտի 16-ի դրությամբ:  Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 182 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ 12 բուժառու տեղափոխվել է Հայաստանի  բուժկենտրոններ

Կարմիր խաչի միջնորդությամբ 12 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 12 անձ այսօր՝ մարտի 17-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար,…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները

ԱՄՆ-ն անհանգստացած է կուսակցությունների մասին Ադրբեջանի վերջերս ընդունած օրենքով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,- գրել է Փրայսը:

Read More
Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. տուժածներ չկան
		17.03.2023 . Արցախ

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. տուժածներ չկան 17.03.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղում` Մարտունու շրջանում, հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով տուժածներ չկան: Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է վարում:

Read More
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի համապատասխան հայտարարությանը խորհրդարանում մի շարք պատգամավորներ բացականչություններով են արձագանքել, ոմանք վարչապետի ելույթի ընթացքում լքել են դահլիճը: Բորնը դատապարտել է պատգամավորների պահվածքը, նա ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է «խորհրդարանում և փողոցներում քաոս տարածելու» համար։ Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր…

Read More
Թուրքիան դադարել է լիցքավորել ու սպասարկել Ռուսաստանի և Բելառուսի ամերիկյան ինքնաթիռները
		16.03.2023 . Միջազգային

Թուրքիան դադարել է լիցքավորել ու սպասարկել Ռուսաստանի և Բելառուսի ամերիկյան ինքնաթիռները 16.03.2023 . Միջազգային

Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել Ռուսաստանից ու Բելառուսից թռչող ամերիկյան արտադրության ինքնաթիռների լիցքավորումն ու տեխսպասարկումը: AirportHaber թուրքական պարբերականի հաղորդմամբ` այս արգելքը տարածվել է յոթ ռուսական, մեկական բելառուսական և իրանական ավիափոխադրողների վրա:

Read More
Լիբիայում անհետացել է երկուսուկես տոննա ուրան. ԱԷՄԳ

Լիբիայում անհետացել է երկուսուկես տոննա ուրան. ԱԷՄԳ

ԱԷՄԳ-ի տեսուչները պարզել են, որ Լիբիայի պահման վայրերից մոտ 2,5 տոննա ուրան է անհետացել։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հայտարարությունը։ Մարտի 14-ին ԱԷՄԳ-ի տեսուչները ստուգման ժամանակ «պարզել են, որ 10 տակառներ, որոնք պարունակում էին մոտավորապես 2,5 տոննա բնական ուրան՝ ուրանի խտանյութի տեսքով, և որոնք, ըստ Լիբիայի հայտարարության, այնտեղ…

Read More
Կալիֆոռնիայում սողանքների պատճառով նախատեսվում է տարհանել 30 հազար մարդու

Կալիֆոռնիայում սողանքների պատճառով նախատեսվում է տարհանել 30 հազար մարդու

Հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիները բազմաթիվ սողանքներ են առաջացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ գրում է Euronews-ը: Բնական աղետը սպառնում է ոչնչացնել ափամերձ բնակավայրերը։ Արտակարգ դրություն է հայտարարվել քսան շրջանում, տարհանում են ափամերձ տարածքների բնակիչներին։ Նախատեսվում է մոտ 30 հազար մարդու դուրս բերել աղետի գոտւց։ Կալիֆոռնիայի մոտ 350 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Փոթորիկն արդեն հասցրել…

Read More