Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կհանդիպի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի կունենա Գերագույն դատարանում։
Իրակլի Ղարիբաշվիլիի և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների հանդիպումը նախատեսված է ժամը 12:00-ին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։