Ախալքալաքում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

 

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Ցեղասպանոպթյան զոհերի հիշատակն անմահացնող խաչքարի մոտ, ի հիշատակ՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ կատարվեգ։

Վաղ առավոտվանից Ախալքալաքցիները ծաղիկներով այցելում էին Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ։ Այցելեցեին նաև Ախալքալաքի քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի աշխատակազմերը, ինչպես նաև տարբեր հաստատությունների, կրթական կենտրոնների ներկայացուցիչներ եւ պարզապես քաղաքացիներ։

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակն հարգելու էին եկել նաև վրաց ուղղափառ եկեղեցու  երկայացուցիչներ։

Հայոց Ցեղասպանությունից անցել է 108 տարի։ Չանայած Օսմանյան Թուրքիան 1915 թվականից ավելի շուտ էր սկսել վայրագությունները հայ ժողովրդի հանդեպ, այնուամենայնիվ որպես ցեղասպանության խորհրդանշական տարեթիվ ընդունված է 1915 թվականը, քանի որ այդ ժամանակահատվածում կոտորվեց հայ ժողովրդի մտավորական սերուցքը, ավելի քան միլիոն ու կես հայություն վերցավեց եիկրի եիեսից։ 108 տարի անց թուրքական գործելաոճը չի փոխվել, սակայն փոխվել է սրի դեմ խոնարհվող հայը, աշխարհի տարբեր երկրներում ապրող հայությունը պահանջատեր է եւ չի լռելու այնքան, քանի դեռ չի եղել հատուցում։