Հունաստանի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հունաստանի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը



Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին:

«Մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք սպանվեցին Օսմանյան կայսրության օրոք։ Մեր պարտքն է պայքարել անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ, որպեսզի բոլոր մարդիկ ապահով լինեն՝ անկախ իրենց ինքնությունից, ծագումից կամ համոզմունքներից»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա: