Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ դժգոհության ալիք բարձրացրած ռեպորտաժի կապակցությամբ

Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ դժգոհության ալիք բարձրացրած ռեպորտաժի կապակցությամբ

Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության՝ մարտի 9-ին հեռարձակած «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում ինչպես ֆրանսահայ, այնպես էլ ֆրանսիացի օգտատերերի շրջանում։ Հեռուստաալիքի տնօրինությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով «Arte» հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը։ Դժգոհություն…

Read More
Աբդոլլահիանը Բայրամովի հետ քննարկել է առկա թյուրըմբռնումները. Իրանի ԱԳՆ

Աբդոլլահիանը Բայրամովի հետ քննարկել է առկա թյուրըմբռնումները. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ երեկ գիշեր և այսօր երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Նշվում է, որ պաշտոնյաները ծավալուն քննարկում են ունեցել երկկողմ հարաբերություններում զարգացումների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Կողմերն ընդգծել են…

Read More
Հարության տոնի ճրագալույցի պատարագն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում

Հարության տոնի ճրագալույցի պատարագն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում

Այսօր՝ ապրիլի 8-ին Ախալքալաքի Սբ. Խաբ եկեղեցում ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց՝ ձեռամբ տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։ Ավագ Շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա Հարությունը մեռելներից: Անդրադառնալով ճրագալույցի Պատարագին՝ նշենք, որ ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ…

Read More
Հյուսիսային Կորեան ստորջրյա ինքնակառավարվող հարվածային սարք է փորձարկել

Հյուսիսային Կորեան ստորջրյա ինքնակառավարվող հարվածային սարք է փորձարկել

Հյուսիսային Կորեան ապրիլի 4-7-ը փորձարկել է ստորջրյա ինքնակառավարվող հարվածային սարք, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:   Փհենյանը հայտնել է, որ ինքնակառավարվող դրոնը 71 ժամում անցել է հազար կիլոմետր և ոչնչացրել է ուսումնական թիրախը:   Զենքը նախատեսված է թշնամի երկրի տարածքային ջրեր ներխուժելու և սովորական կամ միջուկային մարտագլխիկ պայթեցնելու համար: Միջուկային մարտագլխիկի պայթյունն ափերի մոտակայքում…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի մեկնաբանությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի մեկնաբանությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանիի մեկնաբանությանը՝ կապված Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներին «անցանկալի անձ» հայտարարելու հետ: Քանանին նշել էր, որ Բաքուն խախտում է բարիդրացիության սկզբունքները: «Ադրբեջանի տարածքում անօրինական գործունեությունն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ, և ձեռնարկված քայլերը Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում են»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն: Նա Իրանին մեղադրել…

Read More
Չինաստանը Թայվանի նեղուցում զորավարժություններ է սկսել

Չինաստանը Թայվանի նեղուցում զորավարժություններ է սկսել

Թայվանը կղզուն հարող տարածքում արձանագրել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի 42 թռչող սարք և 8 նավ՝ հայտնում է Թայվանի պաշտպանական գերատեսչությունը։ Նշվում է, որ 29 թռչող սարք մտել է կղզու հակաօդային պաշտպանության գոտի։ Ավելի վաղ չինական կողմը հայտարարել էր ապրիլի 8-10-ը Թայվանի նեղուցում, ինչպես նաև կղզու հյուսիսային, հարավային և արևելյան ջրերում զորավարժություններ անցկացնելու մասին: Չինական բանակը…

Read More
Թուրքիան և Ադրբեջանը միասին գազ կմատակարարեն Եվրոպա. Դոնմեզ

Թուրքիան և Ադրբեջանը միասին գազ կմատակարարեն Եվրոպա. Դոնմեզ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում սեփական հանքավայրերի հաշվին կարող է 35 տարի բավարարել տնային տնտեսությունների գազի կարիքները, իսկ ձեռնարկությունների հետ միասնաբար այդ ծավալները կբավականացնեն 15-20 տարի: Դոնմեզի խոսքով՝ թուրքական հանքավայրերից գազը մարդկանց տներ կհասնի ապրիլի 20-ին: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ գազի արդյունահանման արժեքը ավելի…

Read More
Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ. Զելենսկի

Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ. Զելենսկի

Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ, դրան այլընտրանք չկա՝ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ղրիմի ապաօկուպացիան անհրաժեշտ է աշխարհում կարգուկանոն հաստատելու համար, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ընդգծել է նա։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրիյ Սիբիգան հայտարարել էր, որ հաջող հակահարձակման դեպքում Կիևը պատրաստ կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ…

Read More
Իսրայելում ահաբեկչությունից հետո Նեթանյահուն կարգադրել է սահմանային ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ մոբիլիզացնել

