Իրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Իրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Բաքվում Իրանի դեսպանությունն Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկել` որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների վիրավորական հրապարակումների հետ կապված։ Պաշտոնական Թեհրանը պահանջել է դադարեցնել «որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից վիրավորական ու ոչ պատշաճ գործողությունները»: Բացի այդ, դեսպանությունը նախազգուշացրել է այս «մեդիա-անբարոյականության» շարունակականության դեպքում երկու երկրների միջև հարաբերությունների վրա դրա բացասական, կործանարար հետևանքների մասին: Թեհրանը Բաքվից նաև նյութական փոխհատուցում է…

Read More
ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ

ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ

ԱՄՆ Արկանզաս, Իլինոյս և Ինդիանա նահանգներում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց էլեկտրականության։ Ավերվել են բնակելի տներ, խանութներ և այլ շինություններ, գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Արկանզասում արտակարգ դրություն է հայտարարվել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են՝ տարածաշրջանում վտանգավոր իրավիճակը պահպանվում է, վտանգված է ավելի քան 28 միլիոն մարդ:

Read More
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով

ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով

ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման բարձր շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, ներմուծվում…

Read More
Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար

Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է փոխարինել Ենս Ստոլտենբերգին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ պաշտպանում են Ֆոն դեր Լայենի թեկնածությունը և կողմ են նրա նշանակմանը: Ընդ որում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա…

Read More
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ: Այս մասին ասվում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։ Փաստաթղթի համաձայն՝ բոլոր 33 ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով։ Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների դադարեցում, լիցենզիաների չեղարկում և այլ սահմանափակումներ, ընդհանուր առմամբ՝ 11 միջոցառում: Իրավաբանական…

Read More
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի Ջեմելլի հիվանդանոցից: Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հետազոտությունների արդյունքում լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել. բժիշկները հակաբիոտիկներով բուժում են նշանակել: Հիվանդանոցից դուրս գալուց հետո Ֆրանցիսկոս պապը խոսել է լրագրողների և հավատացյալների հետ: Նա ասել է, որ չորեքշաբթի օրը…

Read More
Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը
		01.04.2023 . Արցախ

Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը 01.04.2023 . Արցախ

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե, իբր, այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Արդեն 111 օր է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ հաղթահարելով բազմաթիվ…

Read More
Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ

Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ

Դատական փոփոխությունների շուրջ Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք հանդիպումներ ենք ունեցել կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու և փոխզիջումային լուծում գտնելու հույս կա»,- հավելել է նախագահը։ Հերցոգը նշել է, որ իր թիմը կանի հնարավորը՝ արձագանքելու…

Read More
«Ամբասադոր» հյուրանոցը հրկիզելու մեղադրանքով 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

«Ամբասադոր» հյուրանոցը հրկիզելու մեղադրանքով 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհի հետ կապված 28-ամյա երիտասարդի ձերբակալության մասին։ Ինչպես տեղեկացրին վարչությունից, բերման է ենթարկվել քաղաքացի Ա.Լ. Ծննդյան տարեթիվ 1995թ. Նրան սպառնում է 3-ից 5 տարվա ազատազրկում։ «Հետաքննությունը պարզել է, որ Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցի սենյակներից մեկում հյուրը հրդեհ է բռնկել, որը տարածվել է հյուրանոցի երրորդ և չորրորդ հարկերում։ Հաղորդագրությունը…

Read More
Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներ Մայա Սանդուն և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը և Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները: «Ուկրաինայի նախագահի հետ քննարկել ԵՄ երկկողմ օրակարգի մի շարք թեմաներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ընդլայնման, էներգետիկ անվտանգության ամրապնդման նախագծերի շուրջ մեր համագործակցությունը։ Մենք նաև պայմանավորվել ենք ավելի լավ համակարգել մեր ջանքերը ԵՄ-ին անդամակցության բանակցությունների…

Read More
Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը
		01.04.2023 . Միջազգային

Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը 01.04.2023 . Միջազգային

Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը՝ անկախ ուղևորության նպատակից և զբաղմունքից: Քիրբիի խոսքով՝ այս պահին ԱՄՆ քաղաքացիների համար Ռուսաստանում գտնվելու ժամանակը չէ։ «Ռուսաստանը ձեզ համար լավագույն տեղը չէ, նույնիսկ եթե դուք լրագրող եք»,- ասել է Քիրբին CNN-ի հետ հարցազրույցում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո…

Read More
Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   5 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար,…

Read More
ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել, որը նախատեսում է սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման աջակցության մեծացում

ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել, որը նախատեսում է սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման աջակցության մեծացում

ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է ավելացնել ԱՄՆ աջակցությունը սեւծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման համար։ Օրինագծի անվանումն է՝ «2023 թվականի Սևծովյան անվտանգության ակտ»։ Դրա հեղինակների թվում են հանրապետական ​​և դեմոկրատ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ջին Շահինը, Միթ Ռոմնին, Բեն Քարդինը, Դիկ Դուրբինը և այլք: Օրինագիծը կարևորում է Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը որպես…

Read More