Իսրայելում ահաբեկչությունից հետո Նեթանյահուն կարգադրել է սահմանային ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ մոբիլիզացնել

Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս վեցը վիրավորվել են: Նշվում է, որ բոլորը զբոսաշրջիկներ են եղել: Հանցագործը վրաերթի է ենթարկել հետիոտներին, իջել մեքենայից, փորձել կրակել քաղաքացիների վրա: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել 30-ամյա տղամարդուն: Տեղի ունեցածից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է սահմանային ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ մոբիլիզացնել: Տեղական լրատվամիջոցները գրում…

Read More
ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում. Զուրաբիշվիլի

ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտավախություն է հայտնել, որ չորս բարձրաստիճան դատավորների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել երկրին ստանալ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ: «Ցավում եմ, որ այս որոշմամբ մեր երկիրը հայտնվում է պատժամիջոցների տակ գտնվող այլ երկրների ցանկում, հատկապես այն դեպքում, երբ Վրաստանը եվրոպական գործընկերներից կարևորագույն որոշում է ակնկալում՝ թեկնածուի կարգավիճակի տրամադրում։ Մտավախություն ունեմ, որ…

Read More
ԱՄԷ-ն սկսել է զորքերի դուրսբերումը Եմենից. «Անսար Ալլա» շարժում

ԱՄԷ-ն սկսել է զորքերի դուրսբերումը Եմենից. «Անսար Ալլա» շարժում

Արաբական Միացյալ Էմիրությունները սկսել է զորքերի դուրսբերումը Եմենից՝ հայտարարել է «Անսար Ալլա» շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամադ ալ֊Բուխայթին: «Մենք չենք ընդունում Էմիրությունների ուժերի ներկայությունը Եմենի տարածքի որևէ հատվածում: Եմենի վրա հարձակմանը Սաուդյան Արաբիայի հետ ԱՄԷ-ի մեղսակցությունը մեծ սխալ էր»,- նշել է նա, հավելել՝ ԱՄԷ-ն պետք է դաս քաղի և նահանջի: Բուխայթին տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի հետ…

Read More
Ռիկոթում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել
		08.04.2023 . Վրաստան

Ռիկոթում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել 08.04.2023 . Վրաստան

Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կմ-ում (Ռիկոթիի լեռնանցք) գոյություն ունեցող ճանապարհի մոտ զարգացած սողանքային գործընթացի ուսումնասիրության նախնական արդյունքների վերլուծության հիման վրա մասնագետների առաջարկությամբ Ռիկոթիի լեռնանցքում վերականգնվել է ավտոմոբիլային երթեւեկությունը՝ հատուկ ռեժիմի պայմաններում։ Այս մասին տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։ Գերատեսչությունից հայտնում են, որ քանի որ առաջարկվում է շարունակել սողանքային տարածքի խիստ մոնիտորինգը, շաբաթ օրը՝ ապրիլի…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ 14 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Կարմիր խաչի միջնորդությամբ 14 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։    7 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ…

Read More
Իրանում Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից շենքում երեկ հրդեհ է բռնկվել

Իրանում Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից շենքում երեկ հրդեհ է բռնկվել

Իրանի Անզալի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից շենքում ապրիլի 7-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհը վնասել է թեմական շենքի մի մասը, սակայն եկեղեցին չի տուժել՝ հայտնում են լրատվամիջոցները։

Read More
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն առայժմ անհնար է. Բլինքեն

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն առայժմ անհնար է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն անհնար է, քանի դեռ ուկրաինական որոշ տարածքներ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Բլինքենը Մոսկվային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել: Բայց հիմա այն գործնականում կվավերացնի ուկրաինական շրջանների բռնագրավումը: Այս դեպքում արդար և տևական…

Read More
Թավրիզում ֆուտբոլային ակումբի երկրպագուները թյուրքական ազգայնական ժեստեր են ցուցադրել

Թավրիզում ֆուտբոլային ակումբի երկրպագուները թյուրքական ազգայնական ժեստեր են ցուցադրել

Իրանի Թավրիզ քաղաքում «Տրակտոր» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հերթական սադրանքն են կազմակերպել։ Խաղի ժամանակ նրանք թյուրքական ազգայնական ժեստեր են ցուցադրել և բղավել Աթաթուրքի հայտնի խոսքերը. «Որքան երջանիկ է նա, ով ասում է՝ես թուրք եմ»: Երկրպագուներից շատերն Ադրբեջանի դրոշի գույներով փուչիկներ են բերել տրիբունաներ: Ադրբեջանում սա ներկայացրել են որպես «բողոքի ակցիա Իրանի ռեժիմի դեմ»:

Read More